Փոլ Փրեսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Փոլ Փրեսի
Paul Pressey
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Թեթև հարձակվող/Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Փոլ Մետյու Փրեսի
Paul Matthew Pressey
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1958 (60 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,96 մ
Քաշ 84 կգ
համալսարան Արմ. Տեխաս (1978—1980)
Դրաֆթի տարի 1982 / ռաունդ` 1 / ընտր.` 20-րդ
Դրաֆթ ակումբ Միլոուքի Բաքս
Կարիերա սկիզբ 1982 թվական
Կարիերա ավարտ 1993 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 724
  • Միավորներ՝ 7664 (10,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2798 (3,9 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 3715 (5,1 փ/խ)
  • Խլումներ՝ 997 (1,4 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 428 (0,6 բ/խ)

Փոլ Մետյու Փրեսի (անգլ.՝ Paul Matthew Pressey, դեկտեմբերի 24, 1958(1958-12-24), Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվողի պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Սովորել է Արևմտյան Տեխասի քոլեջում և Թալսայի համալսարանում։ 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Միլոուքի Բաքս» ակումբի կողմից՝ 20-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Սան Անտոնիո Սփըրս» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ Երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի կազմում (1985, 1986), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (1987)։ 1982 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում, ինչպես նաև ճանաչվել է Missouri Valley կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 724 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 7664 միավոր (10,6 մ/խ), կատարել 2978 անդրադարձ, 3715 փոխանցում, 997 խլում և 428 բլոկշոտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]