Փողոցային մարմնավաճառություն
Ենթակատեգորիա | մարմնավաճառություն ![]() | |
---|---|---|
Հակառակը | հասարակաց տուն ![]() |
Փողոցային մարմնավաճառություն, մարմնավաճառության ձև, որի ժամանակ, մարմնավաճառը հանդիպում է հաճախորդներին հասարակական վայրում, առավել հաճախ փողոցում, սպասում է փողոցների անկյուններում կամ քայլում փողոցում, ինչպես նաև այլ հասարակական վայրերում, ինչպիսիք են զբոսայգիները, նստարանները և այլն: Փողոցային մարմնավաճառները հաճախ հագնվում են անտարբեր ոճով։ Սեռական ակտը կարող է կատարվել հաճախորդի մեքենայում, մոտակա մեկուսի փողոցում, մարմնավաճառի բնակության վայրում կամ վարձակալված մոթելի սենյակում[1]։
Օրինականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցային մարմնավաճառությունը հաճախ անօրինական է, նույնիսկ իրավասություններում, որոնք թույլ են տալիս մարմնավաճառության այլ ձևեր[2]։
Ենթադրվում է, որ սեքս աշխատողների միայն 10-20 %-ն է աշխատում փողոցներում. սակայն, գնահատվում է նաև, որ մարմնավաճառների ձերբակալությունների 90 %-ը փողոցային աշխատողներ են[3]:
Որոշ իրավասություններում, որտեղ մարմնավաճառությունն ինքնին օրինական է, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, փողոցային մարմնավաճառությունը հայտարարվել է անօրինական[4]։
Որոշ իրավասություններ նաև արգելում են փողոցներում դանդաղ վարելը, որի պատճառն է մարմնավաճառի ծառայություններից օգտվելու մտադրությունը:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում օրինական է փողոցներում մարմնավաճառությունը, բացառությամբ որոշ թաղամասերի (օրինակ՝ դպրոցների հարևանությամբ)[5]: Ավստրալիայի այլ նահանգներում և տարածքներում փողոցային ոտնձգությունն արգելված է[6], չնայած այդ իրավասություններից մի քանիսը թույլ են տալիս լիցենզավորված հասարակաց տներ[7]։
Փողոցային մարմնավաճառությունը օրինական է Նոր Զելանդիայում[8]։ Գերմանիայում դա նույնպես թույլատրվում է, բայց քաղաքները կարող են դա սահմանափակել որոշակի թաղամասերում կամ աշխատանքային ժամերով (կանոնները շատ տարբեր են տեղից տեղ)[9]:
Միացյալ Նահանգներում փողոցային մարմնավաճառությունն օրենքով արգելված է բոլոր 50 նահանգներում, իսկ 49 Նահանգներում մարմնավաճառության բոլոր ձևերն օրենքով արգելված են: Նևադայում լիցենզավորված հասարակաց տները թույլատրվում են, բայց միայն որոշ գյուղական վայրերում, այլ ոչ թե խոշոր մետրոպոլիայի տարածքներում (միայն ութ շրջաններում կան գործող հասարակաց տներ, և այդ հասարակաց տներից դուրս մարմնավաճառությունն արգելված է ամբողջ նահանգում):
Նիդերլանդների 4 համայնքներում փողոցային օրինական մարմնավաճառության համար հատկացվել է հատուկ տարածք (tippelzon)[10]։ Գոտին հաճախ տեղակայված է բիզնես պարկերում, որպեսզի բնակիչներին անհարմարությունը չխանգարի[11]։ Գոտիների մեծ մասում մարմնավաճառներից պահանջվում է լիցենզիա[10]։
Ռիսկեր և հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցային մարմնավաճառները չափազանց խոցելի են ֆիզիկական և սեռական բռնության, ինչպես նաև հաճախորդների կողմից կողոպուտներին[12]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Բանգլադեշում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փողոցային մարմնավաճառների 50%-60%-ը բռնաբարվել են համազգեստով տղամարդկանց կողմից, իսկ 40%-50%-ը՝ տեղի հաճախորդների կողմից[13]։
Մելիսա Ֆարլիի ուսումնասիրությունը ինը երկրներում՝ Կանադայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Հարավային Աֆրիկայում, Թաիլանդում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Զամբիայում 854 մարմնավաճառների մասին ցույց է տվել, որ մարմնավաճառների 95%-ը ֆիզիկական բռնության է ենթարկվել, իսկ 75%-ը՝ բռնաբարվել: Հարցված կանանց 89%-ը նշել է, որ կցանկանար հրաժարվել մարմնավաճառությունից[14]: Այնուամենայնիվ, Ֆարլիի հետազոտության մեթոդաբանությունն ու չեզոքությունը քննադատության են ենթարկվել այլ հետազոտողների կողմից, ինչպիսիք են Ռոնալդ Ուայթցերը[15]։ Ուայթցերը նաև ասել է, որ Ֆարլիի բացահայտումների վրա մեծապես ազդել է արմատական ֆեմինիստական գաղափարախոսությունը[16][17]։
2008 թվականին փողոցային մարմնավաճառների ուսումնասիրության ընթացքում Չիկագո, ԱՄՆ, տնտեսագետներ Սթիվեն Դ. Լևիտը և Սուդիր Ալադի Վենկատեշը պարզել են, որ կանայք, որոնք աշխատում են առանց կավատների, միջին հաշվով ժամում ստանում են մոտ 25 դոլար, իսկ կավատների հետ աշխատողները 50%-ով ավելի են վաստակում: Դա մոտ չորս անգամ գերազանցում է նրանց հասանելի այլ աշխատատեղերի աշխատավարձը: Մարմնավաճառներին ձերբակալում են յուրաքանչյուր 450 հանդիպման համար մեկ անգամ, և յուրաքանչյուր 10-րդ ձերբակալությունն ավարտվում է բանտարկությամբ[18]։
