Փոլ Ֆարմեր
Փոլ Ֆարմեր անգլ.՝ Paul Farmer | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1959 |
Ծննդավայր | Նորթ-Ադամս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 21, 2022[1][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Butaro, Burera District, Northern Province, Ռուանդա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի բժշկական դպրոց, Դյուքի համալսարան, Hernando High School? և Հարվարդի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | մարդաբան, իրավապաշտպան, բժիշկ և գրող |
Աշխատավայր | Հարվարդի բժշկական դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7] և Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ)[8] |
Կայք | pih.org/paul-farmer |
Paul Farmer Վիքիպահեստում |
Փոլ Ֆարմեր, ( անգլ.՝ Paul Edward Farmer, հոկտեմբերի 26, 1959, Նորթ-Ադամս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - փետրվարի 21, 2022[1][2], Butaro, Burera District, Northern Province, Ռուանդա), ամերիկացի բժիշկ-մարդաբան, բժիշկ, հասարակական գործիչ, առողջապահության ոլորտում միջազգային փորձագետ[9]։ Հայտնի է աղքատ երկրներում բժշկական օգնություն ցուցաբերելու իր գործունեությամբ, առաջին հերթին Հայիթիում, հանդիսանում է բարեգործական կազմակերպության հիմնադիր[10]։ Առողջապահության ոլորտում սոցիալական անհավասարությունների հետազոտող է[11]։ Հարվարդի համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր է, ՄԱԿ-ի գլխավոր գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական։ ԱՄՆ-ի ազգային բժշկական ակադեմիայի և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ է։ Պարգևատրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2021 թ. ապրիլի 24-ին բժիշկ Ֆարմերը հայտարարվել է «Ավրորայի» հերոս՝ ի ճանաչումն «Առողջապահական գործընկերներ» միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության հետ իր կատարած աշխատանքի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Ֆլորիդայում[12]։ Գերազանցությամբ ավարտել է Դյուկի համալսարանը (1982)։ Բժշկական և փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումը՛մարդաբանության ասպարեզում, ստացել է 1990 թվականին համապատասխանաբար Հարվարդի բժշկական դպրոցում և Հարվարդի համալսարանում։ 2009 թվականից հանդիսացել է ՄԱԿ-ի կողմից հատուկ պատվիրակի տեղակալ Հայիթիում և մասնակցել է Հայիթիում 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո պետության վերականգնման աշխատաքներին։
2010 թվականից սկսած հանդիսանում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր[13][14], «Health and Human Rights» ամսագրի գլխավոր խմբագիր և ԱՄՆ-ի գիտության և մշակույթի ազգային ակադեմիայի անդամ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին ամուսնացել է Դիդի Բերթրանդի հետ։ Ունի մեկ աղջիկ, որը մոր հետ տեղափոխվել է Փարիզ։ Եղբայրը՝ Ջեյֆ Ֆարմերը, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է։ Հայրը մահացել է 49 տարեկան հասակում։ Այդ ժամանակ Փոլը 25 տարեկան էր։ Փոլ Ֆարմերը հայտնի է որպես մարդ, որը բուժում է աշխարհը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակ Արթուրի թոշակ (1993)[15]
- Jimmy and Rosalynn Carter Humanitarian Award (2006)
- Социальный предприниматель 2008 года, Фонд Сколла
- S. Roger Horchow Award (2010)
- Washburn Award, Музей науки Бостона]] (2016)[16]
- Society for Applied Anthropology (2016)
- Public Welfare Medal — наипрестижнейшая награда НАН США (2018)[9]
- Dr. Nathan Davis International Award in Medicine, Американская медицинская ассоциация
- Peace Abbey Courage of Conscience Award (2018):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.miamiherald.com/news/nation-world/world/americas/haiti/article258617863.html
- ↑ 2,0 2,1 2,2 Dr. Paul Farmer, humanitarian and Partners in Health co-founder, dies at 62(անգլերեն) — (untranslated), 2022.
- ↑ https://www.appliedanthro.org/about/awards-prizes/bronislaw-malinowski-award
- ↑ https://www1.villanova.edu/villanova/president/university_events/mendelmedal/pastrecipients.html
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://www.amphilsoc.org/blog/election-new-members-2018-spring-meeting
- ↑ https://www.amacad.org/person/paul-edward-farmer
- ↑ https://nam.edu/member/?member_id=k2Cj79J%2F%2Bs22iD2fX8z8VA%3D%3D
- ↑ 9,0 9,1 Paul Farmer to receive National Academy of Sciences' most prestigious award | EurekAlert! Science News
- ↑ Paul Farmer | American anthropologist and epidemiologist | Britannica.com>
- ↑ Михель Д. В. Опыт страдания в условиях неравенства: анализ идей Пола Фармера // Социология власти. — 2017. — Т. 29. — № 4. — С. 127—147. — ISSN 2074-0492. —
- ↑ Paul Farmer: One patient at a time – Harvard Gazette
- ↑ Paul Farmer appointed University Professor – Harvard Gazette
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Paul E. Farmer - MacArthur Foundation
- ↑ «2016 | Museum of Science, Boston». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2022 մահեր
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի մարդաբաններ
- Դյուկի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