Փիթեր Վուլկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Վուլկոս
Փիթեր Վուլկոսն աշխատում է ծեփոնով
Ծնվել է1924 թվականի հունվարի 29
ԾննդավայրԲոզմեն (Մոնտանա), ԱՄՆ
Վախճանվել է2002 թվականի փետրվարի 16
Մահվան վայրԲոուլինգ Գրին, Օհայո, ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունՄոնտանայի պետական համալսարան և Կալիֆոռնիայի արվեստի քոլեջ
Մասնագիտությունխեցեգործ, նկարիչ, քանդակագործ և արվեստագետ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ
Թեմաներխեցեգործություն, քանդակագործություն
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Peter Voulkos Վիքիպահեստում

Փիթեր Վուլկոս (անգլ.՝ Peter Voulkos, Պանագիոտիս Հարրի Վուլկոս, հունվարի 29, 1924(1924-01-29)[5][6][3][…], Բոզմեն (Մոնտանա), Մոնտանա, ԱՄՆ - փետրվարի 16, 2002(2002-02-16)[2][3][4], Բոուլինգ Գրին, Օհայո, ԱՄՆ), հունական ծագմամբ ամերիկացի նկարիչ։ Հայտնի է իր աբստրակտ էքսպրեսիոնիստական խեցե քանդակներով[7], որոնք հատեցին խեցիի առևտրի և արհեստի միջև եղած սահմանը։ Նա Լոս Անջելեսի Շրջանային Արվեստի Ինստիտուտում և Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում հիմնադրել է խեցեգործական ֆակուլտետներ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Վուլկոսը իր ծնողների հինգ երեխաներից երրորդն էր։ Նա ծնվել է հույն ներգաղթյալներ Արիստովուլոս Ի․ Վուլկոպուլոսի (անգլիականացվել և կրճատվել է դառնալով Հարրի՝ Արիս Ջոն Վուլկոս) և Էֆֆրոսինի (Էֆրոսին) Փիթեր Վուլալասի ընտանիքում[8][9]։

Ավագ դպրոցից հետո աշխատել է որպես կաղապարագործի օգնական Պորտլենդի նավաշինական արտադրամասում։ 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Փիթեր Վուլկոսը զորակոչվել է ԱՄՆ բանակ՝ Խաղաղ օվկիանոսի տարածքում ծառայելով որպես ինքնաթիռի հրետակոծիչ[8][10]։

Փիթեր Վուլկոսը և Փիթեր Կալասը ծեփոնով աշխատելիս, 1998 թվական Նյու Ջերսի, Բելվիդեր

Մասնագիտացում խեցեգործության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլկոսը նկարչություն և տպագրություն է սովորում Բոզմանում Մոնտանայի պետական քոլեջում (ներկայումս՝ Մոնտանայի պետական համալսարան), որտեղ էլ ծանոթանում է խեցեգործությանը[8] (Ֆրանսես Սենկան, ով խեցեգործական արվեստի ծրագրի հիմնադիրն է, եղել է նրա ուսուցիչը)[11][12]։ Խեցեգործությունը շատ արագ նրա կիրքը դարձավ։ Դպրոցի մեկ կիսամյակի համար հատկացվող 25 ֆունտ կավը նրան չէր բավականացնում, ուստի նրան հաջողվեց որակյալ կավ հայթհայթել այն բեռնատարների անվադողերից, որոնք կայանում էին հենց այն ռեստորանի կողքին, որտեղ նա աշխատում էր կես դրույքով[8]։

Նա կերպարվեստի իր մագիստրոսական աստիճանը ստացավ Օքնելնդում Կալիֆոռնիայի արվեստի քոլեջում, և վերադառնալով Բոզման իր դասընկեր Ռուդի Աուտիոյի հետ սկսեց իր գործունեությունը ծավալել բրուտագործության բնագավառում՝ առօրյա սպասք պատրաստելով[8]։

1951 թվականին Վուլկոսը և Աուտիոն դաձան Մոնտանա նահանգի Հելենա քաղաքի Արչի Բրեյի խեցեգործական արվեստի հիմնադրամի առաջին հրավիրյալ-նկարիչները։ Հենց իր որպես հրավիրյալ-տնօրեն լինելու շրջանում է, որ (1951-1954) կարելի է հետևել նրա կատարելության հասած աշխատանքներին, որոնք հետագայում լիովին ծաղկում են իր Կալիֆոռնիայում և Լոս-Անջելեսում Օտիսի արվեստի ինստիտուտում գտնվելու տարիներին[13]։

