Փոլ Նիքլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Նիքլեն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1968(1968-07-21) (55 տարեկան)
ԾննդավայրԹիսդեյլ, Սասկաչևան, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՎիկտորիայի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող և կոնսերվացիոնիստ
ԱշխատավայրԱզգային աշխարհագրական կազմակերպություն
Պարգևներ և
մրցանակներ
Կանադայի շքանշանի անդամ
 Paul Nicklen Վիքիպահեստում

Փոլ Նիքլեն (անգլ.՝ Paul Nicklen, հուլիսի 21, 1968(1968-07-21), Թիսդեյլ, Սասկաչևան, Կանադա), կանադացի կենսաբան, լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Նիքլեն ծնվել է Սասկաչևան նահանգի Թիսգեյլ կենտրոնում, մեծացել է Կանադական Արկտիկական կղզեխմբի Բաֆինի երկրի ինուիտների համայնքում։ 1990 թվականին ավարտել է Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա համալսարանի ծովային կենսաբանության ֆակուլտետը, այնուհետև աշխատանքի է անցել Վերականգնողական ռեսուրսների Կանադայի վարչությունում՝ որպես Հյուսիսարևմտյան տարածքներում վայրի բնության կենսաբան։ Մինչև 1995 թվականին ֆոտոլրագրող դառնալը, որպես կենսաբան ուսումնասիրել է այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանը, գրիզլիները, բիզոնը, կարիբուն, սպիտակ արջերը։

1995 թվականից Նիքլենն աշխատում է որպես ֆոտոլրագրող՝ մասնագիտացած Արկտիկայում և Անտարկտիդայում՝ աշխատանքում շեշտադրելով վայրի բնությունն ու կլիմայի փոփոխությունը։ Լագունա Բիչում հանդես է եկել որպես TED բանախոս։

Նիքլենն աշխատում է National Geographic ամսագրում որպես ֆոտոլրագրող[1]։ International League of Conservation Photographers (Լուսանկարիչների պահպանման միջազգային լիգա) անդամ է[2]։ Նրա ամենամեծ ցուցահանդեսներից է Լոս Անջելեսում կազմակերպված «Extreme Exposure at the Annenberg Space for Photography» ցուցադրությունը[3]։

2011 թվականին Նիքլենը հանդես է եկել որպես TED բանախոս` ներկայացնելով "Tales of Ice-Bound Wonderlands" (Սառցապատ հրաշալիքների երկրի հեքիաթները)[4]` ներկայացնելով ծովային սառույցի անհետացումը՝ որպես կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման հետևանք։

Նիքլենը հանդիսանում է SeaLegacy կայքի հիմնադիրը։

Թերթերի հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • National Geographic South Georgia (դեկտեմբեր, 2009)[5]
  • National Geographic Svalbard (ապրիլ, 2009)[6]
  • National Geographic Sailfish (սեպտեմբեր, 2008)[7]
  • National Geographic Hunting Narwhals (օգոստոս, 2007)[8]
  • National Geographic Vanishing Sea Ice (հունիս, 2007)[9]
  • National Geographic Leopard Seals (նոյեմբեր, 2006)[10]
  • National Geographic Where Currents Collide (օգոստոս, 2006)[11]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Seasons of the Arctic (Արկտիկայի եղանակները) - 2000, Sierra Club Books, San Francisco
  • Polar Obsession (Բևեռային մոլեգնություն) - 2009, National Geographic Society
  • Bear-Spirit of the Wild (Վայրի ուժ) - 2013, National Geographic Society

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Photographer Paul Nicklen Biography - National Geographic». Photography.nationalgeographic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  2. «Paul Nicklen». iLCP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  4. TED2011. «talk». Ted.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «South Georgia — National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  6. «Svalbard — National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  7. «Sailfish - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  8. «Hunting Narwhals - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  9. «Vanishing Sea Ice - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  10. «Leopard Seals - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  11. «Where Currents Collide - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Նիքլեն» հոդվածին։