Փիրուզա Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիրուզա Մելիքսեթյան
Ծնվել էփետրվարի 26, 1955(1955-02-26) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
ԱշխատավայրԵրեկոյան Երևան, Իրավունք և Իրատես
ԱմուսինՆիկոլայ Մանուկյան

Փիրուզա Պետրոսի Մելիքսեթյան (փետրվարի 26, 1955(1955-02-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր։

Նկարիչ Նիկոլայ Մանուկյանի (Նիկօ) կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրուզա Մելիքսեթյանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 26-ին Երևանում։ 1974-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1980 թվականին ավարտել Լենինգրադի Ա. Ժդանովի անվան պետական համալսարանը։

1981-1999 թվականներին աշխատել է «Երեկոյան Երևան» օրաթերթում. 1996-1997 թվականներին հրատարակել է թերթի «Աստղիկ» (կանանց համար), «Սուրբ Ավետիս» (հոգևոր քարոզչական) ներդիրները, 1998 թվականին՝ «Մեղու» երգիծական հանդեսը։

2000-2008 թվականներին աշխատել է «Իրավունք» թերթի խմբագրությունում. 2007-2008 թվականներին եղել է խմբագիր (թերթի 2001 թվականի համարներում շարունակաբար տպագրվել է Մելիքսեթյանի «Ինչո՞ւ է լռում կայարանամերձ հրապարակի հուշաքարը» հոդվածաշարը)։ 2001-2007 թվականներին լույս է ընծայել «Իրավունք» թերթի «Զարուհի» հավելվածը (կանանց համար)։

2008 թվականին դարձել է «Իրատես դե ֆակտո» թերթի (հետագայում՝ «Իրատես») հիմնադիր-խմբագիր։ 2012 թվականից տնօրինում է www.irates.am լրատվական կայքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։