1953 թվականին Վուլկոսին հրավիրում են Հյուսիսային Կալիֆոռնիայի Արշվիլ քաղաքում Բլեք Մաունթեյն քոլեջում ամառային կիսամյակի ընթացքում խեցեգործության մասին դասընթաց վարելու[9][14]։ Բլեք Մաունթեյնում ամառն անկացնելուց հետո նա փոխեց խեցե իրեր պատրաստելու իր մոտեցումը։ Նա հրաժարվեց իր ունեցած ավանդական փորձից և հարթ, լավ թրծված ապակեպատ անոթներ ստեղծելու փոխարեն սկսեց հմտորեն աշխատել անմշակ կավով՝ հաճախ իր գործերին ավելացնելով խոր կտրվածքներ և ծակոտիներ[14]։

1954 թվականին Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջում, որը կոչվում է Լոս Անջելեսի Շրջանային Արվեստի ինստիտուտ, գեղարվեստական խեցեգործությոան ֆակուլտետ հիմնադրելուց հետո նրա գործերը արագորեն դարձան աբստրակտ և արձանանման[10]։ 1959 թվականին Լոս Անջելեսի Լանդաու պատկերասրահում ցուցադրության ժամանակ նա առաջին անգամ ներկայացրեց իր խեցեգործական աշխատանքները։ Դա խեցեգործության աշխարհում սեյսմիկ ռեակցիա առաջացրեց ինչպես գրոտեսկային քանդակների ձևերի, այնպես էլ արվեստի և արհեստի հանճարեղ միության համար, և արագացրեց դրա փոխանցումը դեպի Բերկլիի համալսարան[10]։

Բերկլիի համալսարանի խեցեգործության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին նա տեղափոխվեց Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ նա նույնպես ստեղծեց խեցեգործության ծրագիր, որը հետագայում դարձավ Դիզայնի ֆակուլտետ[13][15]։ 1960-ականների սկզբին նա համալսարանի տարածքից դուրս հիմնեց բրոնզաձուլարան` նախագծելով մետաղաձույլ Վուրստեր Հոլը և սկսում է իր աշխատանքները ցուցադրել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[13]։

Ջոն Բալիստրերին օգնում է Փիթեր Վուլկոսին

1967 թվականին այստեղ նա դառնում է պրոֆեսոր[15] և շարունակում դասախոսություններ կարդալ մինչև 1985 թվականը[16]։ Նրա ուսանողների մեջ կային շատ խեցեգործ նկարիչներ, որոնք կարողացան ինքնուրույն հայտնի դառնալ։

2001 թվականին Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ Փիթեր Վուլկոսի 1986 թվականին ստեղծված քանդակը Եվրոպական թանգարանին վաճառվեց 72․625 դոլարով[10]։

Նա մահացել է 2002 թվականի փետրվարի 16-ին սրտի կաթվածից[8], Օհայո նահանգի Բոուլինգ Գրինի պետական համալսարանում խեցեգործության սեմինար անցկացնելուց հետո, որտեղ ցուցադրում էր իր հմտությունները կենդանի հանդիսատեսի առջև[17]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև նրա սկզբնական աշխատանքները թրծվում էին էլեկտրական կամ գազի վառարաններում, ավելի ուշ իր կարիերայի ընթացքում նա կավը թրծում էր Փիթեր Կալասի անագամա վառարանում, որը օգնել է ԱՄՆ-ում ցուցադրել ճապոնական փայտամշակման էսթետիկան։ Փիթեր Վուլկոսը համարվում է նաև այն մարդկանցից մեկը, ով խեցեգործությունը բերել է ոչ պրագմատիկ, էսթետիկ ոլորտ։ Բերկլիի համալսարանում խեցեգործության ֆակուտետը հիմնադրելիս նրա ուսանողներին թույլ էր տրվել պատրաստել թեյնիկ, «միայն եթե այն չաշխատի»։ Վուլկոսը այս նոր թրենդի սկիզբը դրեց 1950-ականների Լոս Անջելեսում՝ ասելով, որ «այն ժամանակ Լոս Անջելեսում ինչ-որ էներգիա կար»[18]։ Նրան շատ հաճախ ճանաչում են որպես Աբստրակտ էքսպրեսիոնիստ խեցեգործ[8]։

