Փշավոր արքայախնձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշավոր Արքայախնձոր
Փշավոր Արքայախնձոր
Փշավոր Արքայախնձոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բրոմելազգիներ (Bromeliaceae)
Ցեղ Արքայախնձոր (Ananas)
Տեսակ Փշավոր Արքայախնձոր (A. comosus)
Միջազգային անվանում
Ananas comosus

Փշավոր Արքայախնձոր[1][2], կամ իսկական Արքայախնձոր, կամ խոշոր փշավոր կեղևով արքայախնձոր[3] (լատին․՝ Ananas comosus), երկամայա խոտաբույսերեր, Բրոմելիադների ընտանիքի Անանասի տեսակ (Ananas):

Անանաս (կտրատված)

Իսկական արքայախնձորը մշակության մեջ որպես տարատեսակ բույս ներկայացված է ոչ միայն Հարավային Ամերիկայում, որտեղ աճում են անանասի տարբեր տեսակներ, այլ նաև ամբողջ երկրագնդի արևադարձային բոլոր երկրներում։

Նույնանուն տեսակներ`

  • Bromelia ananas L.
  • Bromelia comosa L.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պերուի քրոնիկոն» գրքի առաջին մասը առաջին անգամ նկարագրում է Հարավային Ամերիկայի անանասները (1553)

1553 թվականին անանասի առաջին նկարագրությունը հիշատակվում է Սյեսա դե Լեոնի «Պերուի քրոնիկոն» գրքում[4]։

Կառուցվածքային նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային բազմամյա խոտաբույս է՝ մինչև 60 սանտիմետր երկարությամբ, երկար, նեղ, կոշտ, միևնույն ժամանակ հյութալի (սուկոլենտային) տերևներով, ատամիկավոր եզրերով։

Ծաղիկները տեղադրված են վերևի հատվածում խիտ մանրաթելերով այնպես, որ ձևավորվի ծաղկաբույլ։ Ծաղիկները երկսեռ են, զիգոտի նման, ծաղկաթմբի շուրջը կան երեք փոքր տերևներ, մեկ վարսանդ և վեց առէջ։ Բոլոր ծաղիկները սերտաճած են մեկը մյուսի մեջ, ազատ մնում են միայն ծաղկաթմբի տերևիկների գագաթները և ծաղկատերևը։ Առեջները ոլորների տեսքով կազմում են պարուրաձև վարսանդը։ Սերմնարանը կազմված է երեք պտղաթելիկներից, սերմնաբողբոջներով ընկերքը տեղադրված է պտղաթերթիկի սերտաճած միջնապատերի վրա։

Այդ նույն փուլում, երբ անանասը օգտագործվում է որպես միրգ, իրենից ներկայացնում է խոշոր (մինչև 2 կիլոգրամ), փշատերև ծառի կոնի նման, ոսկեգույն դարչնագույն պտղաբույլ, վերին մասում ունի տերևների կարճ փունջ, որը զարգանում է տարածման պատճառով, պտղաբույլի բողբոջելու ընթացքում։ Բողբոջը կազմված է բավականին հյութալի, բայց կոշտ առանցքով և իրենից դեպի կողմերը որտեղ չափազանց հյութալի և փափուկ պտուղներ, որոնք միասին աճել են, իրենց գագաթներին կրելով ծաղկի և կողային տերևի կոպիտ մասերը։ Անհատական պտղի պատերը կազմված կարպելներից և գերաճած տեպալներից, ծաղկածածկոցը և կողային տերևը, երբեմն 1-ից 3 բույնը թերզարգացած է։

Մշակաբույսերի մեջ արքայախնձորի տեսակների սերմերը չեն զարգանում։ Հասած պտուղների բներում հեշտությամբ կարելի է հայտնաբերել փոքր սերմնաբողբոջներ, որոնց պտղաբնի կեղևը սպիտակ գույն է։ Բողբոջների բոլոր մասերը հավաքված են մանր փնջերի մեջ։ Առանցքային մասում դրանք հիմնականում ուղղահայաց են անցնում, առանցքից փնջիկներն անցնում են թեք և հորիզոնական ուղղությամբ դեպի պտուղը։

Անանասի խակ պտղաբույլը ունի կծու հատկություններ՝ այրում է շրթունքները, գրգռում է ստամոքսի պատերը, աղիների վրա գործում է որպես ուժեղ լուծողական։ Հասած պտուղը կորցնում է կծու հատկությունները։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանասի հյութը 86%-ով կազմված է ջրից, նրա մեջ բավականին շատ են պարզ շաքարները (12-15 մգ%), որոնք հիմնականում ներկայացված են սախարոզով, օրգանական թթուներով (0,7 մգ%), հիմնականում կիտրոնաթթվով, և մինչև 50 մգ% ասկորբինաթթվով։ Բացի այդ անանասում առկա են В1, В2, В6, РР վիտամիններ, А պրովիտամին։

