Փյունիկ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը գրական հանդեսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փյունիկ (այլ կիրառումներ)։

Փյունիկ - գրական, քաղաքական շաբաթական հանդես, լույս է տեսել Կահիրեում և Կոստանդնուպոլսում XIX դարի վերջին XX դարի սկզբին։ Լույս է տեսել 1899 թվականից 1903 և 1909 թվականներին։ Կահիրեում (1999-1900), Ալեքսանդրիայում (1901-1903), Կոստանդնուպոլսում (1909)։ Խմբագիր՝ Ս. Բյուրատ։ Առաջնորդվել է համախմբման և հայրենիքի վերածնության գաղափարներով, ազգային-քաղաքական հարցերում դրսևորել է չափավոր դիրքորոշում։ Բողոքել է գաղթօջախներում և Արևմտյան Հայաստանում սոցիալական և ազգային հարստահարումների դեմ։ Նշավակել է հռոմեադավանների և բողոքականների նկրտումները, մատնանշել նրանց առկայությունից բխող վտանգը հայ իրականությանը։ «Փյունիկը» բացասաբար է վերաբերվել եվրոպական տերությունների որդեգրած քաղաքականությանը Հայկական հարցում, թուրք-գերմանական մերձեցման սոցիալ-քաղաքական պատճառները բացատրել Մերձավոր և Միջին Արևելքում ամրանալու Գերմանիայի ձգտումներով։ Մերկացրել երիտթուրքերի շովինիստական գործելակերպը[1]:



Ծանոթագրություններ և նշումներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան