Փոխվարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Ըստ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի՝ Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Կառավարության գործունեության` իրեն վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը և ներդաշնակեցումն են:Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն: Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին: Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ ներկայացնում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում` իրականացնելով այդ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված գործառույթներ: Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին: Փոխվարչապետն ունի գրասենյակ, որն ապահովում է փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացումը[1]:

  1. «Իրավական տեղեկատվական կենտրոն»