Փնտրելով Նևերլենդը
«Փնտրելով Նևերլենդը» (անգլ.՝ Finding Neverland), ռեժիսոր Մարկ Ֆոսթերի՝ 2004 թվականին ստեղծված կենսագրական դրաման Փիթեր Պենի կերպարի ստեղծող Ջեյմս Մեթյու Բարրիի մասին։ Սցենարը գրել է Դևիդ Մեգին Ալլանա Նիի «Մարդը, որ եղել է Փիթեր Պենը» պիեսի հիման վրա։
Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի յոթ անվանակարգերում[13]։
Ֆիլմը ներշնչման աղբյուր է ծառայել 2012 թվականի համանուն մյուզիքլի համար[14][15]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սկզբում ցուցադրվում է, թե ինչպես է բեմադրվում Ջեյմս Բարրիի պիեսը, որը ձախողվում է։ Դրանից հետո Բարրի հարաբերությունները կնոջ հետ վատանում են, սակայն նրանք երկուսն էլ փորձում են թաքցնել այդ։ Մի անգամ այգում զբոսնելիս Ջեյմսը ծանոթանում է Դևիս ընտանիքի՝ Սիլվիայի ու նրա չորս երեխաների հետ։ Ջեյմսի համար ամենատարբերվողը Սիլվիայի երրորդ որդին է՝ Փիթերը, որը հոր մահվանից հետո երազում է շուտ մեծանալ, որովհետև կարծում է, որ մեծահասակներն ավելի հեշտ են դիմանում կորստի ցավին։ Ջեյմսը մտերմանում է տղաների ու նրանց մոր հետ, իսկ Փիթերն ամեն կերպ փորձում է հեռու մնալ նրանից, որովհետև մտածում է, որ Ջեյմսն ուզում է փոխարինել իրենց հորը, բայց կարճ ժամանակ անց նրանք դառնում են լավ ընկերներ։ Դևիսների հետ ընկերությունն իր ազդեցությունն է ունենում Բարրիի ստեղծագործության վա, նա սկսում է գրել նոր պիես, որը կոչում է «Փիթեր Պեն»։ Սկզբում բեմադրող ռեժիսորն ու դերասանները պիեսը համարում են «պարզապես մղձավանջային», սակայն չեն կարողանում հրաժարվել, որովհետև նրանց համոզում է Բարրիի հավատն ապագա հաջողության նկատմամբ։
Անսպասելիորեն հիվանդանում է Սիլվիան, որն սկսում է սարսափելի հազալ ու օրեցօր թուլանում է, բայց հրաժարվում է անալիզներ հանձնել։ Միայն այն ժամանակ, երբ նրա ավագ որդին վնասում է ձեռքն ու պահանջում, որ նա գնա բժշկի մոտ՝ սպառնալով հակառակ դեպքում ինքը ևս չգնալ բժշկի, Սիլվիան իմանում է, որ մահացու հիվանդ է։ «Փիթեր Պենի» պրեմիերային գնում է միայն Փիթերը, իսկ մյուսները մնում են տանը։ Սիլվիայի մայրը, որն այնքան էլ չէր սիրում Ջեյմսին, պատրաստ է ընդունել, որ սխալվել է նրա հարցում, եթե նա այցելի Սիլվիային, բայց կարծում է, թե «շշմեցուցիչ պրեմիերայից հետո նրան հազիվ թե պետք լինի Սիլվիան»։ Սակայն նա սխալվում է։ Ջեյմսը ոչ միայն այցելում է հիվանդին, այլև նրա տանը կազմակերպում է Փիթեր Պենի փոքր բեմադրություն։ Տեսնելով Նևերլենդը՝ Սիլվիայի դեմքը պայծառանում է, և ցուցադրվում է, թե ինչպես է նա գեղեցիկ զգեստով քայլում այն նույն Նևերլենդում գտնվող կանաչ մարգագետնում։
Հաջորդ տեսարանում ներկայացվում է Սիլվիայի թաղումը, և հայտնի է դառնում, որ ըստ նրա կտակի՝ երեխաների խնամակալությունը հանձնվել է Սիլվիայի մորն ու Ջեյմսին, որը դրանից կարճ ժամանակ առաջ բաժանվել էր կնոջից։ Տղաների տատն ասում է, որ ինքը միայնակ էլ կարող է հոգ տանել երեխաների մասին, բայց Ջեյմսն ասում է, թե միթե նա կարծում է, որ ինքը կարող է լքել նրանց։
