Փիփ գյուղի վիմական արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիփ գյուղ

Ստորև ներկայացված է Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում գտնվող Փիփ գյուղի վիմական արձանագրությունները[1][2]՝

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Հին Փիփի, կիսավեր վիճակում կանգուն է երկու կամարների վրա կանգնած թաղակապ եկեղեցին, նրա հարավային կողմում մի մատուռ, ներսում գտնվող երեք տապանաքարերից արձանագրություն միայն մեկը, 2 տող
  1. Ես Մաղագայ եպիսկոպոս կանգնեցի զխաչս հաւր եղբաւրն իմոյ տէր
  2. Պարսամ արհեպիսկոպոսին, թվ ՋՋ։
2 Հին Փիփի եկեղեցու մկրության ավազանի վրա, 1 տող

Յիշեցէք ի Քրիտոս Ծատուրն և կողակիցն իւր Մարեան թվ ՌՃԺԹ

3 Հին Փիփի եկեղեցու մուտքի բարավորի վրա, 4 տող
  1. Կամաւն Աստուծոյ մեք Փիփեցոց ժողովուրդ միաբան շինեցաք զեկեղեցիս ի
  2. հայրապետութեան տեառն Պետրոսի, ձեռամբ Սարգիս վարդապետին, յիշխանու
  3. թեան Մուրթուզա Ղուլի խանին։ Յիշեցէք ի Քրիստոս տանուտէր Վարդանէսն
  4. և կողակից Մարեան։
4 Նոր Փիփի փայտածածկ եկեղեցու պատին, 1 տող

Սուրբ Աստուծածին բարեխօս տէր Ըստեփաննոսին, թվ ՌՃԺԹ

5 Նոր Փիփի փայտածածկ եկեղեցու պատի, փայտի սյունի վրա, 3 տող
  1. Իշխանութեան Մելիք Հախնազարի, Պապեր ի Քրիստոս յիշեցէք, Հրապետն,
  2. որդիք Պալին Սարգիս, հանգուցեալ որդին տէր Ղազար, մայրն իւր Նարկիզն
  3. թվ ՌՃԼԶ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, 5հ, էջ 269-270
  2. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=36406