Փլեյնո
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Փլեյնո | |||
| անգլ.՝ Plano | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Քոլին շրջան և Դենտոն շրջան | ||
| Հիմնադրված է | 1873 թ. | ||
| Մակերես | 186,545001 կմ², 186,332318 կմ² | ||
| ԲԾՄ | 206±1 մետր | ||
| Բնակչություն | ▲285 494 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
| Ժամային գոտի | CDT? | ||
| Փոստային դասիչ | 75023, 75024, 75025, 75026, 75074, 75075, 75086, 75093 և 75094 | ||
| Պաշտոնական կայք | plano.gov(անգլ.) | ||
|
| |||
Փլեյնո (անգլ.՝ Plano |p|l|e|ɪ|n|o|ʊ), քաղաք ԱՄՆ-ի Տեխաս նահանգում՝ Դալաս-Ֆորտ Ուորթ մետրոպոլիտենային տարածքում։ Զբաղեցնում է 18.550 հեկտար տարածք[2]: 2020 թվականի մարդահամարի տվյալներով ուներ 285.500 բնակիչ[3] և մեծությամբ իններորդ բնակավայրն էր Տեխասում։
Forbes-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2011 թվականին Փլեյնոն ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաանվտանգ քաղաքը (հաշվի են առնվել հանցագործությունների մակարդակի և ճանապարհատրանսպորտային վթարների գործոնները)[4][5]:
Քաղաքը հայտնի է նրանով, որ այստեղ են գտնվում բազմաթիվ խոշոր կորպորացիաների գլխամասային գրասենյակները։ Դրանց թվում են Toyota-ն, Liberty Mutual-ը, JPMorgan Chase-ը, Intuit-ը, Bank of America-ն, Ericsson- ը, McAfee-ն, Frito-Lay-ը, Pizza Hut-ը, Hewlett Packard Enterprise-ը , PepsiCo-ն, FedEx Office-ը[6]։
21-րդ դարում կտրուկ աճել է ասիական երկրներից Փլեյնո ներդաղթողների թիվը. 2000-ից 2019 թվականներին ասիական ծագում ունեցող բնակիչների քանակը քաղաքում գրեթե եռապատկվել է՝ 22.594-ից հասնելով 63.686-ի (ասիական ծագում ունեցող բնակիչների տեսակարար կշռի ցուցանիշով Փլեյնոն ութերորդ տեղն է գրավում Միացյալ Նահանգների քաղաքների շարքում)[7][8][9]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակիչների 64.1%-ը սպիտակամորթներ էին, 22.3%-ը՝ ասիացիներ, 9.6%-ը՝ աֆրոամերիկացիներ, 2.6%-ը՝ խառը ռասայից, 0.2%-ը՝ բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) և 0.15%-ը՝ հավայացի/խաղաղօվկիանոսյան այլ կղզիների բնիկներ։ Իսպանախոսները կազմում էին քաղաքի բնակչության 13.6%-ը[9]։
Ամենամեծ էթնիկ խմբերն էին հնդկականը (11.0%), մեքսիկականը (9.5%), անգլիականը (9.1%), աֆրոամերիկայանը, գերմանականը (8.1%), «ամերիկյանը» (7.5%), իռլանդականը (6.3%), չինականը (6.0%)[10]։
Անվանի փլեյնոցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենս Արմսթրոնգ, ամերիկացի հեծանվորդ մարզիկ, Tour de France-ի 7-ակի հաղթող[11]
- Քևին ՄաքՀեյլ, դերասան և երգիչ
- Չեյս Քրոուֆորդ, դերասան
- Կենտոն Դյութի, դերասան[12]
- Բոբ Գուչչիոնե, «Պենտհաուս» ամսագրի հիմնադիր և հրատարակիչ[13]
- Մայքլ Ուրի, ամերիկացի դերասան[14]
- Ալան Տուդիկ, ամերիկացի կինոդերասան[15]
- Նաստյա Լյուկին, մարմնամարզուհի[16]
- Բոզ Սքագս, երաժիշտ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փլեյնոն բարեկամական սերտ հարաբերություններ է պահպանում հետևյալ քաղաքների հետ[17].