Վուլկոսի քանդակները հայտնի են իրենց տեսանելի քաշով, ձևերի ազատությամբ և ագրեսիվ ու էներգետիկ ձևավորմամբ։ Ձևավորման ժամանակ նա քերծում, փշրում և խոռոչներ էր բացում խեցե իրերի մակերեսներին։ Իր կարիերայի մի որոշ շրջանում նա բրոնզե քանդակներ էր պատրաստում, իսկ վաղ շրջանում նրա պատրաստած խեցե իրերը փայլեցվում կամ ներկվում էին և կամ նկարազարդվում էին վրձնի օգնությամբ։

Փիթեր Վուլկոսին հիշում են նաև իր ակտիվ խեցեգործության-քանդակագործության դասընթացներով, որոնք նա վարում էր իր ուսանողների առաջ՝ ցույց տալով այն ծանր աշխատանքը, որը հիմնված էր խեցեգործության իր ուրույն ոճի և այդ ամբողջ ընթացքւոմ իր ցուցաբերած տաղանդի վրա[8][10]։ Նրա ստեղծագործական որոնումները երբեմն հանգեցնում էր կավը խառնեու համար առևտրային խմորման սարքերի օգտագործմանը և էլեկտրական անոթների անիվի նախատիպի մշակմանը[8]։

1979 թվականին նրան ծանոթացնում են անագամա փայտի վառարանի օգտագործման հետ, որը ստեղծել էր Փիթեր Կալասը, ով հետագա 23 տարիների ընթացքում դառնում է նրա գործընկերը։ Նրա հետագա գործերը թրծվել են Փիթեր Կալասի անագամայում, որը սկզբում Նյու Յորքի Պիերմոնտ քաղաքում էր, իսկ ավելի ուշ Նյու Ջերսի նահանգի Բելվիդեր քաղաքում։ Այս յուրօրինակ համագործակցությունը և աշխատանքի արդյունքը շատ կուրատորներ և կոլեկցիոներներ համարում են Վուլկոսի կարերայի ամենաբեղուն ժամանակահատվածը։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվական Ռոդին թանգարանի մրցանակ 1984 թվական Գուգենհայմ ընկերություն[10] 1997 թվական Քոլեջի արվեսի ասոցիացիայի կողմից կյանքի ընթացքում ունեցած վաստակի համար տրված Անվանի արհեստագետ տիտղոս[10]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլկոսը փրկվել է իր առաջին կնոջ՝ Մարգարետ Քոնի և իրենց դստեր՝ Պիերի, որը նկարում էր պոլիմերային կավով[32], իր կնոջ՝ Աննայի և իրենց որդու՝ Արիսի, իր եղբոր և երկու քույրերի շնորհիվ[8]։