Պտուղների հյութը հարուստ է օգտակար հանածոներվ՝ կալիումով (մինչև 320 մգ%), երկաթով, պղնձով, ցինկով, կալցիումով, մագնեզիումով, մանգանով, յոդով։

Անանասի պտղաբույլը, բացի ածխաջրերից, C, A և B վիտամիններից և բազմաթիվ միկրոէլեմենտներից, պարունակում են նաև բրոմելին՝ պրոտեոլիտիկի (այսինքն սպիտակուցների անջատում) բարձր ակտիվության ֆերմենտներ։ Բրոմելինի շնորհիվ բարելավվում է բույսի կողմից սպիտակուցային նյութերի կլանումը։ Արքայախնձորի օգտագործման չարաշահումը բերում է բերանի լորձաթաղանթի բորբոքմանը։ Արքայախնձորը պարունակում է 40 մգ% վիտամին C (տերևներում ՝ մինչև 120 մգ%)[5]։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական արքայախնձորի պտղաբույլը արժեքավեր սննադամթերք է։ Սննդի մեջ օգտագործվում է հում և պահածոյացված տեսքով, լայնորեն կիրառվում է հրուշակեղենի արդյունաբերության մեջ (կոնֆետներ, ջեմ, մուրաբա)։ Կենսաբանորեն ակտիվ նյութերի միացության շնորհիվ արքայախնձորն ունի օգտակար հատկություններ․ խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան խտությունը։ Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ արքայախնձորը կծու սննդամթերք է, օգտագործել նրան ստամոքսի հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում։

Տերևներում կան բազմաթիվ ամուր մանրաթելեր, ինչի արդյունքում արքայախնձորն օգտագործում են որպես մանածագործական մշակաբույս։

Պտղաբույլերի կիրառումը․

  • Մարսողության խանգարման դեպքում՝ ստամոքսահյութի ֆերմենտային ակտիվության բարձրացման համար ուտելու ժամանակ խորհուրդ են տալիս խմել անանասի հյութը կամ ուտել պտղի թարմ կտոր։ Դա հատկապես օգտակար է շատ սննդի և միս գտագործելու ժամանակ։ Անանասի հյութի մեկ բաժակը կարող է օգնել պայքարել սրտխառնոցի դեմ օդային կամ ջրային ճանապարհորդության ժամանակ։
  • Ավելորդ քաշի դեպքում (անանասը ցածր կալորիականություն ունեցող սնունդ է, պտղի 100 գրամը պարունակում է 48 կկալ)։ Կալիումի աղերի բարձր պարունակությունն օգնում է ազատվել ավելորդ հեղուկից, ինչը նպաստում է նիհարելուն։ Արքայախնձորից պատրաստված աղանդերը ուժեղացնում է ճարպի մարսողությանը և լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը։
  • Թրոմբոզների և այտուցների դեպքում։
  • Կոշտուկների հեռացման դեպքում։
  • Ճարպոտ մաշկի համար որպես կոսմետիկ դիմակ[5]։
  • Արքայախնձորի հյութում գտնվում է անրաժեշտ օգտակար նյութեր։ Դրանք В, А, Е, РР, С, К վիտամիններն են։ Արքայախնձորը նաև հարուստ է մագնիումով, կալիումով, երկաթով, նատրիումով, ֆոսֆորով, սնդիկով, ցինկով, մանգանով, յոդով, կալցիումով և այլ օգտակար հանածոներով։
  • Արքայախնձորը բարձրացնում է իմունիտետը, իջեցնում է արյան ճնշումը և նպաստում է նիհարելուն։

Աճեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայախնձորի արտադրություն, 2018 թվական
Երկիր Ապրանքներ

Մլն․ տ

Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
3,4
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
2,7
Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա
2,6
Թաիլանդ Թաիլանդ Թաիլանդ
2,1
Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզիա
1,8
Հնդկաստան Հնդկաստան Հնդկաստան
1,7
Աշխարհ
27,9
Աղբյուր՝ Միավորված ազգերի FAOSTAT ընկերություն[6]

Մշակաբույսի աճեցումը լայն տարածում ունի շատ արևադարձային երկրներում։ Մշակաբույսերի պտղի տեսակները անուշահոտ են, թթվաքաղցր համ ունեն, 2-16 կգ զանգվածով, առանց սերմերի են։ Պտղի հյութը (դեղնավուն է կամ սպիտակ) պարունակում է (%-ով)․ 86,1 ջուր, 4,5 փոխակերպված շաքարավազ, 6,9 սախարոզ, 0,41 ազոտական նյութեր, 0,52 թթուներ, 0,42 մոխրաջրեր։