Ֆիլմի ավարտին Ջեյմսը նստում է նստարանին՝ Փիթերի կողքին, և տղան նրան ցույց է տալիս իր պիեսի ձեռագիրը, որի ստեղծմանը ոգեշնչել էր Ջեյմսը։ Պիեսը բավական լավն է, բայց ֆիլմի կեսերին տղան զայրույթից պատռել էր այն, իսկ վերջում պարզվում է, որ Սիլվիան սոսնձել էր բոլոր թղթերն ու վերադարձրել որդուն։ Տղան Ջեյմսին հարցնում է, թե ինչու է մահացել մայրը, և Ջեյմսը պատասխանում է, թե չգիտի, բայց Փիթերը միշտ կարող է գտնել նրան Նևերլենդում, եթե միայն հավատա դրան։ Փիթերն ասում է, որ տեսնում է մորը, իսկ Ջեյմսը գրկում է տղային՝ նրան քնքշորեն կոչելով «իմ տղա»։ Հաջորդ տեսարանում նրանք երկուսն էլ անհետանում են, կարծես տեղափոխվում են Նևերլենդ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջոնի Դեփ | սըր Ջեյմս Բարրի |
Քեյթ Ուինսլեթ | Սիլվիա Լլուելին Դևիս |
Ֆրեդի Հայմոր | Փիթեր Լլուելին Դևիս |
Դասթին Հոֆման | Չարլզ Ֆրոման |
Նիք Ռաուդ | Ջորջ Լլուելին Դևիս |
Ջո Պրոսպերո | Ջեք Լլուելին Դևիս |
Լյուք Սփիլ | Մայքլ Լլուելին Դևիս |
Ջուլի Քրիստի | միսիս Էմմա դյու Մորիե |
Ռադա Միթչել | Մերի Անսել Բարրի |
Քելլի Մաքդոնալդ | Փիթեր Պեն |
Յան Հարթ | սըր Արթուր Կոնան Դոյլ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար | Լավագույն ֆիլմ | Ռիչարդ Գլեդստայն, Նելլի Բելլֆլաուեր | Առաջադրված |
Լավագույն դերասան | Ջոնի Դեփ | Առաջադրված | |
Լավագույն ադապտացված սցենար | Դևիդ Մեգի | Առաջադրված | |
Լավագույն օրիգինալ սցենար | Յան Կաչմարեկ | Հաղթանակ | |
Նկարչի լավագույն աշխատանք | Ջեմմա Ջեքսոն, Թրիշա Էդվարդս | Առաջադրված | |
Հագուստի լավագույն դիզայն | Ալեքսանդրա Բիրն | Առաջադրված | |
Լավագույն մոնտաժ | Մեթ Չիզ | Առաջադրված | |
BAFTA | Լավագույն ֆիլմ | Ռիչարդ Գլեդստայն, Նելլի Բելլֆլաուեր | Առաջադրված |
Լավագույն ռեժիսոր | Մարկ Ֆոսթեր | Առաջադրված | |
Տղամարդու լավագույն դերակատարում | Ջոնի Դեփ | Առաջադրված | |
Կնոջ լավագույն դերակատարում | Քեյթ Ուինսլեթ | Առաջադրված | |
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում | Ջուլի Քրիստի | Առաջադրված | |
Լավագույն ադապտացված սցենար | David Magee | Առաջադրված | |
Լավագույն օպերատորական աշխատանք | Ռոբերտո Շեֆեր | Առաջադրված | |
Լավագույն երաժշտություն | Յան Կաչմաչեկ | Առաջադրված | |
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Ջեմա Ջեքսոն | Առաջադրված | |
Լավագույն գրիմ | Քրիստին Բլանդել | Առաջադրված | |
Կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն 10 ֆիլմեր | Փնտրելով Նևերլենդը | Հաղթանակ |
Լավագույն ֆիլմ | Առաջադրված | ||
Լավագույն ռեժիսոր | Մարկ Ֆոսթեր | Առաջադրված | |
Լավագույն դերասան | Ջոնի Դեփ | Առաջադրված | |
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերկատարում | Քեյթ Ուինսլեթ | Առաջադրված | |
Լավագույն երիտասարդ դերասան | Ֆրեդի Հայմոր | Հաղթանակ | |
Լավագույն սցենարիստ | Դևիդ Մեգի | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | Լավագույն ֆիլմ՝ դրամա | Փնտրելով Նևերլենդը | Առաջադրված |
Լավագույն ռեժիսոր | Մարկ Ֆոսթեր | Առաջադրված | |
Լավագույն դերասան – դրամա | Ջոնի Դեփ | Առաջադրված | |
Լավագույն սցենար | Դևիդ Մեգի | Առաջադրված | |
Լավագույն օրիգինալ սցենար | Յան Կաչմարեկ | Առաջադրված | |
