Jump to content

Փոլ Նըրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Նըրս
անգլ.՝ Paul Maxime Nurse
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1949(1949-01-25)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲիրմինգհեմի համալսարան, Արևելյան Անգլիայի համալսարան և Harrow High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս, գենետիկ, քիմիկոս, հետազոտող, neurobiologist և մանրէաբան
ԱշխատատուՕքսֆորդի համալսարան, Francis Crick Institute?[4], Էդինբուրգի համալսարան, Լոնդոնի թագավորական ընկերություն[5] և Ռոքֆելլերի համալսարան[6]
Զբաղեցրած պաշտոններԹագավորական միության նախագահ և Chancellor of the University of Bristol?
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր[7] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[8]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[9][10] Կոպլիի մեդալ[11]

Թագավորական մեդալ

Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ

[12]

Marjory Stephenson Prize?

[13]

Գայդների միջազգային պարգև

[14]

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

[15]

Alfred P. Sloan, Jr. Prize?

[16]

Հայնեկենի մրցանակ կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի համար

[17]

Ռոզենստիլի մրցանակ

[18]

Feldberg Foundation Prize?

[19]

Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Portland Press Excellence in Science Award?

Բալիի մեդալ

Harveian Oration?

Louis-Jeantet Prize for Medicine?

[21]
Պատվո Ասպետ[22]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[23]
Վաստակի շքանշան

Dr. Josef Steiner Cancer Research Award?

Պատվավոր դոկտոր

[24]

Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ

[25]
և

Honorary Fellow of the Royal Entomological Society?

[26]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[27], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[28], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[29], Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[30] և Իռլանդիայի թագավորական ակադեմիա[31]
 Paul Nurse Վիքիպահեստում

Սըր Փոլ Մաքսիմ Նըրս (հունվարի 25, 1949(1949-01-25)[1][2][3], Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն) անգլիացի գենետիկ, Թագավորական ընկերության նախկին նախագահ և Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն[32][33][34]։ 2001 թվականին նա, Լելանդ Հարթուելի և Թիմ Հանթի հետ համատեղ, արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ բջջային ցիկլի բջիջների բաժանումը վերահսկող սպիտակուցի մոլեկուլների հայտնագործության համար[35]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նըրսի մայրը 18 տարեկանում, անօրինական ծնունդը թաքցնելու համար, Լոնդոնից գնաց Նորվիչ և ապրեց հարազատների հետ՝ սպասելով Փոլի ծննդին[36]։։ Իրենց կյանքի ընթացքում նրա մայրական տատիկը ձևացել է, որպես Նըրսի մայր, իսկ մայրը՝ որպես քույր[37]։

Փոլը դաստիարակվել է տատիկի և պապիկի կողմից (որոնց նա համարել է որպես իր ծնողներ) Հյուսիս-արևմտյան Լոնդոնում[36]։ Նա կրթություն է ստացել Ալպերտոնի Լիոն Պարկ դպրոցում և Հարոու շրջանի քերականական դպրոցում[38]։ 1970 թվականին Բիրմինգհեմի համալսարանից նա ստացել է կենսաբանության բակալավրի կոչում[39]։ իսկ 1973 թվականին՝ դոկտորի կոչում՝ Արևելյան Անգլիայի համալսարանից՝ Candida utilis-ի վերաբերյալ հետազոտության համար[40]։ Այնուհետ նա հետդոկտորական աշխատանք է կատարել Բեռնի, Էդինբուրգի և Սասեքսի համալսարաններում։

Նըրսը մինչև 50 տարեկանը չգիտեր, որ իր «քույրն» իրականում իր մայրն է։ Նրա «ծնողներն» երկուսն էլ արդեն մահացել էին, իսկ «քույրը»՝ Միրիամը, որն իրենից տասնութ տարով էր մեծ, վաղաժամ մահացել էր ցրված սկլերոզից։ ԱՄՆ-ի կացության համար գրին քարտ ստանալու նրա դիմումը, երբ Ռոքֆելլերի համալսարանի նախագահն էր, ի զարմանս իրեն, մերժվեց, չնայած որ նա Նոբելյան մրցանակի դափնեկիր էր, համալսարանի նախագահ և ասպետ. Պատճառն այն էր, որ Մեծ Բրիտանիայի սեղմ ծննդյան վկայականի մեջ, նրա ծնողների անունները չկային։ Երբ նա դիմեց լրիվ ծննդյան վկայականի համար,, ի զարմանս իրեն, պարզեց որ իր քույրը իր մայրն է եղել։.[36][41]

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ վեց տարիներին (1973–1979) Նըրսը շարունակեց իր հետդոկտորական հետազոտությունը Էդինբուրգի համալսարանի Մերդոկ Միթչիսոնի լաբորատորիայում[42][43]։

