Փղի ատամի մածուկ
| Նկարագրող բանաձև | | |
|---|---|---|
| Կազմված է | potassium iodide, Ջրածնի պերօքսիդ, Լվացող միջոցներ, ջուր | |
Փղի ատամի մածուկ (անգլ.՝ Elephant's toothpaste), փրփրուն նյութ, որն առաջանում է ջրածնի պերօքսիդի արագ քայքայման արդյունքում (), դրա համար որպես կալատիզատոր օգտագործում են կալիումի յոդիդ (KI) կամ խմորիչ և տաք ջուր[1]։ Թե որքան արագ կտևի ռեակցիան՝ կախված է ջրածնի պերօքսիդի կոնցենտրացիայից[2][3][4]։
Քանի որ այն պահանջում է միայն փոքր քանակությամբ բաղադրիչներ և ստեղծում է «փրփուրի հրաբուխ»՝ երեխաների համար դա հանրաճանաչ փորձ է դպրոցում կամ երեկույթների ժամանակ:
Բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 50 մլ խտացված (>12%)[5] ջրածնի պերօքսիդը սկզբում խառնվում է հեղուկ օճառի կամ աման լվանալու միջոցի հետ։ Այնուհետև ավելացվում է կատալիզատոր՝ հաճախ մոտ 10 մլ կալիումի յոդիդի լուծույթ կամ կատալազ հացի խմորիչից, որպեսզի ջրածնի պերօքսիդը շատ արագ քայքայվի: Ջրածնի պերօքսիդը քայքայվում է թթվածնի և ջրի մեջ: Քանի որ ջրածնի պերօքսիդի փոքր քանակությունը առաջացնում է թթվածնի մեծ ծավալ, ապա թթվածինը արագ դուրս է մղվում տարայից[6]։ Օճառաջուրը ճնշում է թթվածնի պղպջակները, ինչի արդյունքում ստեղծվում են փուչիկներ և վերածվում փրփուրի[6]։ Մոտ 5-10 կաթիլ սննդի ներկ կարող է ավելացվել նաև կատալիզատորից առաջ՝ էֆեկտը ուժեղացնելու համար: Թե որքան արագ կլինի ռեակցիան կախված է օգտագործվող ջրածնի պերօքսիդի կոնցենտրացիայից[7]։
Քիմիական բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փորձը ցույց է տալիս ջրածնի պերօքսիդի կատալիզացված տարրալուծումը: Ջրածնի պերօքսիդը (H2O2) քայքայվում է ջրի և թթվածնային գազի, որը փրփուրի տեսք է ստանում, բայց սովորաբար ռեակցիան շատ դանդաղ է ընթանում[8]։
Նորմալ պայմաններում այս ռեակցիան տեղի է ունենում շատ դանդաղ, հետևաբար ռեակցիան արագացնելու համար կատալիզատոր են ավելացնում, ինչը հանգեցնում է փրփուրի արագ ձևավորմանը։ Կալիումի յոդիդից յոդիդի իոնը գործում է որպես կատալիզատոր և արագացնում է ռեակցիան՝ միաժամանակ քիմիապես անփոփոխ մնալով ռեակցիայի գործընթացում[9][10][11]։ Յոդիդի իոնը փոխում է ռեակցիայի առաջացման մեխանիզմը՝
Ռեակցիան ջերմանջատիչ բնույթ է կրում և արտադրված փրփուրը տաք է (մոտ 75°C կամ 167°F)[12][13]։ Շողացող սպլինտը ցույց է տալիս, որ արտադրված գազը թթվածին է[14]։ Փրփուրի ձևավորման արագությունը, որը չափվում է ծավալով մեկ ժամանակի միավորի մեջ՝ դրական հարաբերակցություն ունի պերօքսիդի կոնցենտրացիայի հետ (v/V%), ինչը նշանակում է, որ ավելի շատ փրփուր կստեղծվի մեկ միավոր ժամանակում[15]։

Այլ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]YouTube-ի գիտաշխատող Մարկ Ռոբերը ստեղծել է փորձի մի տարբերակ, որը կոչվում է «Սատանայի ատամի մածուկ», որն ունի շատ ավելի ընդլայնված արձագանք, քան այն տարբերակը, որը սովորաբար կատարվում է դասարանում[16][17]։ Սատանայի ատամի մածուկի ռեակցիան ստեղծելու բաղադրիչները նույնն են, ինչ սովորական փղի ատամի մածուկի ռեակցիան, միակ տարբերությունը 50%-անոց H2O2-ի օգտագործումն է՝ սովորական 35%-ի փոխարեն[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Elephant Toothpaste». Imagination Station. 2017-10-27. Արխիվացված օրիգինալից 2017-10-28-ին.
- ↑ «Elephant's Toothpaste» (PDF). University of Utah Chemistry Demonstrations. University of Utah. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Elephant's Toothpaste - Kid Version». Steve Spangler Science. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ Dirren, Glen; Gilbert, George; Juergens, Frederick; Page, Philip; Ramette, Richard; Schreiner, Rodney; Scott, Earle; Testen, May; Williams, Lloyd (1983). «Chemical Demonstrations». A Handbook for Teachers of Chemistry. 1 (1): 180–185. Bibcode:1985JChEd..62R..31K. doi:10.1021/ed062pA31.2.
- ↑ «Elephant's Toothpaste (slow motion)». Periodic Table of Videos. 2016-09-14.
- 1 2 «The Great Elephant Toothpaste Experiment!». PBS Parents. 2019-04-26. Արխիվացված օրիգինալից 2019-04-26-ին.
- ↑ «Elephant Toothpaste: A Hydrogen Peroxide Chemistry Experiment». Using Hydrogen Peroxide. 2017-10-19. Արխիվացված օրիգինալից 2017-10-11-ին.
- ↑ «Elephant's Toothpaste» (PDF). University of Utah Chemistry Demonstrations. University of Utah. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Elephant's Toothpaste» (PDF). University of Utah Chemistry Demonstrations. University of Utah. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Elephant's Toothpaste - Kid Version». Steve Spangler Science. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ Dirren, Glen; Gilbert, George; Juergens, Frederick; Page, Philip; Ramette, Richard; Schreiner, Rodney; Scott, Earle; Testen, May; Williams, Lloyd (1983). «Chemical Demonstrations». A Handbook for Teachers of Chemistry. 1 (1): 180–185. Bibcode:1985JChEd..62R..31K. doi:10.1021/ed062pA31.2.
- ↑ «Elephant's Toothpaste» (PDF). University of Utah Chemistry Demonstrations. University of Utah. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Elephant's Toothpaste - Kid Version». Steve Spangler Science. 2014 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Catalytic Decomposition of H2O2 – Elephant's Toothpaste» (PDF). NCSU Chemistry Lecture Demonstrations. 2015-12-06. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-01-25-ին.
- ↑ Hernando, Franco; Laperuta, Santiago; Kuijl, Jeanine Van; Laurin, Nihuel; Sacks, Federico; Ciolino, Andrés (2017). «Elephant Toothpaste». Journal of Chemical Education. 94 (7): 907–910. doi:10.1021/acs.jchemed.7b00040.
- ↑ «NASA Engineer Sets Elephant Toothpaste Fountain World Record».
- ↑ «YouTuber Mark Rober throws birthday party for Rocky River boy with brain cancer». 2020 թ․ սեպտեմբերի 22.
- ↑ «Mark Rober's Secret Devil's Toothpaste Recipe Revealed». 2023 թ․ մարտ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փղի ատամի մածուկ կատեգորիայում։ |
- Փղի ատամի մածուկի փորձարկումը sciencebob.com