Փիքսի Լոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փիքսի Լոտ
Pixie Lott 2014 (cropped).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Pixie Lott
Ի ծնե անունանգլ.՝ Victoria Louise Lott
Ծնվել էհունվարի 12, 1991(1991-01-12)[1] (29 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, հեղինակ-կատարող, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա
Կայքpixielott.com
Pixie Lott Վիքիպահեստում

Վիկտորյա Լուիզա Լոտ (անգլ.՝ Victoria Louise Lott, հունվարի 12, 1991(1991-01-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն, առավել հայտնի է Փիքսի Լոտ (անգլ.՝ Pixie Lott) անվամբ), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ և պարուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի հունվարի 12-ին Բրոմլիում: 13 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրենտվուդ:

Նրա դեբյուտային «Mama Do (Uh Oh, Uh Oh)» սինգլը թողարկվել է 2009 թվականին և կարճ ժամանակահատվածում հայտնվել է շքերթների առաջին հորիզոնականներում, այդ թվում նաև UK Singles Chart շքերթում[2]: Նրա երկրորդ` «Boys and Girls» սինգլը նույնպես բարձր դիրքեր է գրավել չարթերում: Դեբյուտային «Turn It Up» ստուդիական ալբոմը թողարկվել է 2009 թվականի սեպտեմբերին: Ալբոմը զբաղեցրել է UK Albums Chart չարթի վեցերորդ հորիզոնականը, այն նաև երկու անգամ պլատինե է դարձել:

2010 թվականին ԱՄՆ-ում թողարկել է «Boys and Girls» սինգլը և իր դեբյուտային ալբոմի ընդլայնված տարբերակը՝ «Turn It Up Louder» անվամբ:

2011 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվել է նրա երկրորդ ստուդիական ալբոմը` «Young Foolish Happy»-ն: Ալբոմի առաջին սինգլը դարձել է «All About Tonight» երգը[3]:

2014 թվականին թողարկվել է երգչուհու երրորդ` «Pixie Lott» ստուդիական ալբոմը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերից նշանված է մոդել Օլիվեր Չեշիրի հետ[4]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիքսին ասել է, որ իր երաժշտական ոճի վրա ամենաշատ ազդեցություններն են ունեցել Մրայա Քերին և Ուիթնի Հյուսթոնը[5]: Digital Spy կայքում Լոտը ասել է, որ իր երկրորդ ալբոմի հնչողությունը ավելի նման է այս երկու երգչուհիների հնչողությանը[6]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Turn It Up (2009)
  • Young Foolish Happy (2011)
  • Pixie Lott (2014)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնօրինակ անվանում Դեր
2006 Genie in the House պարուհի
2008 Britannia High ինքն իր դերում
2010 Fred: The Movie Ջուդի
2011 Sadie J ինքն իր դերում
2011 The Itch of the Golden Nit հնչունավորում
2011 Fred 2: Night of the Living Fred Ջուդի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2009 MTV Europe Music Awards Իռլանդիայի և Բրիտանիայի լավագույն արտիստ Հաղթանակ
Լավագույն նոր արտիստ Առաջադրված
Տարվա հայտնիություն Հաղթանակ
The Variety Club Awards Նոր տաղանդի բացահայտում[7] Հաղթանակ
Cosmopolitan-ի 2009 թվականի տարվա կին Տարվա նորեկ Հաղթանակ
Q Awards 2009 Տարվա հայտնություն Առաջադրված
MP3 Music Awards 2009 Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Virgin Media Music Awards[8] Լավագույն նորեկ Հաղթանակ
UK Festival Awards 2010 Festival Fitty of the year — Girls Առաջադրված
2010 BRIT Awards Տարվա հայտնություն Առաջադրված
Լավագույն կանացի վոկալային կատարում Առաջադրված
Բրիտանական սինգլ («Mama Do Uh Oh») Առաջադրված
Meteor Ireland Music Awards Լավագույն միջազգային կին կատարող Առաջադրված
BT Digital Music Awards[9] Լավագույն կին կատարող Առաջադրված
Glamour Women of the Year Awards 2010 Բացարձակ նորեկ Առաջադրված
NME Awards 2010 Կրակոտ կին Առաջադրված
2011 Virgin Media Music Awards Կրակոտ կին Հաղթանակ
2012 BRIT Awards Բրիտանական սինգլ («All About Tonight») Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1014330912 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. «Dream debut for new singer Pixie»։ BBC News։ 14 июня 2009։ Վերցված է 14 июня 2009 
  3. http://www.apelzin.ru/news/young-foolish-happy.html Archived 2014-03-15 at the Wayback Machine. Пикси Лотт назвала новый альбом Young Foolish Happy
  4. «Pixie Lott and Oliver Cheshire get engaged»։ BBC Newsbeat (en-GB)։ 2016-11-14։ Վերցված է 2020-04-05 
  5. Lamb, Bill. «Pixie Lott». About.com. Retrieved 10 октября 2011.
  6. Corner Lewis (4 апреля 2011)։ «Pixie Lott 'working with big names on new LP»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 11 июля 2011 
  7. «McKellen wins Variety Club award»։ news.bbc.co.uk։ 15 ноября 2009։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  8. «Best Newcomer – Pixie Lott»։ Virgin Media Music Awards 2009: The winners։ Virgin Media։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 23 июля 2010 
  9. «2010 BT Digital Music Awards»։ BT Group։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 3 сентября 2010