Փոլ Լաուտերբուր
| Փոլ Լաուտերբուր անգլ.՝ Paul Christian Lauterbur | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 6, 1929[1][2][3][…] |
| Ծննդավայր | Sidney, Օհայո, ԱՄՆ[4][5][6] |
| Մահացել է | մարտի 27, 2007[7][8][9][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[2] |
| Գերեզման | Graceland Cemetery[10] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | աթեիզմ |
| Կրթություն | Փիթսբուրգի համալսարան, Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան և Sidney High School? |
| Երկեր | մագնիսառեզոնանսային շերտագրություն |
| Մասնագիտություն | քիմիկոս, պրոֆեսոր, ֆիզիկոս, կենսաֆիզիկոս և հետազոտող |
| Աշխատատու | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Իլինոյսի համալսարան Չիկագոյում և Սթոնի Բրուքի համալսարան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Լեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[3] |
| Ստորագրություն | |
Փոլ Քրիստիան Լաուտերբուր (մայիսի 6, 1929[1][2][3][…], Sidney, Օհայո, ԱՄՆ[4][5][6] - մարտի 27, 2007[7][8][9][…], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[2]) ամերիկացի քիմիկոս էր, ով 2003 թվականին Պիտեր Մենսֆիլդի հետ կիսեց Նոբելյան մրցանակը ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում՝ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը (MRI) հնարավոր դարձնելու համար[28]։
Լաուտերբուրը 1963-1985 թվականներին եղել է Սթոնի Բրուքի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա անցկացրել է իր հետազոտությունը ՄՌՇ-ի զարգացման համար[29]։ 1985 թվականին նա իր կնոջ՝ Ջոանի հետ պրոֆեսոր է դարձել Իլինոյսի համալսարանում՝ Ուրբանա-Շամպայն, և շարունակել է մինչև իր մահը։ Նա երբեք չի դադարել աշխատել բակալավրիատի հետ հետազոտությունների վրա, և նա եղել է որպես քիմիայի պրոֆեսոր՝ դասավանդելով բիոինժեներություն, կենսաֆիզիկա Ուրբանա-Շեմփեյնի բժշկական քոլեջում և հաշվողական կենսաբանություն՝ Ընդլայնված ուսումնասիրությունների կենտրոնում[30]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուտերբուրը լյուքսեմբուրգյան ծագում ուներ։ Նա ծնվել և մեծացել է Սիդնիում, Օհայո, Լաուտերբուրն ավարտել է Սիդնեյի միջնակարգ դպրոցը, որտեղ Քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության նոր թևը անվանվել է նրա պատվին։ Դեռահաս տարիքում նա կառուցել է իր սեփական լաբորատորիան իր ծնողների տան նկուղում[31]։ Դպրոցում նրա քիմիայի ուսուցիչը հասկացավ, որ նա սիրում էր ինքնուրույն փորձեր կատարել, ուստի ուսուցիչը նրան թույլ էր տալիս դասաժամի վերջում իր սեփական փորձերն անել[31]։
Երբ նա 1950-ականներին, զորակոչվեց Միացյալ Նահանգների բանակ, նրա վերադասները թույլ տվեցին նրան աշխատել վաղ միջուկային մագնիսական ռեզոնանսի (NMR) մեքենայի վրա. Մինչև ծառայության ավարտը նա հրապարակել էր չորս գիտական աշխատություն[31]։ Փոլը հետագայում աթեիստ դարձավ[32]։
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուտերբուրը քիմիայի բակալավրի կոչում ստացել է Քեյսի տեխնոլոգիական ինստիտուտից, որն այժմ հանդիսանում է Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի Քլիվլենդում, Օհայո։ Այնուհետև նա աշխատանքի է անցել Dow Corning կորպորացիայի Մելլոն ինստիտուտի լաբորատորիաներում, որի ընթացքում նա ավարտել է Պիտսբուրգի համալսարանի քիմիայի ասպիրանտուրան։ 1962 թվականին դոկտորական կոչումը ստանալուց հետո, Լաուտերբուրը ընդունվեց Սթոնի Բրուքի համալսարան, որպես դոցենտ։ 1969-1970 ուսումնական տարվա ընթացքում որպես Սթենֆորդի համալսարանի քիմիայի դասախոս, Syntex և Varian Associates տեղական ձեռնարկությունների օգնությամբ նա ձեռնարկել է NMR-ի հետ կապված հետազոտություններ։ Այնուհետ Լաուտերբուրը վերադարձավ Սթոունի Բրուք, որտեղ աշխատեց մինչև 1985 թվականը, երբ նա տեղափոխվեց Իլինոյսի համալսարան[33]։
ՄՌՏ-ի մշակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուտերբուրը ՄՌՏ-ի գաղափարը վերագրում է մի օր արվարձանային Պիտսբուրգի Eat'n Park Big Boy ռեստորանում տեղի ունեցած մտքամրրիկին, որտեղ ՄՌՏ-ի առաջին մոդելը գրված էր սեղանի անձեռոցիկի վրա։ Այդ ժամանակ նա ուսանող և հետազոտող էրՊիտսբուրգի համալսարանում և Մելլոնի Արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտում[31][34][35]։ Հետագա հետազոտությունները, որոնք հանգեցրին Նոբելյան մրցանակին, իրականացվել են 1970-ականներին, Սթոունի Բրուքի համալսարանում[36]։
1952 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը, որը բաժին էր հասել Ֆելիքս Բլոխին և Էռնեստ Փարսելին, շնորհվեց միջուկային մագնիսական ռեզոնանսի (NMR) զարգացման համար, որը հիմնված է MRI-ի հիմքում ընկած գիտական սկզբունքն է։ Այնուամենայնիվ, տասնամյակներ շարունակ մագնիսական ռեզոնանսը հիմնականում օգտագործվում էր նյութերի քիմիական կառուցվածքն ուսումնասիրելու համար։ Միայն 1970-ականներին՝ Լաուտերբուրի և Մենսֆիլդի մշակումներով, NMR-ն հնարավոր դարձավ օգտագործելու մարմնի պատկերներ ստանալու համար։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուտերբուրը մահացել է, 2007 թվականի մարտին, 77 տարեկանում, երիկամների հիվանդությունից Իլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում գտնվող իր տանը։ Իլինոյսի համալսարանի կանցլեր Ռիչարդ Հերմանը ասել է, որ «Փոլի ազդեցությունը զգացվում է ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն անգամ, երբ ՄՌՏ-ն փրկում է դստեր կամ որդու, մոր կամ հոր կյանքը»[37]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bell A. Paul Lauterbur; AMERICAN CHEMIST (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- 1 2 3 4 CHANG K. OBITUARIES; Paul C. Lauterbur, 77, Dies; Won Nobel Prize for M.R.I. // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2007. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- 1 2 3 4 Paul C. Lauterbur — 2002.
