Փիթեր Ջուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Ջուքս
Ծնվել էհոկտեմբերի 13, 1960(1960-10-13) (63 տարեկան)
ԾննդավայրՍուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսցենարիստ, գրական քննադատ և բլոգեր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունAylesbury Grammar School? և Քուինս Քոլեջ
Կայքpeterjukes.com

Փիթեր Ջուքս (անգլ.՝ Peter Jukes, հոկտեմբերի 13, 1960(1960-10-13), Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), ծագումով հայ անգլիացի հեղինակ, սցենարիստ, դրամատուրգ, գրականագետ, բլոգեր և լրագրող։ Byline Times-ի համահիմնադիրն ու գործադիր խմբագիրը[1][2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ջուքսը ծնվել է Սուինդոնում և հաճախել Քեմբրիջի Քուինս քոլեջը։ Նրա մայրը Հայոց ցեղասպանությունից փրկված հայի դուստր էր։ Նրան հետագայում որդեգրել է պապը[3]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուքսի հեռուստատեսային ստեղծագործությունները հիմնականում եղել են փրայմ-թայմ ժամերին հեռարձակվող թրիլլերների կամ հեռուստադետեկտիվ ֆանտաստիկայի ժանրում, որոնք 90-րոպեանոց կամ 2-ժամանոց պատմությունների տեսքով հեռարձակվել են BBC-ով։

Փիթեր Ջուքսը ստեղծել և գրել է BBC One-ի փրայմ-թայմի «Խորքում» գաղտնի թրիլլերի երեք սեզոնների մեծ մասը՝ Նիք Բերիի և Սթիվեն Թոմփկինսոնի գլխավոր դերակատարմամբ[4][5], BBC One-ի «Տեսուչ Լինլիի առեղծվածները» սերիալի երկու 90-րոպեանոց դրվագները[6][7], «Էմմի» մրցանակի արժանացած «Մեռյալների արթնացումը» սերիալի առաջին սեզոնի երկու ժամ տևողությամբ «Այրում» առաջին դրվագը[8], որը հավաքել է 8,4 միլիոն դիտում[9]։ Նա և Էդ Ուիթմորը գրել են «Հոգիների ծովը» պարանորմալ/գիտական թրիլլերի երկրորդ սերիան[10], որը 2005 թվականին արժանացել է լավագույն դրամայի համար BAFTA Scotland մրցանակին[11]։ Holby City-ի երրորդ սեզոնի Ջուքսի հեղինակած բացման դրվագը[12] The Guardian-ի կողմից նկարագրվել է որպես «Կրեկ կոկաինի հեռուստատեսային համարժեք»[13]։

2009 թվականի հոկտեմբերին Ջուքսը քննադատական հոդված է գրել Prospect ամսագրի համար՝ բրիտանական հեռուստատեսային դրամայի չափանիշները բացասաբար հակադրելով Ամերիկայի հեռուստատեսային դրամայի չափանիշներին[14]։ «Ինչո՞ւ Բրիտանիան չի կարող անել գաղտնալսում» էսսեում նա պնդում էր, որ Մեծ Բրիտանիայում բարձրորակ դրաման տուժել է պատվիրատուի ուժի կենտրոնացվածությունից, «օճառային օպերաների» գերակայությունից (օրինակ՝ Holby City-ի տասներկուերորդ սերիան) և շոուռաններների կամ գրող պրոդյուսերների բացակայությունից, որոնք բնութագրում են ԱՄՆ-ի հեռուստատեսային դրամայի արտադրությունը»[15]։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ջուքսի աշխատանքները ռադիոյում ներառում են BBC RadioSoul Motel-ի բնօրինակը (2008)[16] (դրամա, որի գործողություններն ամբողջությամբ տեղի են ունենում Bebo-ի կամ Facebook-ի նման սոցիալական ցանցերում), և կատակերգու և դերասան Լենի Հենրիի մասակցությամբ Bad Faith և Slavery: The Making of[17] պիեսները։ Վերջինս եղել է Բրիտանիայում ստրկավաճառության վերացման 200-ամյակին նվիրված BBC-ի 2007 թվականի ծրագրաշարի մի մասը, որը «կարողացել է առավելագույն հումոր քաղել ամենամռայլ թեմաներից»[18]՝ օգտագործելով կիսահումորային կոմիքսի ձևը։ Ինչպես պարզաբանել է The Spectator ամսագիրը. «Գրեգ Ուայզը մարմնավորում է ոտնձգության ենթարկված պրոդյուսերին, որը փորձում է հորինել դրամա, որի համար Լենի Հենրին տրամադրել է համացանցից քաղած հետազոտական նյութեր, բայց առանց սցենարի»[19]։

