Փոխակերպիչ էլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխակերպիչ էլեկտրակայան, հաճախականության փոխակերպիչ էլեկտրական, էլեկտրական լարման (հոսանքի) հաճախականությունը փոփոխելու հարմարանք։ Կիրառվում է կարգավորվող էլեկտրահաղորդակի և մագնիսական ուժեղացուցիչների սնման համակարգերում, տարբեր հաճախականության փոփոխական հոսանքի երկու կամ ավելի համակարգերի համաձայնեցման համար և այլն։ Հաճախականության փոխակերպիչները լինում են ստատիկ (ՓՍ), էլեկտրամեքենայական (ՓՀՄ) և հակակցված։ Տարբերում են էլեկտրամագնիսական (ՓՀԷ) և վենտիլային (ՓՀՎ) ստատիկ փոխակերպիչներ։ Առավել տարածված են այն ՓՀՎ-ները, որոնցում որպես վենտիլ կիրառում են տրանզիստորներ և տիրիստորներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։