Փիլաստրիոս
| Փիլաստրիոս | |
|---|---|
| Ծնվել է | 330 |
| Մահացել է | ապրիլի 4, 397[1] |
| Մահվան վայր | Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա |
| Գերեզման | Duomo Nuovo |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | կաթոլիկ եպիսկոպոս և կաթոլիկ քահանա |
Փիլաստրիոս (330 - ապրիլի 4, 397[1], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա), Բրեշիայի եպիսկոպոս, 381 թվականի Ակվիլեայի ժողովի մասնակից։ Օգուստինոս Երանելին իր նամակներից մեկում նշում է, որ հանդիպել է նրան Միլանում մոտ 383 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիլատրիոսը ծնվել է մոտ 330 թվականին և ձեռնադրվել 30 տարեկանում[2] Նրա հաջորդ Գաուդենտիոսի աշխատությունների մեջ պահպանվել է մի քարոզ, որն ենթադրաբար կարդացվել է Փիլաստրիոսի մահվան 14-րդ տարելիցին։ Այնտեղ Գաուդենտիոսը Փիլաստրիոսին համեմատում է Աբրահամի հետ, քանի որ Աբրահամի նման Փիլատրիոսը նույնպես թողել է իր հարազատ տունն ու ընտանիքը և նվիրվել կրոնական կյանքին։
Դրանից հետո նա դարձավ քահանա և ճանապարհորդեց ամբողջ Հռոմեական աշխարհով մեկ (լատիներեն՝ circumambiens Universum pene ambitum Romani Orbis ) և քարոզում էր հեթանոսների, հրեաների և հատկապես արիոսականներին շրջանում։ Արդյունքում նա ստիպված էր իր մարմնի վրա կրել իրեն մտրակով ծեծած արիոսականների թողած վերքերը։ Միլանում նա արիոսական եպիսկոպոս Ավքսենտիոսի ընդդիմախոսն էր։ Հռոմում նա հրապարակային և առանձին բանավեճերի մեջ էր մտնում հերետիկոսների հետ և նրանցից շատերին դարձի էր բերում։ Նրա ճամփորդություններն ավարտվեցին Բրեշիայի եպիսկոպոս ընտրվելով։ Փիլաստրիոսի մասունքները այժմ գտնվում են Բրեշիայի Հին տաճարի դամբարանում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 384 թվականին Փիլաստրիոսը կազմեց հերետիկոսությունների կատալոգ, լատիներեն՝ «Liber de Haeresibus» — «Հերձվածողությունների գիրք» (նկարագրված է 156 «հերձվածողություն»). Փիլատրիոսը մահացել է մինչև 387 թվականը։
Ռ. Լիպսիուսը պարզել է, որ Նոետուսից առաջ եղած հերետիկոսությունները նկարագրելու համար Փիլաստրիոսը իր «Հերետիկոսությունների գրքում» օգտագործել է նույն աղբյուրը, ինչ «Պանարիոնի» հեղինակը, այսինքն՝ կորած «Հիղոլիտոսի սինտագման»։ Այս երկու աշխատությունների և Կեղծ-Տերտուղիանոսի «Adversus Omnes Haereses»-ի՝ «Բոլոր հերետիկոսությունների դեմ» աշխատության օգնությամբ հնարավոր է բավարար չափով վերականգնել Հիպողիտոս Հռոմեացու այս կորած տրակտատը։ Փիլաստրիոսի մեկնաբանությունները միշտ չէ, որ համընկնում են այլ հերետիկոսաբանների կարծիքների հետ։ Փիլաստրիոսի աշխատությունները հրատարակվել են «Լատինական հայրաբանություն» աշխատության 12-րդ հատորում։