Ինտերակտիվ գրատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտերակտիվ գրատախտակը սարքավորում է, որը նախատեսված է համակարգչի աշխատանքային սեղանի պատկերը պրոյեկտորի օգնությամբ էլեկտրոնային գրատախտակի մակերևույթին արտացոլելու համար, այսինքն` այն կիրառվում է համակարգչի և պրոյեկտորի հետ։

Կառուցվածքը

Համակարգչի և գրատախտակի կապը երկկողմանի է։ Մկնիկի փոխարեն օգտագործվում է մատը կամ գրչածայրը` ստիլուսը։ Առանց գրատախտակից հեռանալու մարկերի կամ մատի օգնությամբ կարելի է առանց զեկույցն ընդհատելու պատկերի հետ աշխատել, փոփոխել, գունավոր մարկերների օգնությամբ պատկերի վերևում նշումներ կատարել։ Բոլոր փոփոխությունները համակարգչում գրանցվում են համապատասխան ֆայլերում, որոնք հետագայում կարող են խմբագրվել կամ ձայնագրվել արտաքին կրիչների վրա։ Որոշ էլեկտրոնային գրատախտակներ կարողանում են միաժամանակ ճանաչել մատի կամ մարկերի մի քանի հպում։ Ցանկացած էլեկտրոնային գրատախտակ ունի իր ծրագրային ապահովումը, որի օգնությամբ կարելի է կատարել տարբեր աշխատանքներ` սկսած պարզ նկարելուց, վերջացրած` բազմաէջանոց դասերով և ներկայացումներով։ Անհրաժեշտության դեպքում պրոյեկտորը կարելի է փոխարինել փաստաթուղթ-խցիկով, որը հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել բազմաբնույթ, ստեղծել պատկերներ։ Աշխարհում առաջին էլեկտրոնային գրատախտակը ստեղծվել է 1991 թվականին կանադական SMART Technologies Inc ընկերության կողմից։ Հայաստանում առաջին էլեկտրոնային գրատախտակները ներկրվել են 2007 թվականին «Ֆիրմա Ալֆա» ընկերության կողմից։

Էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի տեսակները[խմբագրել]

Կախված պրոյեկտորի դիրքից` էլեկտրոնային գրատախտակները լինում են ուղիղ կամ հակադարձ նախագծմամբ։ Ուղիղ նախագծման ժամանակ պրոյեկտորը գտնվում է գրատախտակի առջև, հակադարձի ժամանակ` ետևում։ Գրատախտակների մեծ մասը ուղիղ նախագծմամբ է։ Որպեսզի պրոյեկտորի ճառագայթը չխանգարի աշակերտների և ուսուցիչների աշխատանքին, խորհուրդ է տրվում կիրառել ուլտրակարճաֆոկուսային պրոյեկտոր, որն ամրացվում է անմիջապես գրատախտակի վերևում։ Այն աշխատանքը դարձնում է առավել հարմարավետ։ Էլեկտրոնային գրատախտակները լինում են նաև ակտիվ և պասսիվ։ Ակտիվ էլեկտրոնային գրատախտակն անհրաժեշտ է միացնել հոսանքի աղբյուրին և համակարգչին հաղորդալարերի օգնությամբ։ Պասսիվ էլեկտրոնային գրատախտակը միացման կարիք չունի և հեշտությամբ կարող է մի սենյակից մյուսը տեղափոխվել։ Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակների հետ մեթոդը կախված է նրանից, թե ինչ տեխնոլոգիաներով են նրանք կառուցված։ Կիրառվում են հետևյալ տեխնոլոգիաները.

  1. էլեկտրամագնիսական տեխնոլոգիա-ակտիվ
  2. անալոգա-պաշտպանաշերտ տեխնոլոգիա-ակտիվ
  3. ուլտրաձայնային տեխնոլոգիա-պասսիվ
  4. ինֆրակարմիր տեխնոլոգիա-պասսիվ
  5. միկրոկետային տեխնոլոգիա-պասսիվ
  6. լազերային տեխնոլոգիա-պասսիվ
  7. օպտիկական տեխնոլոգիա-պասսիվ

Աշխատանքի սկզբունքը[խմբագրել]

