Բեգոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փղականջից)
Բեգոնիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դդմածաղկավորներ (Cucurbitales)
Ընտանիք Բեգոնազգիներ (Begoniaceae)
Ցեղ Բեգոնիա (Begonia)
L., 1753

Բեգոնիա (լատին․՝ Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Բեգոնիայի ծաղիկ

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը սողացող է կամ պալարաձև հաստացած կոճղարմատով։ Ցողունը կանգուն է, սողացող, փռված կամ փաթաթվող։ Տերևները պարզ են, հերթադիր կամ հակադիր, մերկ կամ խավածածկ, ատամնաեզր, ամբողջական կամ մատնաձև, տարբեր գույների՝ հաճախ պատված կանաչ, շագանակագույն մազիկներով (որոնք բույսին թավշյա տեսք են տալիս), կետերով ու բծերով։ Տերևակոթունները նույնպես բազմագույն ու թավշածածկ են։ Ծաղկաբույլը միայնակ ողկույզ է կամ հուրան, ծաղիկները՝ բազմերանգ, անկանոն, միասեռ, միատուն։ Ծաղկում է երկար և առատ։ Պտուղը թևավոր տուփիկ է, հազվադեպ՝ հատապտուղ, սերմերը՝ մանր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351