2008 թվականին Լենի Հենրին նկարահանվել է Ջուքսի մեկ այլ «մռայլ կատակերգությունում»[20], որը կոչվում էր «Վատ հավատք»[21]։ The Sunday Times-ի լրագրող Փոլ Դոնովանը «Վատ հավատքն» անվանել է «լավագույն ռադիոդրաման, որը ես լսել եմ դարերի ընթացքում, և այն ակնհայտորեն նախատեսված է սերիալ դառնալու համար»[22]։ 2010 թվականի փետրվարին երեք այլ դրվագներ հեռարձակվել են BBC Radio 4-ով[23]։

Ոչ գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ջուքսի A Shout in the Street գիրքը հրատարակել են Faber and FaberՄեծ Բրիտանիայում 1990 թվականին, ինչպես նաև Farrar-ը, Straus and Giroux-ը և Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչությունը ԱՄՆ-ում[24]։ Այս «անսովոր, բայց կախվածություն առաջացնող գիրքը» (ըստ «Վաշինգտոն Փոստ»[25]) արդիականության և քաղաքային կյանքի մասին էսսեների և մոնտաժների շարք է, որը նվիրված է Լոնդոնին, Փարիզին, Սանկտ Պետերբուրգին և Նյու Յորքին։ The Journal of Sociology հանդեսը գիրքը դրականորեն համեմատել է Ջեյն Ջեքոբսի աշխատության հետ. «Նա Ջեքոբսից պակաս սրախոս է, ավելի վստահ իր նյութերում և, այնուամենայնիվ, ավելի զգայուն և քննադատական»[26]։ Բայց դա գրքի ձևաչափն էր («քաղաքավարի պարզ դեկոնստրուկցիոնիստական տեքստ, որը մասամբ վավերագրական դասախոսություն է, մասամբ մեջբերումների և լուսանկարների կոլաժ», ըստ The New Yorker[27]), որը Ջոն Բերջերը գնահատել է որպես «գրքի երազանք»։ Նա հետևել է Վալտեր Բենիամինի ավանդույթներին.

Բենիամինը երազում էր ամբողջությամբ մեջբերումներով գիրք պատրաստել, և եղել են մի քանի ուշագրավ գրքեր, որոնք ստեղծագործական պատասխաններ են այդ գաղափարին, ինչպես Փիտեր Ջուքսի A Shout in the Street[28]։

Հետևելով ուրբանիզմի և քաղաքների զարգացման այս թեմաներին, Ջուքսը Աննա Ուայաթի, Սթիվեն Օ'Բրայենի և սոցիոլոգ Մանուել Քաստելսի հետ համատեղ հեղինակել է «Ստեղծագործական կապիտալ. 21-րդ դարի տարածաշրջաններ» մենագրությունը[29]։

Ջուքսը հեղինակ է «Մերդոկի տան անկումը» գրքի, որը 2012 թվականի օգոստոսին հրատարակել է քրաուդֆանդինգով ֆինանսավորվող Unbound[30]։

