Փողոցային շունը
Փողոցային շունը (շվեդ.՝ rondellhund), ֆենոմենն առաջացել է Շվեդիայում 2006 թվականին և շարունակվել ամբողջ տարին։ Անհայտ մարդիկ պատրաստում էին փայտից շներ (երբեմն նաև պլաստմասսայից, մետաղից և տեքստիլից) և տեղադրում խաչմերուկներում։ Այսպիսի դեպքեր պատահեցին ամբողջ Շվեդիայում, և նաև տարածվեցին այլ երկրներ[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փողոցային շները» առաջինը սկսեցին հայտնվել Շվեդիայի Էստերգյոթլանդի լեն վարչական շրջանի Լինչոպինգ քաղաքում, երբ քանդակագործ Ստինա Օպիցի շան արձանը վանդալիզմի ենթարկեցին և հետագայում հեռացրեցին։ Այն բետոնից էր պատրաստված[3]։ Հեղինակը որոշել էր ևս մեկը պատրաստել, երբ տեսավ որ ինչ-որ մեկը փայտյա շուն է պատրաստել և տեղադրել փողոցում[4][5]։ Մի այլ մարդ շան արձանին նաև ավելացրեց բետոնե ոսկոր[6]։ Երբ ԶԼՄ-ները սկսեցին հաղորդել այս դեպքերի մասին, այս շները սկսեցին հայտնվել ամբողջ երկրի տարբեր վայրերում։ Առաջին «ռոնդելհունդ»-ի ստեղծող Փիթեր Նայբերգը ասել է, որ իր շների նպատակը ծաղրելն էր այն կառավարության կողմից վարձած արվեստագետներին, ովքեր «ստանում են չափազանց շատ գումար քանդակների համար, որոնք մենք կարող ենք անել նույնքան լավ»։ Շվեդ արվեստագետ Լարս Վիլքսը ստեղծել է նկար, որում պատկերված է Իսլամ կրոնի մարգարե Մուհամմադը որպես «Փողոցային շուն»։ Սրա մասին հաղորդել էր Շվեդիայի տեղական թերթը 2007 թվականի հուլիսին։ Դա հրահրեց անարգանքի մեղադրանքներ որոշ իսլամական խմբերի կողմից Միջին Արևելքում։ 2007 թվականի ապրիլին Բյորն Անդերսոնը սկսեց պատրաստել «փողոցային շներ» Ստոկհոլմի իր արհեստանոցում։ Իր նպատակն էր մի փոքր ուրախացնել վարորդներին։ Բյորնի շներից կան նաև Ավստալիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[7]։ 2009 թվականին նման շներ հայտնվեցին Անգլիայի Հերթֆորդշիր վարչական շրջանի Հեմել Հեմփսթեդ քաղաքում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ekstedt, Annika, Rondellhundar– nu i Spanska medier, Վերցված է 2007-09-04-ին(չաշխատող հղում)
- ↑ Börjesson, Robert, Rondellhundens Londonrapport, Վերցված է 2007-09-04-ին(չաշխատող հղում)
- ↑ Լուսանկար, Արխիվացված է օրիգինալից 2007-03-10-ին, Վերցված է 2007-09-04-ին
- ↑ Լուսանկար, Արխիվացված է օրիգինալից 2007-03-10-ին, Վերցված է 2007-09-04-ին
- ↑ Լուսանկար, Արխիվացված է օրիգինալից 2007-03-10-ին, Վերցված է 2007-09-04-ին
- ↑ Լուսանկար, Արխիվացված է օրիգինալից 2007-03-10-ին, Վերցված է 2007-09-04-ին
- ↑ Rondellhund.com, 2009, webpage: Rhund-3.
- ↑ Georgia Anderson (2009 թ․ ապրիլի 14). «You ain't nothing but a hound-about dog». Hemel Gazette. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Building Roundabout dog website (անգլերեն)
- Origin of the roundabout dog Արխիվացված 2007-01-03 Wayback Machine
- Official name: Östgotisk rondellhund(չաշխատող հղում)
- 27 October 2006 Արխիվացված 13 Հունվար 2013 archive.today, Expressen
- Roundabout dog in Örebro, 14 April 2006 Արխիվացված 28 Մարտ 2007 Wayback Machine
- www.rondellhund.se
- "Dog fever in Uppland", 11 November 2006 Արխիվացված 12 Հոկտեմբեր 2007 Wayback Machine, Upsala Nya Tidning
- Roundabout dog in Visby(չաշխատող հղում)
- Roundabout dog in Kappelshamn Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- Roundabout dogs in Spanish media(չաշխատող հղում)