1984 թվականին Նըրսը միացավ Քաղցկեղի Հետազոտությունների Կայսերական ​​Հիմնադրամին (ICRF, այժմ՝ Cancer Research UK): 1988 թվականին նա ստանձնեց Օքսֆորդի համալսարանի մանրէաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1993 թվականին նա վերադարձավ ICRF որպես հետազոտությունների տնօրեն, իսկ 1996-ին նշանակվեց ICRF-ի գլխավոր տնօրեն, որը 2002 թվականին դարձավ Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտությունների ֆոնդ։ 2003 թվականին նա դարձավ Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի նախագահ[44]։

2010 թվականի նոյեմբերի 30-ին Նըրսը Թագավորական ընկերության նախագահի պաշտոնում փոխարինեց աստղաֆիզիկոս Մարտին Ռիսին հինգ տարի ժամկետով՝ մինչև 2015 թվականը։

Նըրսը ասել է, որ լավ գիտնականը պետք է կիրք ունենա «իմանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը», ինչպես նաև լավ տեխնիկական կարողություն և մի շարք հատկություններ՝ ազնվություն, ինքնաքննադատություն, լայնախոհություն և թերահավատություն[45]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.crick.ac.uk/research/find-a-researcher/paul-nurseFrancis Crick Institute.
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. Queen's Birthday Honours: The Full List (բրիտ․ անգլ.) // The IndependentBritain: 1999. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  8. 1998 WinnersLasker Foundation.
  9. The Nobel Prize in Physiology or Medicine 2001Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. Award winners : Copley MedalRoyal Society of London.
  12. Prof. Sir Paul NurseWorld Cultural Council, 2013.
  13. Marjory Stephenson Prize Winners
  14. Gairdner Awards Laureates - Gairdner Foundation
  15. Find people in the EMBO Communities
  16. GM Cancer Previous Prize Winners
  17. https://www.heinekenprizes.org/portfolio-items/sir-paul-m-nurse/?portfolioCats=12%2C13%2C14%2C15%2C16%2C17
  18. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.htmlBrandeis University.
  19. Prizewinners | Feldberg Foundation
  20. Ehrendoktorate für Sir Paul Nurse und Universitätsprofessor Peter M. GruberUniversity of Salzburg, 2010.
  21. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/1992-en/professeur-paul-nurse/Louis-Jeantet Foundation.
  22. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2022. — Iss. 63571. — P. N5.
  23. https://www.aaas.org/news/aaas-honors-accomplished-scientists-2018-elected-fellowsAAAS.
  24. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
  25. https://acmedsci.ac.uk/fellows/fellows-directory/ordinary-fellows/fellow/Paul-Nurse-0033z00002qIImUAAW
  26. https://www.royensoc.co.uk/about-us/people/professor-sir-paul-nurse-frs/
  27. Fellow Detail Page | Royal Society
  28. Notable Names Database — 2002.
  29. Paul Maxime Nurse | American Academy of Arts and Sciences
  30. www.ae-info.org
  31. Sir Paul Maxime Nurse
  32. Nurse, P (2012). «In answer to questions about the Francis Crick Institute». The Lancet. 379 (9835): 2427–8. doi:10.1016/S0140-6736(12)61066-6. PMID 22748588. S2CID 37007507.
  33. Nurse, Paul; Treisman, Richard; Smith, Jim (2013). «Building better institutions». Science. 341 (6141): 10. Bibcode:2013Sci...341...10N. doi:10.1126/science.1242307. PMID 23828914.
  34. Կաղապար:Scopus
  35. «The Nobel Prize in Physiology or Medicine 2001». The Nobel Prize. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  36. 1 2 3 «Sir Paul Nurse: 'I looked at my birth certificate. That was not my mother's name'». TheGuardian.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  37. Al-Khalili, Jim. «Paul Nurse - life and work». The Life Scientific. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  38. Կաղապար:Who's Who
  39. Our Alumni Արխիվացված 21 Ապրիլ 2015 Wayback Machine – website of the University of Birmingham
  40. Nurse, Paul Maxime (1974). The spatial and temporal organisation of amino acid pools in Candida utilis (PhD thesis). University of East Anglia. OCLC 500529574. EThOS uk.bl.ethos.467339. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 18-ին.
  41. Andrew Anthony (2020 թ․ օգոստոսի 15). «Sir Paul Nurse: 'The UK has taken a leap several decades into the past'». The Guardian.
  42. Կաղապար:Nobelprize including the Nobel Lecture Nobel Lecture 9 December 2001 Controlling the Cell Cycle
  43. Fantes PA; Hoffman CS (2016). «A Brief History of Schizosaccharomyces pombe Research: A Perspective Over the Past 70 Years». Genetics. 203 (2): 621–9. doi:10.1534/genetics.116.189407. PMC 4896181. PMID 27270696.
  44. Sample, Ian (2003 թ․ սեպտեմբերի 17). «Paul Nurse talks to Ian Sample about money, moustaches, and his move to Manhattan». The Guardian.
  45. «Unavailable private video». youtube.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.