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ | Լավագույն բրիտանական ֆիլմ | Փնտրելով Նևերլենդը | Առաջադրված |
Լավագույն դերասան | Ջոնի Դեփ | Առաջադրված | |
Լավագույն սցենարիստ | Դևիդ Մեգի | Առաջադրված | |
Լավագույն բրիտանացի սկսնակ | Ֆրեդի Հայմոր | Առաջադրված | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Տղամարդու լավագույն դերակատարում (գլխավոր դեր) | Ջոնի Դեփ | Առաջադրված |
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում | Ֆրեդի Հայմոր | Առաջադրված | |
Լավագույն դերասանական կազմ | Ջուլի Քրիստի Ջոնի Դեփ Ֆրեդի Հայմոր Դասթին Հոֆման Ռադա Միթչել Ջո Պրոսպերո Նիք Ռաուդ Լյուք Սփիլ Քեյթ Ուինսլեթ |
Առաջադրված | |
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | Լավագույն 10 ֆիլմեր | Փնտրելով Նևերլենդը | Հաղթանակ |
Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Լավագույն երաժշտություն | Յան Կաչմարեկ | Հաղթանակ |
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի բյուջեն կազմել է 25 միլիոն դոլար։ Համաշխարհային շահույթը գերազանցել է 115 միլիոն դոլարը, որից 51,676,606 դոլարը եղել է ԱՄՆ-ի վարձույթի շահույթը[16]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 83 % վարկանիշ՝ 207 գրախոսությունների հիման վրա, որոնց միջին միավորը 10-ից 7,5 է[17]։
The Times-ի համար իր գրախոսության մեջ Ուենդի Իդեմ ֆիլմը կոչել է «հմայիչ, բայց բավականին յուրահատուկ» և հավելել. «Ներքին դրամայի, ողբերգության և բուռն ֆանտազիայի համադրությունը հուզիչ նոստալգիա է ստեղծում»[18]։
The New York Times-ից Մանոհլա Դարգիսը գրել է, որ այն «ֆիլմ է, որում արտացոլվել են նույնիսկ ամենափոքր ճաքերը։ Վատ սովորությունների և կենցաղային պահերի փոխարեն նման ֆիլմերը մեզ տալիս են գեղեցկություն և պատմություններ, որոնք նախատեսված են մեզ մտածել ստիպելու համար»[19]։
San Francisco Chronicle պարբերականից Միք Լասալը նկատել է, որ ֆիլմը «այնքան գեղեցիկ է ավարտվում, այնքան խորն ու դիպուկ, որ մեծ գայթակղություն է առաջանում մոռանալու, որ եզրափակչին նախորդածի մեծ մասը հոգնեցուցիչ շաղակրատանք է, որ Ջոնի Դեփի աշխատանքը թանկ է, բայց աննկատ, և որ ֆիլմի գրեթե ողջ կախարդանքը բխում է անմիջապես Բարիի պիեսի տեսարաններից»[20]։
Rolling Stone-ից Փիթեր Թրևերսը ֆիլմին տվել է 4 աստղից 3,5-ը և այն անվանել «հրաշալի զվարճանք, կախարդական, այլ ոչ թե ծիծաղելի»։ Ջոնի Դեփի մասին նա ասել է. «Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես է նա աճելու որպես դերասան»[21]։
Los Angeles Times-ից Կարինա Չոկանոն ֆիլմը նկարագրել է որպես «նրբորեն գայթակղիչ, իսկապես քնքուշ և դինամիկ, առանց փչանալու», և ավելացրել. «Դեփը և Ուինսլեթը տալիս են հազվագյուտ հոգևորի, երկրայնության և կտրուկ, բոցաշունչ բանականության համադրություն»[22]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարիի դերի համար սկզբնապես քննարկվել է Ջիմ Քերրիի թեկնածությունը։
- Ֆիլմը պատրաստ է եղել թողարկման դեռ 2003 թվականի աշնանը, սակայն Փիթեր Պենի՝ Փ. Ջ. Հոգանի տարբերակի պրոդյուսերներն արգելել են նրա ստեղծողներին ֆիլմի երկխոսություններում օգտագործել Ջեյմս Բարրիի բնօրինակ տեքստը։ Արդյունքում համաձայնություն է կնքել, որ Մարկ Ֆորստերի ֆիլմի թողարկումը հետաձգվի մեկ տարով, բայց դրա փոխարեն հեղինակներն ստանում են գրողի վեպը հիշատակելու պաշտոնական իրավունք։
