Փոլա Հոուքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլա Հոուքինս
անգլ.՝ Paula Hawkins
Paula Hawkins Göteborg Book Fair 2015.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Paula Hawkins
Ծնվել էօգոստոսի 26, 1972(1972-08-26)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրՀարարե, Rhodesia, Բրիտանական կայսրություն
Գրական անունAmy Silver[3][4] և Paula Hawkins
Մասնագիտությունլրագրող, վիպասան և գրող
Ազգությունբրիտանացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունArundel School?, Collingham College? և Keble College?
Ուշագրավ աշխատանքներԱղջիկը գնացքում (վեպ) և Into the Water?
Պարգևներ
Կայքpaulahawkinsbooks.com
Commons-logo.svg Paula Hawkins (writer) Վիքիպահեստում

Պոլա Հոկինս (անգլ.՝ Paula Hawkins, օգոստոսի 26, 1972(1972-08-26)[1][2], Հարարե, Rhodesia, Բրիտանական կայսրություն), բրիտանացի գրող, ով հայտնի է դարձել «Աղջիկը գնացքում» վեպով[7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկինսը ծնվել և մեծացել է Սալիսբերում, Ռոդեսիա (այժմ՝ Հարարե, Զիմբաբվե)։ Հայրը եղել է տնտեսագիտության պրոֆեսոր և ֆինանսական լրագրող։ Նախքան 1989 թվականին Լոնդոն տեղափոխվելը[9], Հոկինսը սովորել է Հարարեի Արունդել մասնավոր դպրոցում, այնուհետև Ա մակարդակի համար սովորել է Կենսինգտոնի Քոլինգհեմ անկախ քոլեջում։ Օքսֆորդի համալսարանի Կեբլե քոլեջում ուսանել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն[10]։ Եղել է «Թայմս»-ի լրագրող։ Անկախ հիմունքներով աշխատել է մի շարք հրատարակչություններում, կանանց համար գրել է «The Money Goddess» ֆինանսա-խորհրդատվական գիրքը[8]։

2009 թվականին Հոկինսը Էմի Սիլվեր (Amy Silver) գրական անվամբ սկսել է գրել ռոմանտիկ կատակերգություններ, այդ թվում՝ «Confessions of a Reluctant Recessionista», սակայն այդ աշխատանքները կոմերցիոն հաջողություններ չեն ունեցել։ Նրա բեսթսելերը դարձավ «Աղջիկը գնացքում» (2015) վեպը, թրիլեր, որտեղ արծարծվում է ընտանեկան բռնության, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման թեման[8]։ Նա գիրքը գրեց վեց ամսում, այդ ընթացքում չզբաղվելով ուրիշ ոչնչով, և աշխատանքն ավարտին հասցնելու համար ֆինանսական հարցերով նրան աջակցեց հայրը։ 2016 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է «Աղջիկը գնացքում» ֆիլմը[7]։

Հոկինսն ապրում է Հարավային Լոնդոնում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Money Goddess (2006)
  • Confessions of a Reluctant Recessionista(2009)
  • The Girl on the Train (վեպ) (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. https://www.standard.co.uk/lifestyle/london-life/runaway-success-paula-hawkins-author-of-the-girl-on-the-train-portraits-by-pal-hansen-10133029.html
  4. Czech National Authority Database
  5. https://www.bbc.com/news/world-38012048
  6. https://www.audiopub.org/winners/2016-winners-circle
  7. 7,0 7,1 Saner Emine (ապրիլի 21, 2015)։ «The Girl on the Train: how Paula Hawkins wrote ‘the new Gone Girl’»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  8. 8,0 8,1 8,2 Alter Alexandra (հունվարի 30, 2015)։ «Welcoming the Dark Twist in Her Career»։ New York Times։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  9. «Author: Paula Hawkins»։ Random House։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  10. «Twitter post»։ Twitter։ Keble College, Oxford։ Վերցված է օգոստոսի 3, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]