Փոլ Հարդինգ
Փոլ Հարդինգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1967[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժիշտ, վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստո և Այովայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Tinkers? |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պարգևներ | Գուգենհայմի կրթաթոշակ |
Փոլ Հարդինգ (անգլ.՝ Paul Harding, դեկտեմբերի 19, 1967[1][2], ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի գրող, երաժիշտ, 2010 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[3][4][5]: Այդ մրցակակին արժանացել է 2009 թվականին հրատարակած «Tinkers» վեպի համար, որը նրան բերել է նաև PEN/Robert W. Bingham մրցանակ[6] և գրական այլ պարգևներ: Հարդինգը հայտնի է նաև որպես ամերիկյան Cold Water Flat երաժշտախմբի թմբկահար. նա եղել է այդ խմբի հարվածային գործիքներ նվագողը դրա ողջ գոյության ընթացքում՝ 1990-1996 թվականներին[7]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոլ Հարդինգը ծնվել է Բոստոնից հյուսիս ընկած Ուենհեմ ծովափնյա քաղաքում: Պատանի հասակում շատ է սիրել թափառել մերձակա անտառներում, ինչը նա վերագրում է բնության նկատմամբ իր սիրուն[8]: Պապը ժամացույցներ նորոգող էր, և իր արհետը սովորեցրել է Փոլին (դա հետագայում իր արտացոլումն է գտել Հարդինգի Tinkers վեպում):
Դպրոցն ավարտելով՝ Փոլն ընդունվել է Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ քաղաքում գործող համալսարանը, 1990 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների բակալավրի որակավորում[9]: Այդ նույն տարում ընդգրկվել է Cold Water Flat երաժշտախմբում: Եղել է չափազանց ընթերցասեր երիտասարդ: Ամերիկայում ու Եվրոպայում երաժշտախմբի հյուրախաղերի մեկնելիս ազատ ժամանակը նվիրել է գիրք կարդալուն: Նրա վրա ուժեղ ազդեցություն է գործել մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի «Terra Nostra» վեպը, որի մեջ բացահայտել է «ամբողջ աշխարհը, ամբողջ պատմությունը» ու մտածել է, որ շատ կուզենար այդպիսի մի գործ էլ ինքն ստեղծել: Եվ երաժշտախմբի համերգային գործունեության տևական մի դադարի ժամանակ ընդգրկվել է Նյու Յորք նահանգի Սքիդմորի քոլեջի գրական վարպետության ամառային դասընթացներում, հետագայում ավարտել նաև Այովայի գրողական արվեստանոցի դասընթացները:
Հարդինգի առաջին իսկ վեպը՝ 2009 թվականին լույս ընծայված Tinkers-ը, արժանացել է ըբթերցողների ու գրաքննադատների բարձր գնահատականին, բազմաթիվ հեղինակավոր գրական մրցանակներ շահել, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակ՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում:
2013 թվականին նա հրատարակել է իր երկրորդ վեպը՝ «Enon»ը, որտեղ դարձյալ հանդես են գալիս նախորդից ծանոթ հերոսները[10]: Գրական գործունեության հետ մեկտեղ՝ Փոլ Հարդինգն զբաղվում է մանկավարժական աշխատանքով. գրական վարպետություն է դասավանդում Հարվարդի ու Այովայի համալսարաններում:
Գրողը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Բոստոնի մերձակայքում[10]:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 - Պուլիտցերյան մրցանակ
- 2010 - PEN/Robert W. Bingham մրցանակ
- 2012 - Fernanda Pivano մրցանակ
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tinkers (New York: Bellevue Literary Press, 2009. 978-1-934137-12-3)
- Enon (New York: Random House, 2013. 978-1-400069-43-9)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ "From Drum Set to Pulitzer", SeaCoast Online, October 2010
- ↑ Биография на сайте Пулитцеровской премии. (անգլ.)
- ↑ The 2010 Pulitzer Prize Winners. Fiction // The official web-site of The Pulitzer Prizes. (անգլ.)
- ↑ PEN American Center Names Award Winners,
- ↑ "Cold Water Flat" at Allmusic.com; and "(Yawn)...Another Pulitzer Prize" at Screenwriting from Iowa. Both retrieved 26 March 2012.
- ↑ Paul Harding’s Magical ‘Tinkers’, audio interview with Christopher Lydon, May 7th, 2009.
- ↑ The Literary Horologist: Paul Harding “Tinkers” With Time, OpenLoopPress interview
- ↑ 10,0 10,1 "2010 Pulitzer Prizes". The Pulitzer Prizes. Retrieved April 15, 2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարցազրույց Փոլ Հարդինգի հետ
- Reading from Tinkers and discussing bringing his book into existence at the Maine Festival of the Book, April 2011
- Interview with Jeffrey Brown, PBS Newshour, April 16, 2010
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