1980-ականների սկզբին Փիթեր Վուլկոսը գնաց վերականգնողական կենտրոն՝ ալկոհոլի և կոկայինի հանդեպ ունեցած կախվածությունից ազատվելու համար[8][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Ottmann K. Voulkos, Peter // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2092166
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. https://rkd.nl/explore/artists/98296
  6. Peter Voulkos (նիդերլ.)
  7. "Peter Voulkos Արխիվացված 2019-08-10 Wayback Machine". Los Angeles Modern Auctions (LAMA). Retrieved 2017-01-02.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Roberta Smith (February 21, 2002). "Peter Voulkos, 78, A Master of Expressive Ceramics, Dies". New York Times. Retrieved 2017-01-02.
  9. 9,0 9,1 Selz, Peter (June 2002). «In Memoriam: Peter Voulkos». California Alumni Association, Berkeley. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 John Wildermuth, Peter Voulkos, Oakland sculptor / 'He was the best -- he was the king,' and a revolutionary, too, Sfgate.com, 19 February 2002
  11. "Frances Senska, 1914–2009" (Summer 2010). Newsletter of the Archie Bray Foundation for the Ceramic Arts. p. 1. PDF available online Արխիվացված 2022-01-21 Wayback Machine. Retrieved 2017-01-02.
  12. «Frances Senska - Art All The Time». Montana PBS. 1997 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 Hartman, Robert; Kasten, Karl; Melchert, James; Wall, Brian (2002). "In Memoriam: Peter Voulkos". University of California, Berkeley.
  14. 14,0 14,1 Sorkin, Jenni (2015). «Peter Voulkos: Rocking Pot». Leap Before You Look: Black Mountain College 1933-1957. New Haven, CT: Yale University Press. էջ 272. ISBN 9780300211917.
  15. 15,0 15,1 Savitt, Scott (February 27, 2002). "Peter Voulkos, Ceramics artist". The Berkeleyan online. Office of Public Affairs, University of California, Berkeley.
  16. 16,0 16,1 Hartman, Robert; Kasten, Karl; Melchert, James; Wall, Brian (2002). "In Memoriam: Peter Voulkos". University of California, Berkeley. Retrieved 2017-10-02.
  17. "Peter Voulkos, 78; Reinvented Ceramics" (February 17, 2002). Los Angeles Times. latimes.com. Retrieved 2017-01-02.
  18. And then came Funk Արխիվացված 2019-08-10 Wayback Machine, Damonmoon.design, 1 August 2009
  19. Hall of Justice - 1971, Wescover.com
  20. "Untitled (Stack) by Peter Voulkos Արխիվացված 2020-02-25 Wayback Machine" (February 1, 2012). De Young Museum. deyoung.famsf.org. Retrieved 2017-01-02.
  21. «Based on a True Story: Highlights from the di Rosa Collection, October 26, 2016 - May 28, 2017». dirosaart.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  22. "American Array". Honolulu Museum of Art. Retrieved 2017-01-02.
  23. [1]
  24. [2]
  25. [3]
  26. [4]
  27. [5]
  28. [6](չաշխատող հղում)
  29. [7]
  30. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  31. [8]
  32. "Pier Voulkos Արխիվացված 2017-01-03 Wayback Machine". Museum of Arts and Design. Retrieved 2017-01-02.

Լրացուցիչ գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rhodes, Daniel (1959). Stoneware and Porcelain: The Art of High-Fired Pottery. Philadelphia: Chilton Book Company, Pennsylvania, 1959.
  • Coplans, John (1966). Abstract Expressionist Ceramics (exhibition catalogue). The University of California, Irvine, 1966.
  • Read, Herbert (1964). A Concise History of Modern Sculpture. New York: Oxford University Press, New York.
  • Beard, Geoffrey (1969). Modern Ceramics London: Studio Vista, United Kingdom, 1969.
  • Fischer, Hal (November 1978). "The Art of Peter Voulkos", Artforum, pp. 41–47.
  • Slivka, Rose (1978). Peter Voulkos: A Dialogue with Clay. New York: New York Graphic Society in association with American Crafts Council.
  • San Francisco Museum of Modern Art (1978). Peter Voulkos: A Retrospective 1948-1978. San Francisco, California.
  • Preaud, Tamara and Serge Gauthier (1982). Ceramics of the 20th Century. New York: Rizzoli International.
  • MacNaughton, Mary et al. (1994). Revolution in Clay: The Marer Collection of Contemporary Ceramics. Scripps College, Claremont, California, in association with The University of Washington, Seattle.
  • Slivka, Rose and Karen Tsujimoto (1995). The Art of Peter Voulkos. Kodansha International in collaboration with the Oakland Museum, Oakland, California.
  • Danto, Arthur Coleman and Janet Koplos (1999). Choice from America: Modern American Ceramics. 's-Hertogenbosch, Netherlands: Het Kruithuis, Museum of Contemporary Art. pp. 9–12, 16-9, 104-7, 133.
  • The American Art Book (1999). London: Phaidon Press Limited. p. 467.
  • Cooper, Emmanuel (2000). Ten Thousand Years of Pottery. 4th ed. Philadelphia, PA: University of Pennsylvania Press.
  • Faberman, Hilarie, et al. (2004).Picasso to Thiebaud: Modern and Contemporary Art from the Collections of Stanford University Alumni and Friends. Palo Alto, California: Iris & B. Gerald Cantor Center for Visual Arts, Stanford University.
  • Sorkin, Jenni (2015). «Peter Voulkos: Rocking Pot». Leap Before You Look: Black Mountain College 1933-1957. New Haven, CT: Yale University Press. էջեր 272–273. ISBN 9780300211917.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]