Փոլի Կլաասի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլի Կլաասի սպանություն
Տեսակմարդ

Փոլի Կլաասի սպանություն, 12-ամյա Փոլի Հաննա Կլաասի սպանությունը (ծնված 1981 թվականի հունվարի 3-ին), որը կատարվել է 1993 թվականի հոկտեմբերին, ստացել է համազգային ճանաչում։ Փոլի Կլաասին առևանգել էին Կալիֆոռնիայի Պետալումա քաղաքի ծնողական տնից, 1993 թվականի հոկտեմբերի 1-ի աղջիկների հավաքույթի ժամանակ։ Ավելի ուշ նա խեղդամահ է արվել։ Մարդասպան Ռիչարդ Ալեն Դևիսը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին[1]։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հոկտեմբերի 1-ին Փոլին երկու ընկերուհիներին հրավիրել էր հավաքվելու։ Ժամը 22։30-ի սահմաններում ննջարան մտնելով՝ նա այնտեղ դանակով տղամարդ է տեսել։ Նա կապել է Փոլիին, նրա ընկերուհիներին հրամայել հաշվել մինչև հազար ու առևանգել զոհին։ Ավելի քան երկու ամիս շուրջ 4000 մարդ է մասնակցել որոնումներին։ Ամերիկյան շոուները, ինչպիսիք են 20/20-ը և America’s Most Wanted-ը լուսաբանել են իրադարձությունները։

Այդ ժամանակ Դևիսը հետախուզման մեջ էր։ Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը նրան որոնում էր գրավի դիմաց ազատ արձակումը խախտելու համար, բոլոր ոստիկաններին կարգադրել էին ձերբակալել նրան առաջին իսկ հնարավորության դեպքում։ (Այդ ժամանակ նման հայտարարություններ էին արվում միայն Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ռադիոալիքով և այլ ոստիկաններ չէին կարողանում ստանալ այն։ Այդ դեպքից հետո նման հայտարարությունները հեռարձակվում էին ոստիկանության բոլոր ալիքներով)։

Հոկտեմբերի 19-ին ոստիկանները Դևիսին նկատել են մոտակայքում գտնվող գյուղական վայրում, որտեղ նրա Ֆորդ Պինտոն մնացել էր ցեխի մեջ։ Անհայտ ոստիկանները նրան բաց են թողել՝ ստուգելով փաստաթղթերը դիսպետչերի միջոցով (քարտի ֆայլը պարունակում էր միայն տվյալներ ճանապարհային իրավախախտումների վերաբերյալ, բայց ոչ քրեական)։ Հավանաբար դրանից հետո նա վերադարձել է իր ապաստարան, սպանել Փոլիին և թաղել նրան ոչ խորը գերեզմանում։

Նոյեմբերի 30-ին ոստիկանությունը պլանային ստուգման ժամանակ ձերբակալել է Դևիսին և ձերբակալությանը մասնակցող ոստիկանները նրան ճանաչել են ֆոտոռոբոտով։ Քանի որ նրա մատնահետքերը հայտնաբերվել են Փոլիի ննջարանում, նրան մեղադրել են սպանության մեջ։ Չորս օր անց նա ոստիկաններին ցույց է տվել Փոլիի գերեզմանը Քլովերդեյլից ոչ հեռու։ Նա պատմել է, որ խեղդամահ է արել նրան նյութի մի կտորով։ Թեև դա հնարավոր չէր ստուգել, քանի որ մարմինն արդեն քայքայվել էր, այդ վարկածն ընդունվել էր դատարանի կողմից։

Դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ալեն Դևիսը դատապարտվել է 1996 թվականին՝ չորս ծանրացուցիչ հանգամանքներով առաջին աստիճանի սպանության համար (ավազակություն, ուրիշի տուն ներթափանցում, մարդկանց առևանգում և անչափահասների դեմ հանցագործություն)։ Կալիֆոռնիայի Սան Հոսեում Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել 1996 թվականի օգոստոսի 5-ին։ Այնուհետև հանցագործը մահապարտների խցում է հայտնվել Կալիֆոռնիայի Սան Քվենտին դաշնային բանտում։ 1999 թվականի հունիսի 1-ին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը միաձայն հաստատել է մահվան դատավճիռը[2]։

Վայնոնա Ռայդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի Վայնոնա Ռայդերը, ով ապրում և դպրոցն ավարտել է Պետալումում, 200 հազար դոլար փրկագին է առաջարկել Փոլիի համար։ Փոլիի մահից հետո նա նկարահանվել է «Փոքրիկ կանայք» ֆիլմում և այդ ֆիլմը նվիրել նրան, քանի որ այդ վեպը Փոլիի սիրած գիրքն էր[3]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլիի մնացորդները դիակիզվել են, իսկ մոխիրը ցրվել է Խաղաղ օվկիանոսի վրայով։

Սպանությունը դրդեց Փոլիի հորը դառնալ երեխաների փաստաբան և հիմնադրել Փոլի Կլաաս KlaasKids Foundation հիմնադրամը[4]։ Նա հաճախ է օգնել առևանգված երեխաների ծնողներին․ Larry King Live, CNN Headline News և Nancy Grace։

Փոլիի սպանությունից հինգ տարի անց Պետալումի արվեստի կենտրոնը անվանվել է նրա հիշատակին[5]։

Փոլիի առևանգման և մարդասպանի որոնումների պատմությունը հիմք է հանդիսացել The FBI Files վավերագրական սերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայի համար՝ «Փոլի Կլաաս. Առևանգում»[6]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1998 թվականի հոկտեմբերի 20-ին։

Ամերիկյան արդարադատությունը Երեք սխալի օրենք է ընդունել 1994 թվականի մարտի 8-ին[7]։

2004 թվականին Փոլիի պապիկը ՝ գրող Ջո Կլաասը (ավելի հայտնի է որպես անհետացած օդաչու Ամելիա Էրհարթի մասին գրքի համահեղինակ) ստորագրել է California Proposition 66 օրինագծի տակ, որը կոչված է շտկելու Երեք սխալների օրենքի թերությունները։ Նրա որդին՝ Մարկը, դեմ էր այդ օրենքին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kennedy, Helen (1996 թ․ օգոստոսի 6). «Polly's Smiling Killer Gets Death Sentence». The New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
  2. Death sentence upheld for Polly Klaas' killer
  3. 'Women' on the Verge Արխիվացված 2013-06-20 Wayback Machine; last accessed December 31, 2007
  4. Provenzano, Sam (2008 թ․ հունիսի 27). «WBKO Talks With Child Advocate Marc Klaas About KlaasKids Foundation». wbko.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
  5. «Performing arts center dedicated to Polly Klaas». sfchroniclemarketplace.com. 1998 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
  6. Polly Klaas: Kidnapped(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Franklin, Daniel (Sept. 1994). «The right three strikes - three strikes and out law». Washington Monthly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Sforza, Teri (2004 թ․ հոկտեմբերի 24). «Klaas family divided». ocregister.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.