Փոլադլու
Փոլադլու | ||
Poladlı | ||
Երկիր | Ադրբեջան | |
---|---|---|
Երկրամաս | Գետաբեկի շրջան | |
Համայնք | Գետաբեկի շրջան | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|
Փոլադլու (նաև՝ Փոլադլի, ադրբ.՝ Poladlı թարգմ.՝ Փոլադլը), թուրքաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետությունում[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոլադլու գյուղը գտնվում է Գետաբեկի շրջանի կենտրոնական մասում՝ շրջկենտրոն Գետաբեկից 15 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 1270-1300 մ բարձրության վրա, Մեծ Ղարամուրատ և Փոքր Ղարամուրատ գյուղերի միջև[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս թրքաբնակ գյուղը ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին նախկին հայկական հին գյուղատեղիում[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին գյուղն ունեցել է 226 բնակիչ[1][2]։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքաբնակ գյուղի տարածքում մինչև Ադրբեջանի հայերի բռնագաղթը, դեռևս պահպանվել էին մի շարք հայկական պատմական հուշարձաններ՝ եկեղեցի, հին գերեզմանատներ, հուշակոթողներ[1]։
Գյուղի տարածքում հայտնաբերվել է երկու հայկական գերեզմանոց՝ բնակավայրի հյուսիսարևմտյան եզրին և եկեղեցու շուրջ։ Մինչև 1982 թվականը գերեզմանոցում կար 5-6-րդ դարերին թվագրվող ութանիստ, տեղահանված կոթող։ Հավանաբար ուշ միջնադարում նրա սրբատաշ նիստերից մեկին քանդակվել են պարզ խաչեր։ Կոթողն արդեն 1984 թվականին տեղում չէր։ Տեղացիների վկայությամբ կոթողը փոխադրվել էր Բաքվի թանգարան[1]։