- 1 2 Faces and places [biomedical MRI pioneer] // IEEE Engineering in Medicine and Biology Magazine — IEEE Engineering in Medicine and Biology Society. — Vol. 23, Iss. 2. — ISSN 0739-5175; 1937-4186; 2154-2287 — doi:10.1109/MEMB.2004.1310961
- 1 2 Lauterbur P. Reflections on MRI - leadership reflections // IEEE: Signal Processing Magazine — IEEE, 2005. — Vol. 22, Iss. 1. — ISSN 1053-5888; 1558-0792 — doi:10.1109/MSP.2005.1407710
- 1 2 Paul C. Lauterbur // Engineering and Technology History Wiki — 2015.
- 1 2 Kelly M. Nobel Laureate and Pitt Alumnus Paul C. Lauterbur Dies at 77 — University of Pittsburgh, 2007.
- 1 2 Life In Legacy - Week ending Saturday, March 31, 2007
- 1 2 In Memoriam ; Paul Christian Lauterbur, PhD (1929–2007) // Journal of Magnetic Resonance Imaging — Wiley-Blackwell, 2007. — Vol. 26, Iss. 6. — ISSN 1053-1807; 1522-2586 — doi:10.1002/JMRI.21258
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ 1984 Albert Lasker Clinical Medical Research Award : Magnetic resonance imaging (MRI) — Lasker Foundation.
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 2003. // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ Press Release // nobelprize.org — Nobel Foundation, 2003.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://www.fi.edu/en/laureates/paul-c-lauterbur-0
- ↑ Illinois professor to be inducted into National Inventors Hall of Fame — 2007.
- ↑ Paul Christian Lauterbur, Magnetic Resonance Imaging — National Inventors Hall of Fame, 1973.
- ↑ Paul Christian Lauterbur — Kyoto Prize.
- ↑ People: Chemist And Mathematician Are Named Winners Of Two 1994 Kyoto Prizes // The Scientist — NYC: 1994. — ISSN 0890-3670; 1945-5127
- ↑ GM Cancer Previous Prize Winners
- ↑ 1983 Max Delbruck Prize in Biological Physics Recipient — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/delbruck.cfm
- ↑ https://www.fi.edu/laureates/paul-c-lauterbur-0
- ↑ http://www.nasonline.org/programs/awards/chemistry-in-service-to-society.html
- ↑ Filler, AG: The history, development, and impact of computed imaging in neurological diagnosis and neurosurgery: CT, MRI, DTI: Nature Precedings .
- ↑ P. C. Lauterbur (1973). «Image Formation by Induced Local Interaction; Examples Employing Nuclear Magnetic Resonance». Nature. 242 (5394): 190–191. Bibcode:1973Natur.242..190L. doi:10.1038/242190a0.
- ↑ Spice, Byron (2003 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Prize for MRI began with a burger in New Kensington». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 5-ին.
- 1 2 3 4 «Paul Lauterbur». The Economist. 2007 թ․ ապրիլի 7. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Dawson, M. Joan. Paul Lauterbur and the Invention of MRI. Cambridge, MA: MIT, 2013. Print. "Paul became an atheist, revering intellectual honesty and the quest for truth."
- ↑ Lauterbur, Paul C. (2003). «Autobiography». Nobel Prize official website. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Gill, Cindy (Fall 2004). «Magnetic Personality». Pitt Magazine. Pittsburgh, PA: University of Pittsburgh. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Prasad, Amit (2014 թ․ մարտի 14). Imperial Technoscience: Transnational Histories of MRI in the United States, Britain, and India (անգլերեն). MIT Press. էջ 17. ISBN 9780262026956.
- ↑ Nobel Prize Awardee Paul Lauterbur Returns To SBU Where His Winning Research Was Conducted In The '70s
- ↑ Chang, Kenneth (2007 թ․ մարտի 28). «Paul Lauterbur, MRI pioneer and Nobel Laureate, dies». International Herald Tribune (now New York Times International Edition). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- Մայիսի 6 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 2007 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Փիթսբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
