Jump to content

Փոլ Դուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Դուլի
Ծնվել էփետրվարի 22, 1928(1928-02-22)[1] (97 տարեկան)
ԾննդավայրՊարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունԱրևմտյան Վիրջինիայի համալսարան և West Virginia State University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
ԸնտրանիCars?
Ամուսին(ներ)Winnie Holzman?
Երեխա(ներ)Savannah Dooley?
pauldooleyactor.com

Փոլ Դուլի (փետրվարի 22, 1928(1928-02-22)[1], Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Դուլին՝ Փոլ Դուլի Բրաունը (անգլ.՝ Paul Dooley Brown), ծնվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի Փարքերսբերգ քաղաքում՝ Ռութ Այրինի (օրիորդական ազգանունը՝ Բերինգեր) և Փիթեր Ջեյմս Բրաունի ընտանիքում։ Մայրը եղել է տնային տնտեսուհի, իսկ հայրը՝ գործարանի աշխատող[2]։ Դեռահաս տարիքում Դուլին ծաղրանկարներ է նկարել տեղի թերթի համար։ Մինչև քոլեջ ընդունվելը ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում[3]։

Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա բավականին արագ հաջողության է հասել՝ բեմում ելույթ ունենալով։ 5 տարի եղել է սթենդ ափ կատակերգու, մասնակցել է Compass Players և The Second City շոուներին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես աճպարար և ծաղրածու, ինչպես նաև փորձել է իրեն որպես գրող[4]։ Հանդիսանում է The Electric Company մանկական սերիալի սցենարիստներից մեկը, որի կերպարներից մեկը՝ Փոլ Գորիլլան, անվանվել է իր պատվին[5]։ Փոլը նաև նկարահանվել է գովազդում[4]։

1965 թվականին հայտնվել է Մայք Նիքոլսի «Տարօրինակ զույգը» բրոդվեյան ներկայացման մեջ, որը հիմնված է Նիլ Սայմոնի պիեսի վրա։ Ներկայացման մեջ խաղացել է Ուոլթեր Մատաուի և Արթ Քարնիի հետ։

Փոլ Դուլին նաև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում են «Հարսանիք» (1978), «Առաջ անցնելով» (1979, երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար արժանացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակին), «Պոպայ» (1980), «16 մոմ» (1984), «Հրեշը պահարանի մեջ» (1986), «Հայացք դեպի անցյալ» (1990), «Իմ ընկերը վերադարձել է» (1993), «Վտանգավոր կին» (1993), «Էվոլվեր» (1994), «Այնտեղ՝ ներսում» (1995), «Փախչող հարսնացուն» (1999), «Անքնություն» (2002), «Մազերի լաք» (2007) և «Հեծյալները» (2009) ֆիլմերը։ «Սարսափների խանութ» ֆիլմում կատարել է վաճառողի դերը, բայց արդյունքում մոնտաժի ընթացքում նրա մասնակցությամբ տեսարանները հեռացվել են (փոխարինվել է Ջեյմս Բելուշիի կողմից)։

Հեռուստատեսության աշխատանքները ներառում են «Աստղային ճանապարհ։ Խորը տիեզերք 9», «Իմ այսպես կոչված կյանքը», «Գրեյսը կրակի մեջ է», «Այլֆ» և «Թմբլիկ» սերիալները։ Եղել է հրավիրված աստղ «Սաբրինա՝ փոքրիկ կախարդ», «Ոսկե աղջիկներ», «Հազարամյակ», «Էլլի Մաքբիլ», «Կլինիկա», «Հուսահատ տնտեսուհիները» շոուներում։ 2000 թվականին «Պրակտիկա» ֆիլմում արտասովոր դատավորի՝ Ֆիլիպ Սուեկեյմի դերի համար առաջադրվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի։

«Մեքենաներ» (2006) և «Մեքենաներ 2» (2011) մուլտֆիլմերում հնչյունավորել է Սերժանտի կերպարը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսնությունից ունեցել է երեք որդի՝ Ռոբինը, Ադամը և Փիթերը։ Երկրորդ կինը դրամատուրգ Վիննի Հոլցմանն է, որի հետ համատեղ ամուսնությունից ունեցել է դուստր, որը սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր Սավաննահ Դուլին է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 «Paul Dooley Biography (1928-)». Արխիվացված օրիգինալից 2011-11-01-ին. Վերցված է 2011-12-20-ին.
  3. Dooley character actor(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Biography for Paul Dooley». Արխիվացված օրիգինալից 2011-11-28-ին. Վերցված է 2011-12-20-ին.
  5. «Paul the Gorilla (Character) from «The Electric Company»». Արխիվացված օրիգինալից 2016-04-11-ին. Վերցված է 2011-12-20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Դուլի» հոդվածին։