Փիթեր Ֆրանցիսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Ֆրանցիսկո
պորտ.՝ Pedro Francisco Machado
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1760(1760-07-09)
ԾննդավայրԱնգրա դե Էրոիշմա, Ազորյան կղզիներ
Մահացել էհունվարի 16, 1831(1831-01-16) (70 տարեկան)
Մահվան վայրՌիչմոնդ, ԱՄՆ
ԳերեզմանShockoe Hill Cemetery
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունհեղափոխական
 Peter Francisco Վիքիպահեստում

Փիթեր Ֆրանցիսկո (անգլ.՝ Peter Francisco, հուլիսի 9, 1760(1760-07-09), Անգրա դե Էրոիշմա, Ազորյան կղզիներ - հունվարի 16, 1831(1831-01-16), Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի հայրենասեր, անկախության պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ֆրանցիսկոն Ամերիկայում հայտնի է որպես «հեղափոխության հսկա» կամ «մեկ մարդուց կազմված բանակ»։ Նրա ճակատագիրը եղել է բավականին յուրօրինակ։ Հայտնի կենսագրության համաձայն` վեց տարեկան հասակում նա առևանգվել է պորտուգալական ընտանիքի կողմից, որն այն ժամանակ ապրում էր Թերսեյա կղզում։ Առևանգողները երեխային թողել են 1765 թվականի ամռանը` Վիրջինիայի Սիթի-Փոյնթ (Հոուպվել) քաղաքի նավամատույցում։ Շուտով Փիթերին դաստիարակել է տեղի դատավոր Վինսթոնը, հայտնի հեղափոխոխական Պատրիկ Հենրիի հորեղբայրը։

Ֆրանցիսկո Փիթերը պայքարում է Տարլետոնի բրիտանացի հեծելազորի հետ, Վիրջինիա, 1781 թվականի հուլիս (փորագրություն 1814 թվական)

17 տարեկանում Փիթերը վերածվել է հսկայի` 185 սմ-ից բարձր հասակով և 120 կգ-ից ավելի քաշով տղամարդու։ 1776 թվականին հայրենասիրության բարձրացող ալիքի ազդեցության տակ նա գրանցվել է Վիրջինիայի 10-րդ հետևակային գնդում։ 1777 թվականի սեպտեմբերին Փիթերը մասնակցել է Բրենդիվեյնի ճակատամարտին, հոկտեմբերին Ջերմանթաունի ճակատամարտին, և Դելավեր գետի վրա տեղի ունեցած փոխհրաձգություններին, որտեղ վիրավորվել է։ Նա հոսպիտալ է տեղափոխվել Վելլի-Ֆորջ ձմեռային ճամբարում, որտեղ դարձել է նույն մարտերում վիրավորված անկողնային մարկիզ Լաֆայեթի հարևանը։ Նրանց բարեկամությունը երկար տարիներ է տևել։ 1778 թվականի հունիսի 28-ին Ֆրանցիսկոն մասնակցել է Մոնմութում տեղի ունեցած ճակատամարտին և վիրավորվել ոտքից։ Բայց չի կարողացել լիովին վերականգնվել, թեև հետագայում մասնակցել է մարտերին։

Կան նաև զգալի թվով պատմություններ, որոնք նվիրված են Փիթերի ռազմական և խաղաղ կյանքում տեղի սխրանքնեին։ Պատերազմից հետո Փիթեր Ֆրանցիսկոն ֆերմեր է դարձել, իսկ 1825 թվականին նշանակվել է Վիրջինիայի օրենսդիր մարմնի խորհրդարանական ներկայացուցիչը։

Պիտեր Ֆրանցիսկոն մահացել է 1831 թվականի հունվարի 16-ին և թաղվել Ռիչմոնդի Շոկո գերեզմանատանը։ Վիրջինիա նահանգը մարտի 15-ը հռչակել է Գիլֆորդ Քորթհաուզի ճակատամարտի տարեդարձը, որտեղ հատկապես աչքի է ընկել Փիթերը` Փիտեր Ֆրանցիսկոյի պաշտոնական օրով։ Այդ օրը նրա ժառանգները գալիս են գերեզմանատուն, որպեսզի ծաղկեպսակներ դնեն նրա գերեզմանին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ֆրանցիսկո» հոդվածին։