- Ջոնի Դեփն այդ դերի համար հատուկ ուսումնասիրել է շոտլանդական առոգանությունը։
- Ֆիլմի սցենարն ստեղծվել է Ալան Նիի «Մարդը, որ եղել է Փիթեր Պենը» պիեսի հիման վրա։
- Դասթին Հոֆմանը կատարել է կապիտան Կրյուկի դերը 1991 թվականի «Կապիտան Կրյուկ» ֆիլմում, որը «Փիթեր Պեն» վեպի ազատ շարունակությունն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Academy Awards Database
- ↑ BFI Film & TV Database
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 http://www.filmaffinity.com/en/film638214.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.metacritic.com/movie/finding-neverland
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 https://www.siamzone.com/movie/m/2739
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 https://filmow.com/em-busca-da-terra-do-nunca-t1809/
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=32458.html
- ↑ 11,0 11,1 http://www.imdb.com/title/tt0308644/fullcredits
- ↑ 12,0 12,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The 77th Academy Awards | 2005» (անգլերեն). Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Home» (անգլերեն). Finding Neverland the Musical. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ BWW News Desk. «La Jolla Playhouse to Premiere FINDING NEVERLAND Musical by GREY GARDENS Team; Ashford Directs/Choeographs» (անգլերեն). BroadwayWorld.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Finding Neverland (2004) - Financial Information» (անգլերեն). The Numbers. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Finding Neverland (2004)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «TLS - Times Literary Supplement» (անգլերեն). TLS. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Dargis, Manohla (2004 թ․ նոյեմբերի 12). «A Never-Impolite Land Where One Never Grows Up». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Mick LaSalle (2004 թ․ նոյեմբերի 19). «J.M. Barrie's fairy dust lifts nearly lost 'Neverland'» (անգլերեն). SFGate. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Peter Travers, Peter Travers (2004 թ․ նոյեմբերի 3). «Finding Neverland» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Entertainment & Arts» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փնտրելով Նևերլենդը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Փնտրելով Նևերլենդը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Փնտրելով Նևերլենդը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Փնտրելով Նևերլենդը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Մարկ Ֆորսթերի ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1903 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1900-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1890-ականներին