2004 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փողոցային մարմնավաճառությամբ զբաղվող կանանց մինչև 95%-ը խնդրահարույց թմրամոլներ են, այդ թվում՝ մոտ 78%-ը հերոին են օգտագործում, և աճող թվով թմրամոլները կրեկ կոկաին[19]։
COVID-19-ի ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]COVID-19 համավարակի որոշ երկրներում արգելվել են (ժամանակավորապես) կոնտակտային մասնագիտությունները (ներառյալ, մասնավորապես, մարմնավաճառությունը)[20]։
Ժամանակակից տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տասնամյակ տարիներին նկատվում է շարժում՝ վերանայելու, թե ինչպես են խոսում մարմնավաճառության մասին։ «Մարմնավաճառության» փոխարեն ավելի նախընտրելի տերմինաբանությունն է «սեքս աշխատանք» և «սեռական աշխատողներ»[21]։ Այս շարժումը սկսվել է 1970-ականների վերջին և շարունակվում է մինչ օրս: Սեռական բիզնեսը ուղղակիորեն կապված չէ մարմնավաճառության հետ, այլ ավելի շուտ ցանկացած տեսակի աշխատանքի հետ, որը սեռական բնույթ է կրում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Harcourt, Christine; Donovan, Basil (June 2005). «The Many Faces of Sex Work». Sexually Transmitted Infections. 81 (3): 201–206. doi:10.1136/sti.2004.012468. PMC 1744977. PMID 15923285. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ «Paying the Price: a consultation paper on prostitution» (PDF). UK Home Office. 2004. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ Lucas, Ann (September 2013). «Race, Class, Gender, and Deviancy: The Criminalization of Prostitution». Berkeley Journal of Gender, Law & Justice. 10 (1): 48–49. doi:10.15779/Z38758N.
- ↑ S. 1(1) of the Street Offences Act 1959 as amended by section 16 of the Policing and Crime Act 2009
- ↑ Կաղապար:Cite Legislation AU.
- ↑ Կաղապար:Cite Legislation AU.
- ↑ Կաղապար:Cite Legislation AU.
- ↑ «Prostitution Reform Act 2003». legislation.govt.nz. Վերցված է 12 March 2016-ին.
- ↑ Gunter, Joel; Ben, Clissitt. «Welcome to Paradise». Telegraph. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ 10,0 10,1 «Street prostitution». Soa Aids Nederland. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ (18 August 2008). Onderzoek naar ruimere afwerkplek, Algemeen Dagblad (in Dutch) (article states prostitutes are reporting that the stalls in the Utrecht facility are too small for some luxury cars and SUVs, as the facility has remained mostly unchanged since its construction in 1986)
- ↑ «World Health Organization» (PDF). World Health Organization. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ «World Health Organization» (PDF). World Health Organization. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ Farley, Melissa; Cotton, Ann; Lynne, Jacqueline; Zumbeck, Sybille; Spiwak, Frida; Reyes, Maria E.; Alvarez, Dinorah; Sezgin, Ufuk (2004). «Prostitution and Trafficking in Nine Countries». Journal of Trauma Practice. 2 (3–4): 33–74. doi:10.1300/j189v02n03_03. S2CID 153827303.
- ↑ Weitzer, Ronald (July 2005). «Flawed theory and method in studies of prostitution». Violence Against Women. 11 (7): 934–949. doi:10.1177/1077801205276986. PMID 16043578. S2CID 29745148. Pdf.
- ↑ Weitzer, R. "Flawed theory and method in studies of prostitution" (above-cited);
- ↑ Jordan, Ann; և այլք: (21 April 2005). «Letter to Ambassador John Miller» (PDF). Center for Health and Gender Equity. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 17 January 2009-ին.
- ↑ Steven D. Levitt (April 2009). «Trading Tricks: The Economics of Prostitution». The University of Chicago Booth School of Business. Արխիվացված է օրիգինալից 22 March 2016-ին. Վերցված է 14 April 2016-ին.
- ↑ «Paying the Price: a consultation paper on prostitution» (PDF). UK Home Office. 2004. Վերցված է 24 February 2018-ին.
- ↑ «Impact of COVID-19 on Sex Workers in Europe». Global Network of Sex Work Projects. 6 July 2020.
- ↑ Weitzer, Ronald (2009-08-01). «Sociology of Sex Work». Annual Review of Sociology (անգլերեն). 35 (1): 213–234. doi:10.1146/annurev-soc-070308-120025. ISSN 0360-0572.