Փոլադ Հաշիմով
Փոլադ Հաշիմով | |
---|---|
ադրբ.՝ Polad İsrayıl oğlu Həşimov | |
հունվարի 2, 1975 - հուլիսի 14, 2020 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Վանդամ, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թովուզի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | II Alley of Honor |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | Առաջին բանակային կորպուս (Ադրբեջան) և Երրորդ բանակային կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Օմարի լեռնանցքի ճակատամարտ, Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020) |
Կրթություն | Բաքվի հետևակային ուսումնարան և Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան |
Պարգևներ |
Փոլադ Իսրաիլ օկլի Հաշիմով (ադրբ.՝ Polad İsrayıl oğlu Həşimov, հունվարի 2, 1975, Վանդամ, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2020, Թովուզի շրջան, Ադրբեջան), Ադրբեջանի ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2019), Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2016 թվականի ապրիլի սկզբին մասնակցել է հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների մասնակից։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով (2014, 2016)։ Ծառայության տարիներին պարգևատրվել է նաև 12 մեդալով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլադ Հաշիմովը ծնվել է 1975 թվականին Գաբալա քաղաքում։ Փոլադ Հաշիմովի պապը Հայրենական մեծ պատերազմի վետերան էր։ Սովորել է Սումգայիթի թիվ 34 միջնակարգ դպրոցում։ 18 տարեկանում կամավոր մեկնել է Ղարաբաղյան պատերազմ։
Փոլադ Հաշիմովն ավարտել է Ադրբեջանի զինված ուժերի Բաքվի բարձրագույն դպրոցը և ռազմական ակադեմիան Թուրքիայում։ Ծառայել է Մռավի մոտ և Դաշքեսանի շրջանում, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գոտիներում։
2003 թվականին մայոր Հաշիմովը Ադրբեջանի Նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով` Ադրբեջանի Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում հատուկ ծառայությունների համար։ 2009 թվականին Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով՝ որպես փոխգնդապետ։
2016 թվականի ապրիլի 2-4-ին կայացած մարտերի ընթացքում Հաշիմովը եղել է 1-ին բանակային կորպուսի շտաբի պետ և վիրավորվել մարտերի ընթացքում։ Փոլադ Հաշիմովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 2016-ի ապրիլյան մարտերում մատուցած ծառայությունների համար[1]։
2019 թվականի հունիսի 25-ին Փոլադ Հաշիմովին շնորհվել է գեներալ-մայորի բարձրագույն ռազմական կոչում[2]։ Հետագայում Հաշիմովը նշանակվել է Ադրբեջանի Զինված Ուժերի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
Գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը զոհվել է 2020 թվականի հուլիսի 14-ին` հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում՝ Հայաստանի կողմից արձակած կրակից[3]։ Հուղարկավորվել է 2-րդ պատվո ծառուղում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Azərbaycan Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularının təltif edilməsi haqqında Azərbaycan Prezidenti İlham Əliyevin 19 aprel 2016-cı il tarixli 1968 nömrəli Sərəncamı"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «"Azərbaycan Müdafiə Nazirliyinin qulluqçularının ali hərbi rütbələrin verilməsi haqqında Azərbaycan Prezidenti İlham Əliyevin 24 iyun 2019-cu il tarixli 1286 nömrəli Sərəncamı"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական էջ
- ↑ «Церемония прощания с офицерами-шехидами». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- Հունվարի 2 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Հուլիսի 14 մահեր
- 2020 մահեր
- Ադրբեջանում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտներ
- Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի շրջանավարտներ
- Ադրբեջանի ազգային հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ադրբեջանում հրազենից մահացածներ
- Ադրբեջանցի գեներալներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ ադրբեջանական կողմից
- Մարտում զոհվածներ
- Քառօրյա պատերազմի մասնակիցներ ադրբեջանական կողմից