Jump to content

Փոլ Սենդբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Սենդբի
անգլ.՝ Paul Sandby
Ծնվել է1725[1][2][3][…]
ԾննդավայրՆոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 7, 1809(1809-11-07)[4][5] կամ նոյեմբերի 9, 1809(1809-11-09)[6]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, topographer և գծանկարիչ
ԱշակերտներWilliam Watts?[8] և James Pattison Cockburn?[9]
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[7]
ԶավակներThomas Paul Sandby?[10]
 Paul Sandby Վիքիպահեստում

Փոլ Սենդբին (անգլ.՝ Paul Sandby, 1725[1][2][3][…], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 7, 1809(1809-11-07)[4][5] կամ նոյեմբերի 9, 1809(1809-11-09)[6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]), անգլիացի քարտեզագիր էր, այնուհետև բնանկարիչ, ով նկարել է ջրաներկով։ 1768 թվականին նա իր ավագ եղբոր` Թոմասի հետ միասին դարձավ Թագավորական ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը[11]։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Սենդբի , 1789թ. Լոնդոն, Ազգային դիմանկարի պատկերասրահ,Ուիլյամ Բիչի

Սենդբին ծնվել է Նոթինգհեմում և մկրտվել այնտեղ 1731 թվականին, չնայած` ծննդյան ամսաթիվը հիշատակվում է 1725 թվականը։ 1745 թվականին նկարիչը տեղափոխվում է Լոնդոն, որտեղ իր եղբոր` Թոմասի հետ միասին նրանք աշխատում են Լոնդոնի Աշտարակի` Թաուերի ռազմական բաժնի գծագրի վրա։

Երկրորդ յակոբինյան ապստամբության ժամանակ Փոլ Սենդբին նշանակվում է ռազմական բաժնի նախագծող[12]։ Նկարիչն այդ տարիներին տարբեր ջրաներկ աշխատանքներ է կատարել, նոր կամուրջներ և տարբեր կառույցներ նախագծել[13]։ 1971 թվականին նա թողնում է իր աշխատանքն ու տեղափոխվում եղբոր մոտ, ով այդ ժամանակ Վիձորի Գրեյթ Փարքի պատասխանատու հսկիչն էր։ Այնտեղ նկարիչը օգնում է իր եղբորը և դրան զուգահեռ Վինձոր քաղաքի, շրջակայքի և ամրոցի մի շարք գծանկարներ անում, որոնք գնվեց է անգլիցի բնագետ և բուսաբան Ժոզեֆ Բանկի կողմից։

Սենդբիի նկարչական հմտությունները գնահատանքի են արժանացել մի շարք խոշոր նկարիչների կողմից, այդ թվում նաև Թոմաս Գեյնսբորոյի, ով նշում էր, որ Սենդբիից ավելի լավ ոչ մեկը չի կարող իր մատիտով պատկերել այս երկրի իրական բնապատկերները։ Նկարիչը մի շարք նկարներ է փորագրել, որոնցից շատերը ներառում են Էդինբուրգի, Լոնդոնի տեսարաններ, որոնք հրատարակվել են մեկ հատորով, 1756 թվականին։ Փորագրել է նաև իր եղբոր և այլ նկարչների պատկերներ[12]։

1753-1754 թվականներին նկարիչն անանուն ծաղրանկարներ է արել և հրատարակել[12]։

Նկարիչը բավականին երկար է ապրել Վինձորում եղբոր մոտ, իսկ Լոնդոնում եղած ժամանակի մեծ մասը նվիրել է էքսկուրսիաներին, որոնց ժամանակ տարբեր էսքիզներ է արել։ 1757 թվականի մայիսի 3-ին Սենդբին ամուսնանում է Անն Ստոգդենի հետ և 1760 թվականին բնակություն է հաստատում Լոնդոնում[14]։ 1760 թվականին նկարիչն իր ներդրումն է ունեցել Նկարիչների հասարակության առաջին ցուցահանդեսում։ Մինչև Արքայական ռազմական ակադեմիայի հիմնադրումը, ութ տարի շարունակ նա կանոնավոր կերպով մասնակցել է ցուցահանդեսներին և 1765 թվականին դարձել է ակադեմիայի առաջին ղեկավարներից մեկը։

1768 թվականին Սենդբին նշանակվել է Վուլվիչի Արքայական ռազմական ակադեմիայի գլխավոր նկարիչ-վարպետ, և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1799 թվականը[15]։ Ակադեմիայի ստեղծման գործընթացում 28 հիմնադիրներից մեկը առաջադրվել է Սենդբին` Ջորջ III- ի կողմից։ Նրա ներդրումները բավականին մեծ են եղել ակադեմիայում, այդ թվում 1769-1809 թվականներին կազմակերպված ցուցահանդեսները[12]։

Սենդբին մեծ շրջագայություններ է կատարել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի շրջաններում, նկարել է դեկորատիվ նկարեր և հին հուշարձաններ։ 1770, 1773, 1775 թվականներին եղել է Ուելսում և նկարել Ուելսի բնապատկերներ, փորագրել տարբեր տեսարաններով գեղանկարների շարք։

Փոլ Սենդբին մահացել է 1809 թվականի նոյեմբերի 7-ին, Փեդինգթոնի իր տանը և հողարկավորվել Հանովերի հրապարակում գտնվող Սուրբ Գեորգ տաճարի բակում[14]։

Նա համարվում է ժամանակակից ջրաներկ-բնապատկերների հայրը[16]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • English school of painting

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Paul Sandby
  2. 2,0 2,1 Paul Sandby
  3. 3,0 3,1 Swartz A. Paul Sandby — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. British Book Trade Index — 1983.
  9. répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  10. http://oxfordindex.oup.com/view/10.1093/benz/9780199773787.article.B00160265?rskey=HO4Gtu&result=2
  11. Lambirth, Andrew (2010 թ․ ապրիլի 24). «Arboreal glory». The Spectator. 312 (9478): 41.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Monkhouse, William Cosmo (1885–1900). "Sandby, Paul". Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co.
  13. Colley, Linda. Paul Sandby: Picturing Britain (The Guardian, 7 November 2009).
  14. 14,0 14,1 ^ Jump up to: a b c d e f g h Monkhouse, William Cosmo (1885–1900). "Sandby, Paul". Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co.
  15. «British Museum collection: Royal Military Academy and Prince Rupert's Tower, Woolwich Academy - curator's note». Britishmuseum.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  16. Lambirth, Andrew (24 April 2010). "Arboreal glory". The Spectator. 312 (9478): 41.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Սենդբի» հոդվածին։