Փոթորիկ բաժակի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Փոթորիկ ջրի բաժակի մեջ» կամ «Փոթորիկ բաժակի մեջ»՝ արտահայտություն, որը նշանակում է աղմուկ, իրարանցում, մեծ անհանգստություն, որը բարձրացվել է չնչին առիթով։ Հոմանիշը՝ «Ճանճից փիղ ստեղծել»[1]։

Արտահայտության իմաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոթորիկ ջրի բաժակի մեջ» սովորաբար անվանում են այն իրավիճակը, երբ աննշան իրադարձությունն առաջացնում է քննարկում, անհանգստություն, հասարակական արձագանք, որոնք ակնհայտ չեն համապատասխանում այդ իրադարձության մասշտաբին և իրական հետևանքներին[2]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտության հեղինակը հանդիսանում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ Մոնտեսքիոն։ Նա օգտագործել է այդ խոսքերը (ֆր.՝  C'est une tempête dans un verre d'eau), մեկնաբանելով քաղաքական իրադարձությունները Սան Մարինոյի Հանրապետությունում։ Բայց Մոնտեսքիոն այդ համեմատության հայտնաբերողը չէ։ Դեռևս անտիկ գրվածքներում հանդիպում են նմանատիպ գործածություններ[3]։

  • Հունական ասացվածքը՝ «Փոթորիկ տաշտից», նշանակում էր աղմուկ բարձրացված չնչին առիթով[4]։
  • Հռոմեական ասացվածքը՝ «Փոթորիկ ստեղծել շերեփի մեջ» օգտագործվում է Կիկերոնի կողմից («Օրենքների մասին»)։

Նման արտահայտություններ այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christine Ammer, The American Heritage dictionary of idioms, p. 647, Houghton Mifflin Harcourt, 1997 ISBN 0-395-72774-X, 9780395727744
  2. Reddall, Henry Frederic (1892). Fact, fancy, and fable: a new handbook for ready reference on subjects commonly omitted from cyclopaedias. A.C McClurg. էջ 490.
  3. Bartlett, John (1891). Familiar quotations: a collection of passages, phrases, and proverbs traced to their sources in ancient and modern literature. Little, Brown, and company. էջ 767.
  4. «Whence the phrase "a tempest in a teapot"?». Lippincott's monthly magazine: a popular journal of general literature. 43. March 1889.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]