Բոլոր ուտելի մշակաբույսերը և արքայախնձորի աղանդերային տեսակները պատկանում են խոշոր փշոտ կեղևով արքայախնձորի տեսակին (Ananas comosus)։ Նրա հայրենիքը Բրազիլիայի չոր կենտրոնական սարահարթներն են, որտեղից անանասի մշակաբույսը տարածվել է ամբողջ աշխարհում։ 1519 թվականին Մագելանի անձնակազմից մեկը ճանապարհորդության ժամանակ անանասը բնութագրեց որպես «իրականում ամենահամեղ պտուղ, որը միայն կարելի է գտնել ամբողջ աշխարհում»։ Հետագայում Ամերիկայի հայտնագործումից հետո պորտուգալացիները տեղափոխեցին արքայախնձորի մշակաբույսը Աֆրիկա և Հնդկաստան։ Եվրոպա անանասն առաջին անգամ հասցվել է 1650 թվականին։ Այն աճեցրել են Եվրոպայի ջերմոցներում (նույնիսկ Սանկտ Պետերբուրգի շրջակայքում և Սոլովեցկի կղզիներում)։ XIX դարի կեսից հնարավորություն ստեղծվեց արքայախնձորը շոգենավերով ձեռք բերել անմիջապես արևադարձային տնկարաններից, և արքայախնձորի ջերմոցային մշակումը դադարեց։

Անանասի ավելի մեծ տնկարանները կենտրոնացված են XXI դարում Հավայան կղզիներում (համաշխարհային արտադրության մոտ 30 %-ը։ Արքայախնձոր աճեցնելու համաշխարհային առաջատարներին նաև վերաբերում են Թաիլանդը, Ֆիլիպինները, Բրազիլիան, Կոստա Ռիկան։

Ֆիլիպիններում և Թայվանում անանաս նաև աճեցնում են տերևներից մանող մանրաթել ստանալու նպատակով։

ՄԱԿ-ի տվյալներով, 2016 թվականին աշխարհի արքայախնձորների մոտ մեկ երրորդն արտադրվել է երեք երկրներում՝ Կոստա Ռիկայում, Բրազիլիայում, Ֆիլիպիններում։

Ագրոտեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկում առաջացնելու համար լայնորեն օգտագործվում է ացետիլենը, որը ստացվում է ջուրը և կալցիումի կաբրիդի խառնուրդի արդյունքում։ Այդ խառնուրդը ոչ մեծ քանակությամբ հոսում է վերին տերևերի փնջերի մեջ։ Անջատված ացետիլենը հանդիսանում է որպես ծաղկման խթանիչ, իսկ արդյունքում հնարավոր է եղել ամբողջ տարվա ընթացքում արքայախնձորի արտադրություն իրականացնել։ Արքայախնձորի մշակումը բավականին ժամանակատար է, որը պահանջում է առատ պարարտացում և ձեռքով բերքահավաք։ Վերջինս պահանջում է տնկարանների աշխատողներից տարբեր նախազգուշական միջոցների ձեռնարկում, քանի որ բոլոր բույսերը փշերով են։

Անանասի բազմացման համար օգտագործում են ընձյուղները, որոնք առաջանում են բողբոջներից։ Պտղաբույլի «փոմփոլիկը» կարելի է կտրել և արմատավորել, քանի որ պահպանվում է աճման կետը։

Արքայախնձոր զինանշագիտության և արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայախնձորի պտուղները պատկերված է Ճամայկայի ժամանակակից զինանշանի և Անտիգուա և Բարբուդայի զինանշանի վրա։

1915 թվականին Սանկտ Պետերբուրգում բանաստեղծ Իգոր Սեվերյանինը գրել է իր հայտնի բանաստեղծությունը «Արքայախնձորները շամպայնի մեջ», որը սկսվում է հետևյալ բառերով․

Արքայախնձորները շամպայնու՜մ։ Արքայախնձորները շամպայնու՜մ։ Զարմանալի համեղ է, շողշողուն ու կծու՜։

1917 թվականին բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին գրել է իր հայտնի բանաստեղծությունից մեջբերված հանգավորում․

Կեր արքայախնձորներ, պնդուկ ծամի, Քո վերջին օրն անցնում է, բուրժուա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ананас / Д. Д. Бриндаров // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 667. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  2. Сааков С.Г. Род Ананас // Оранжерейные и комнатные растения и уход за ними. — Л.: Наука, 1985. — С. 262.
  3. Ананас // Новая российская энциклопедия. — М.: Энциклопедия, 2005. — Т. 2. — С. 384. — ISBN 5-94802-009-6
  4. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 По данным сайта KULINA
  6. «FAOSTAT». www.fao.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ananassa sativa