Փոլ Կարմիրյան
| Փոլ Կարմիրյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 13, 1991 (34 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պարող, պարուսույց և դերասան |
| 🌐 | |
Փոլ Կարմիրյան (օգոստոսի 13, 1991, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հայազգի պարուսույց, պարող[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլ Կարմիրյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 13-ին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում[2]։ Մայրը գեղանկարչուհի, գրաֆիկ Ալեքսանդրա Մանուկյանն է։
Փոլն իննը տարեկանից հաճախել է Սերժ Փոթոյանի հայկական պարի դպրոց, ապա՝ Վանուշ Խանամիրյանի անվան պարի անսամբլ, որտեղ սովորելով է հայկական ժողովրդական պարեր։ 17 տարեկանից Փոլն ու իր դպրոցական ընկերուհու՝ Մարիամ Նարինյանը պարել են լատինո-ամերիկյան ոճի պարեր, հաճախել են Գրիգորի Սեդրակյանի «M Dance» պարային ստուդիա, մասնակցել է մի շարք պարային մրցույթների և արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի։
Փոլ Կարմիրյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2011 թվականին։ Հայաստանում մասնակցել է «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծին ու հաղթող ճանաչվել։ Իր պարային նոր զույգի՝ Զո Ֆրանցեսի հետ մասնակցել է մի քանի լատինո-ամերիկյան պարային մրցույթների։
Պարելու զուգահեռ Փոլը սովորել է նաև Նորթրիջի Քալիֆորնիայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։
2013 թվականին իր մասնակցությունն է ունեցել ամերիկյան «So You Think You Can Dance» հեռուստանախագծին և ճանաչվել է լավագույն երեք արական սեռի պարողներից մեկը։ «So You Think You Can Dance» հեռուստանախագծիի շրջանակներում հյուրախաղերով ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների և Կանադայի 44 քաղաքներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ըստ Ժնևի կոնվեցիաների՝ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները ռազմական հանցագործություններ են խաղաղ բնակչության դեմ». Փոլ Կարմիրյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Zarkfoundation - Փոլ Կարմիրյան». zarkfoundation.com.