Ավստրալիա, Էնֆիլդ[18]
Ռուսաստան, Իվանովո[18]
Մեքսիկա, Սան Պեդրո Գարսա Գարսիա[18]
Կանադա, Բրամփտոն)[18]
Թայվան, Սինչժու[19]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «2019 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «QuickFacts: Plano city, Texas». U.S. Census Bureau.
- ↑ Francesca Levy (2010 թ․ հոկտեմբերի 11). «America's Safest Cities» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Самые безопасные города США». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Cytuj |tytuł = RELOCATION STATION: Plano got 23 corporate relocations, expansions in 2020 – here’s the list |data dostępu = 2021-03-06 |opublikowany = bizjournals.com |url = https://www.bizjournals.com/dallas/news/2021/02/18/plano-corporate-relocation.html
- ↑ Cytuj |tytuł = List of the 100 largest cities ranked by Asian Population Percentage |data dostępu = 2021-03-07 |opublikowany = indexmundi.com |url = https://www.indexmundi.com/facts/united-states/quick-facts/cities/rank/asian-population-percentage
- ↑ Cytuj |autor = Stephanie Kuo |tytuł = How Did Plano Become One of Texas’ Fastest-Growing Asian Food Destinations? |data = 2018-01-03 |data dostępu = 2021-03-07 |opublikowany = Dallas Observer |url = https://www.dallasobserver.com/restaurants/how-plano-became-a-hot-dfw-asian-food-neighborhood-10210871
- ↑ 9,0 9,1 Cytuj |tytuł = 2019: ACS 1-Year Estimates Data Profiles (DP05) |data dostępu = 2021-03-05 |opublikowany = data.census.gov |url = https://data.census.gov/cedsci/table?q=DP05&g=1600000US4858016&tid=ACSDP1Y2019.DP05&hidePreview=true
- ↑ Cytuj |tytuł = 2019: ACS 1-Year Estimates Data Profiles (DP02) |data dostępu = 2021-03-05 |opublikowany = data.census.gov |url = https://data.census.gov/cedsci/table?q=DP02&g=1600000US4858016&tid=ACSDP1Y2019.DP02&hidePreview=false
- ↑ Cytuj |tytuł = Famous People From Plano, Texas – #1 is Lance Armstrong |data dostępu = 2021-03-06 |opublikowany = Playback.fm |url = https://playback.fm/born-in-city/plano-tx |język = en
- ↑ «Kenton Duty». City-data.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Bob Guccione». 2014, The Dallas Morning News Inc. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Michael Urie». New York Observer. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Alan Tudyk». Dallas Morning News. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Nastia Liukin». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «International Resources». planotexas.org. City of Plano. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «History». Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Hsinchu celebrates ties with its Texas sister city». Taipei Times. 2003 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Plano». Texas State Gazetteer and Business Directory. St. Louis: R.L. Polk & Co. 1884 – via Internet Archive.
- «Plano». Texas State Gazetteer and Business Directory. Detroit: R.L. Polk & Co. 1890.
- Friends of the Plano Public Library (1985). Plano, Texas: The Early Years. Wolfe City, Texas: Henington. ISBN 0965184102.
- Vicki Northcutt (1999). Plano: an Illustrated Chronicle. San Antonio, TX: Historical Publishing Network. ISBN 978-0-9654999-5-8.
- Paul T. Hellmann (2006). «Texas: Plano». Historical Gazetteer of the United States. Taylor & Francis. էջ 1077. ISBN 1-135-94859-3.
- Historic Downtown Plano. Images of America. Arcadia. 2012. ISBN 9780738579023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Plano Economic Development
- Plano from the Handbook of Texas Online
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փլեյնո» հոդվածին։ |
| ||||||||||||||