Էլեկտրամագնիսական տեխնոլոգիայով գրատախտակները հաղորդալարերով պետք է միացվեն համակարգչին և սնուցման աղբյուրին։ Նրանք աշխատում են հատուկ էլեկտրոնային մարկեր|մարկերով, որոնց դիրքը որոշվում է գրատախտակի մակերևույթի տվիչներով։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Activboard և Interwrite ինտերակտիվ գրատախտակներում։ Անալոգա-պաշտպանաշերտ տեխնոլոգիայով գրատախտակները նույնպես հաղորդալարերով պետք է միացվեն համակարգչին և սնուցման աղբյուրին։ Սրանք աշխատում են ոչ միայն հատուկ մարկերով, այլ նաև մատով։ Մակերևույթը բաղկացած է երկու շերտից, որոնց միջև դրված են տվիչներ։ Գրատախտակի աշխատանքային մակերևույթի վերին շերտը ցանկացած առարկայով սեղմելու ժամանակ տվիչները որոշում են հպման տեղը և համակարգչին տալիս են ինֆորմացիա։ Հիմնական թերությունն այն է, որ մակերևույթի վնասման դեպքում մեծանում է շարքից դուրս գալու հավանականությունը։ Այս տեխնոլոգիան իրականացվում է Smart и Polyvision արտադրության ինտերակտիվ գրատախտակներում։ Ուլտրաձայնային տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են միայն հատուկ մարկերով։ Մակերևույթին մարկերի հպման ժամանակ տրվում է ուլտրաձայնային ազդանշան, որը ֆիքսվում է տվիչներով։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi և Panasonic ինտերակտիվ գրատախտակներում։ Ինֆրակարմիր տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են հատուկ մարկերով։ Ինֆրակարմիր խցիկները «տեսնում են» մարկերի հպումը, որոշում են նրա կոորդինատները և փոխանցում համակարգչին։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi ընկերության FX Duo и FX Trio ինտերակտիվ գրատախտակներում։ Ինֆրակարմիր և ուլտրաձայնային տեխնոլոգիաները հաճախ համակցում են։ Միկրոկետային տեխնոլոգիայով արտադրված գրատախտակները անհրաժեշտ չէ միացնել ցանցին կամ համակարգչին։ Նրանց հիմնական աշխատանքային գործիքը հանդիսանում է ստիլուսը, որը հաղորդում է բոլոր տվյալները համակարգչին Bluetooth հաղորդիչի օգնությամբ։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Eno սերիայի գրատախտակներում։ Լազերային տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են հատուկ էլեկտրոնային մարկերով։ Օպտիկական տեխնոլոգիայի հիմքում ընկած է երկու ինֆրակարմիր ճառագայթիչների և տվիչների կիրառումը, որոնք տեղադրված են գրատախտակի վերին եզրում։ Նրանք հետևում են մակերևույթին մարկերի կամ ցանկացած ուրիշ առարկայի, օրինակ` մատի, շարժմանը, որոշում են նրա կոորդինատները և հաղորդում համակարգչին։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi ընկերության FX Duo գրատախտակներում[1]։

Առաջատար արտադրողներ[խմբագրել]

  • Panasonic (Panaboard գրատախտակ),
  • Hitachi (Starboard գրատախտակ),
  • Promethean (Activboard գրատախտակ)
  • PolyVision (Walk-and-Talk , Webster и Eno գրատախտակ)
  • Smart Technologies (SmartBoard գրատախտակ)
Առավելությունները Թերությունները
Կավճի փոխարեն օգտագործվում է էլեկտրոնային մարկեր, ստիլուս, մատ։ Մաքուր են մնում ձեռքերը, հագուստը, հատակը Ճառագայթում է
Տարածքն անսահմանափակ է։ Կարող ենք գրածը պահել որպես առանձին ֆայլ, նոր էջ բացել Տեխնիկական սարքավորում է, որը կարող է շարքից դուրս գալ
Ուսումնական նյութը պատկերավոր է, իր մեջ ունի ինտերակտիվ դասեր վարելու համար շատ նկարներ, անիմացիաներ, պատկերասրահ` հարուստ նյութերով Կարող է «կախվել»
Օբյեկտները կարելի է ազատորեն տեղափոխել, չափերը փոփոխել, մասշտաբը փոխել։ Թանկարժեք է
Անմիջապես ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի Հասանելի չէ բոլորի համար
Փաստաթուղթ-խցիկը հնարավորություն է տալիս ստեղծել պատրաստի պատկերներ կարճ ժամանակում
Ինֆորմացիայի ընկալմանը մասնակցում են տեսողության, լսողության, շոշափելիքի զգայա-րանները, ինչը մի քանի անգամ ավելացնում է այն յուրացնելու և մտապահելու հավանականությունը
Միշտ հնարավորություն կա վերադառնալ նախորդ դասին և կրկնել կարևոր դրույթները
Ամրապնդում է միջառարկայական կապը` պատրաստի ֆայլերի օգնությամբ
Խնայում է ուսուցչի և աշակերտի ժամանակը
Մեծացնում է սովորողների ակտիվության մակարդակը
Վարագույրի օգնությամբ կարող ենք թաքցնել անհրաժեշտ տեղեկույթը և նորից ցուցադրել (օրինակ` թեստի պատասխանները)
Հեշտանում է ուսուցիչների միջև փորձի փոխանակումը

Ծանոթագրություններ[խմբագրել]