Փոլ Քերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Քերն
հունգ.՝ Kern Paul
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1884(1884-01-08)
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 6, 1955(1955-03-06) (71 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն կամ Էգեր, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունզինվոր

Փոլ Քերն (հունգ.՝ Kern Pál, հունվարի 8, 1884(1884-01-08), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 6, 1955(1955-03-06), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն և Էգեր, Հունգարիա), հունգարացի զինվորական, որը հայտնի է դարձել նրանով՝ իբր մոտ 40 տարի չի քնել։ Նրա մասին պատմությունը հրատարակվել է մի քանի թերթում, սակայն գիտական հետազոտություններով ոչ մի աղբյուրում չի հաստատվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Փոլ Քերնը զորակոչվել է ավստրո-հունգարական զինված ուժեր՝ որպես կադետ։ Մարտերից մեկի ժամանակ հարվածային զորքերի կազմում նա քաջաբար է հանդես եկել, ինչի համար պարգևատրվել է մեդալով։ Մեկ տարի անց տեղափոխվել է այլ վաշտ, որի կազմում մարտնչել է ռուսական ուժերի դեմ։ Մեկ այլ մարտում ռուս զինվորը կրակել է Քերնի գլխին, ինչի արդյունքում նա ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Լեմբերգի (Լվով) հիվանդանոց։

Արթնանալով հիվանդանոցում՝ Քերնը այլևս չի կարողացել քնել[1]։ Պարզվել է, որ գնդակը դիպել է քներակին և վնասել գլխուղեղի ճակատային բլթի մի մասը։ Սովորաբար նման վիրավորումը մահացու էր, բայց Փոլին հաջողվել է գոյատևել[2]։ Նրա խնդրի լուծմամբ զբաղվել է Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ֆրեյը, բայց չի կարողացել օգնել Քերնին վերադառնալ իր նախկին կյանքին[3]։

Դրա հետ մեկտեղ փամփուշտը ոչնչացրել է Քերնի նյարդային համակարգի մի մասը, ինչը հանգեցրել է ավելի անսպասելի հետևանքների. մինչև կյանքի վերջ Քերնը չի զգացել ցավ, ուժասպառություն և հոգնածություն՝ պնդելով, որ իրեն լավ է զգում։ Պատերազմից հետո նա շարունակել է աշխատանքը թոշակառուների օգնության կազմակերպությունում[4] և մահացել 1955 թվականին՝ այդպես էլ 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ չքնելով։

Հնարավոր է, որ Փոլ Քերնի պատմությունը հմուտ կեղծարարություն է։ Գիտականորեն և փաստագրական կերպով գրանցված ռեկորդակիր է համարվում ամերիկացի դպրոցական Ռենդի Գարդները․ ռեկորդը կազմում է 11 օրից մի փոքր ավելի։ Նրա ռեկորդը կարող է գերազանցել վիետնամցի գեղջուկ Նգոկ Տհայը, որը որոշ տվյալներով չի քնել 1973 թվականից։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան «The Dimes» ֆոլկ խումբը Քերնի պատվին ձայնագրել է Paul Kern Can’t Sleep երգը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Doctor Baffled. Man who never sleeps. Going 24 hours». Chronicle. 1930 թ․ հունվարի 16. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Sleepless man still a puzzle». The Milwaukee Sentinel. 1938 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  3. «No sleep for 15 years. Night club life. Astonishing case of a wounded officer». The Singapore Free Press and Mercantile Advertiser. 1930 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Adelaide doctor thinks man could go without sleep for 15 years». The Register News-Pictorial. 1930 թ․ հունվարի 15. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Paul Kern Can't Sleep». The Dimes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.