Փյունիկ (հանդես, Կահիրե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փյունիկ (գրական հանդես)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փյունիկ (այլ կիրառումներ)

«Փյունիկ», ազգային, գրական և քաղաքական շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1899 թվականին՝ Կահիրեում, 1901-1903 թվականներին՝ Ալեքսանդրիայում, 1909 թվականին՝ Կոստանդնուպոլսում։ 1901 թվականից՝ շաբաթաթերթ, 1903 թվականի հուլիսից՝ օրաթերթ։ Խմբագիր՝ Սմբատ Բյուրատ։

1-ին համարի խմբագրական հոդվածում նպատակ է դրվել «.. .վառ պահել միշտ մեծ զգացումը՝ մայր հայրենիքի վերակենդանացման օրինավոր հույսը հայ գաղթականության սրտի մեջ..., ազատասիրության ձգտումները բանականության հետ հաշտեցնել..., հանրության իրական շահերը պաշտպանել, անհատները վարժեցնել կամքի, կորովի և ձեռներեցության»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։