Փիքլս (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փիքլսից)
Փիքլս
Տեսակշուն և առանձնյակ
Սեռարու
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
Սատկել է1967
Սատկելու վայրՍըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հիշատակի նշան ի պատիվ Փիքլսի

Փիքլս (անգլ.՝ Pickles), քոլլի շան սև ու սպիտակ ցեղատեսակ։ Հայտնի է դարձել 1966 թվականին Անգլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ գողացված գավաթը գտնելու արդյունքում[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի մարտի 20-ին Վեստմինստերում գողացել են աշխարհի գավաթը, որը ցուցադրված էր Կենտրոնական մեթոդիստների սրահում։ Գողերին չի խանգարել նաև շուրջօրյա անվտանգությունը։

Աշխարհի առաջնության գավաթի որոնումներն արդյունք չեն տվել։ Հասունանում էր մեծ սկանդալ։ Մեծ Բրիտանիան, որպես ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության կազմակերպիչ, կարող էր մեծ վնաս կրել։ Առաջնության մեկնարկին հաշված շաբաթներ էին մնացել։

Գավաթի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 27-ին գավաթը գտնվել է։ Այն փաթաթված էր թերթի մեջ և գտնվում էր Հարավային Լոնդոնի Վերին Նորվուդ շրջանի թփերի մեջ։ Գավաթը գտել է Փիքլս անունով չորս տարեկան մի շուն՝ սեփականատեր Դեյվիդ Կորբեթի հետ զբոսնելու ժամանակ։

Բրիտանական պատվի փրկության մանրամասների մասին անմիջապես գրել են թերթերում, ինչի արդյունքում և Փիքլսը հայտնի է դարձել։

Երբ Անգլիայի հավաքականը նվաճել է գավաթը, Փիքլսը հրավիրվել է տոնական խնջույքի։

Կորբեթը որպես մրցանակ ստացել է 5000 ֆունտ ստերլինգ, իսկ Փիքլսը պարգևատրվել է Ազգային կինոլոգիական լիգայի արծաթե մեդալով։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիքլսը և նրա տերը դարձել են մի շարք հեռուստահաղորդումների հերոս։ 1966 թվականին շունը նկարահանվել է «Սառը քթով լրտես» ֆիլմում[3]։ Բացի այդ, Անգլիայում նրան հռչակել են «Տարվա շուն»։

Փիքլսի օգնությամբ վաստակած գումարով Կորբեթը տուն է գնել Լինգֆիլդում[4][5]։

Շունը մահացել է 1967 թվականին, երբ տիրոջ 6-ամյա որդու հետ զբոսանքի ժամանակ պոկել է շղթան և վազել կատվի հետևից։ Ավելի ուշ նրան գտել են տան մոտակայքում գտնվող պարտեզի ծառից շղթայից կախված վիճակում։ Թաղված է այգում[6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերին Վերին Նորվուդում, որտեղ Փիքլսը գտել է աշխարհի առաջնության գավաթը, տեղադրվել է հուշատախտակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reid, Alastair (1966 թ․ սեպտեմբերի 10). «The World Cup». The New Yorker. էջ 3. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  2. «A twist in the tale». The Observer. 2006 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  3. Fleckney, Paul (2006 թ․ հունիսի 10). «How Pickles the dog dug up the accursed World Cup». This Is Local London. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  4. «How Pickles the dog found the World Cup trophy - 50 years on». BBC Sport. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  5. «'I'd love a Pickles statue on Wembley Way', says owner of dog which found World Cup in Croydon». Croydon Advertiser. 2016 թ․ հունվարի 31.(չաշխատող հղում)
  6. «A twist in the tale». www.theguardian.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Sunday Times Illustrated History Of Football. — Reed International Books Limited, 1996. — С. 133. — ISBN 1-85613-341-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]