Jump to content

Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն
Ծննդյան թիվ՝մարտի 4, 1965(1965-03-04)[1] (60 տարեկան)
Ծննդավայր՝Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0027271

Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն (անգլ.՝ Paul W. S. Anderson, մարտի 4, 1965(1965-03-04)[1], Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Մահացու պայքար» ֆիլմով և «Չարի կացարան» ֆիլմաշարով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքում։ Որպեսզի նրան չշփոթեն ամերիկացի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի հետ, նա ազգանունին սկզբնատառեր է ավելացրել՝ Paul W. S. Anderson։ Իր առաջին ֆիլմը՝ «Գնումներ» (որտեղ խաղացել է այն ժամանակ քիչ հայտնի Ջուդ Լոուն), նկարահանել է 1994 թվականին։ 1995 թվականին նկարահանել է Mortal Kombat համակարգչային խաղի հիման վրա նկարահանված «Չարի կացարան» ֆիլմը (տոմսարկղային եկամուտը՝ 120 մլն դոլար)։ Նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Զինվորը» և «Հորիզոնի միջով», չեն կրկնել «Չարի կացարան» ֆիլմի հաջողությունը։

2002 թվականին գրել է սցենար և բեմադրել համանուն համակարգչային խաղի հիման վրա նկարահանված «Չարի կացարան» ֆիլմը (բյուջեն՝ 32 մլն դոլար, վճարները՝ 102 մլն դոլար)։ Շարունակությունը՝ «Չարի կացարան 2։ Ապոկալիփսիս» ֆիլմը, որի համար նա գրել է սցենարը, 43 միլիոն դոլար բյուջեով կինովարձույթում հավաքել է 129 միլիոն դոլար։

2025 թվականի փետրվարին էկրան է բարձրացվել Ջորջ Մարտինի պատմվածքի հիման վրա նկարահանված «Կորած հողերում» ֆիլմը։

2009 թվականի օգոստոսի 22-ին նա ամուսնացել է դերասանուհի Միլա Յովովիչի հետ, որի հետ հանդիպում էր 7 տարի մինչև իրենց հարսանիքը։ Զույգն ունի երեք դուստր՝ Էվեր Գաբո Անդերսոնը (ծնված՝ 2007 թվականի նոյեմբերի 3-ին), Դեշիել Էդեն Յովովիչ-Անդերսոնը (ծնված՝ 2015 թվականի ապրիլի 1-ին) և Օշին Լարկ Էլիոթ Յովովիչ-Անդերսոնը (ծնված՝ 2020 թվականի փետրվարի 2-ին)[2]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Գնումներ Shopping ռեժիսոր, սցենարիստ
1995 ֆ Մահացու պայքար Mortal Kombat ռեժիսոր
1997 ֆ Հորիզոնի միջով Event Horizon ռեժիսոր
1998 ֆ Զինվոր Soldier ռեժիսոր
2000 ֆ Հայացք The Sight (TV) ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2002 ֆ Չարի կացարան Resident Evil ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2004 ֆ Այլմոլորակայինն ընդդեմ Գիշատչի AVP: Alien Vs. Predator ռեժիսոր, սցենարիստ
2004 ֆ Չարի կացարան 2։ Ապոկալիփսիս Resident Evil: Apocalypse պրոդյուսեր, սցենարիստ
2005 ֆ Մութ ուժեր The Dark պրոդյուսեր
2006 ֆ DOA: Մեռած կամ կենդանի DOA: Dead or Alive պրոդյուսեր
2007 ֆ Չարի կացարան 3 Resident Evil: Extinction պրոդյուսեր, սցենարիստ
2008 ֆ Մահացու մրցավազք Deathrace ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2009 ֆ Պանդորում Pandorum պրոդյուսեր
2010 ֆ Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո Resident Evil: Afterlife ռեժիսոր, սցենարիստ
2011 ֆ Հրացանակիրները The Three Musketeers ռեժիսոր, պրոդյուսեր
2011 ֆ Մահացու մրցավազք 2։ Ֆրանկենշտեյնը կենդանի է Death Race 2 պրոդյուսեր, սցենարիստ
2012 ֆ Չարի կացարան։ Վրեժ Resident Evil: Retribution ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2014 ֆ Պոմպեյ Pompeii ռեժիսոր, պրոդյուսեր
2016 ֆ Չարի կացարան: Վերջին գլուխ Resident Evil: The Final Chapter ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2020 ֆ Հրեշների որսորդ Monster Hunter ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2025 ֆ Կորած հողերում In the Lost Lands ռեժիսոր, սցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. VanHoose, Benjamin (2020 թ․ փետրվարի 3). «Milla Jovovich and Paul W.S. Anderson Welcome Daughter Osian». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.