Սկսած 2016 թվականից՝ Փիթեր Ջուքսը համագործակցում է Դեյվիյա Մեիրի հետ «Անպատմելի. Դենիել Մորգանի սպանություն» փոդքասթի շարքում[31]։ Նա նաև լրագրող Քերոլ Քադվալադրի հետ վարել է Dial M for Mueller փոդքաստը[32]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ջուքսի վաղ թատերական աշխատանքների՝ Abel Barebone and the Humble Company (1987) և Shadowing the Conqueror (1988), առաջնախաղերը տեղի են ունեցել Էդինբուրգի Թրավերս թատրոնում[33]։

Ջուքսը գրել է «Մատադոր» լոնդոնյան բեմական մյուզիքլի գիրքը[34] Էդվարդ Սիգոյի խոսքերով և Մայք Լենդերի երաժշտությամբ՝ Ջոն Բարոումմանի և Ստեֆանի Փաուերսի մասնակցությամբ, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1991 թվականի ապրիլին Շաֆթսբերի պողոտայում գտնվող Queen's Theatre-ում։

Լրագրություն և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուքսը եղել է գրքերի գրախոս[35] և հոդվածագիր[36] The Independent-ում, The New Statesman-ում[37]։ Նա գրել է այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ազգայնականությունը, արվեստը համակարգչային դարում[38] և ապոկալիպտիկ կրոնը[39][40]։

1980-ական և 1990-ական թվականների ընթացքում Ջուքսը եղել է Լեյբորիստական կուսակցության ակտիվ անդամ և մասնակցել է «դրամ՝ հարցերի դիմաց» սկանդալի հետաքննությանը[41]։ Այնուհետև Ջուքսը դարձել է Բարաք Օբամայի ակտիվ աջակիցը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 2008 թվականի նախագահական փրայմերիզների ժամանակ, գրել է Daily Kos-ի, այնուհետև MyDD-ի համար, երբ այն դարձավ Հիլարի Քլինթոնի կողմնակից կայք։ Փրայմերիզներից հետո նա այն 25 կանոնավոր բլոգերներից մեկն էր, ովքեր սկսեցին գրել նոր քաղաքական բլոգի՝ The Motley Moose-ի համար[42][43]։

Rebekah Brooks-ի, Andy Coulson-ի և այլոց հետ կապված News International-ի հեռախոսային հաքերային սկանդալի դատավարության ժամանակ Ջուքսն օգտագործել է Indiegogo քրաուդֆանդինգային կայքը՝ նվիրատվություններ հավաքելու համար, որպեսզի թույլ տա նրան դատավարությունը ուղիղ Թվիթերով հեռարձակել սկզբից մինչև վերջ[44]։

2018 թվականին Ջուքսը և Սթիվեն Քոուլգրեյվը հիմնել են Byline Times թերթը[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mortimer, Josiah (2020 թ․ սեպտեմբերի 23). «Interview: 'Fearless' rival launched to counter Murdoch-backed TV station». Left Foot Forward (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Hatfield, Stefano (2021 թ․ ապրիլի 4). «The lack of coverage of the Jennifer Arcuri scandal has ended my lifelong loyalty to the BBC». inews.co.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Jukes, Peter (2018 թ․ նոյեմբերի 20). «My mum *jumped the queue* when, as the child of a man fleeing from the Armenian genocide, my granddad adopted her. Oh, and he gave refuge to a *queue-jumping* Jewish woman fleeing the Nazis. Long live decent British queue-jumping - the one that gave us a global reputationpic.twitter.com/1kKKKrlUSX».
  4. «Tompkinson goes In Deep». bbc.co.uk. Sunday, 18 February, 2001, 10:27 GMT.
  5. In Immersion | French Version of in Deep
  6. «Series 5». www.bbc.co.uk.
  7. «BBC - Drama - Inspector Lynley Mysteries Episode Guide Series 4». www.bbc.co.uk.
  8. «BBC Web site».
  9. Digital Spy author (22 June 2001) Feltz return grabs 4m(չաշխատող հղում), Digital Spy, retrieved 6 January 2007
  10. «BBC - Press Office - Sea Of Souls credits». www.bbc.co.uk.
  11. «Scottish Bafta Awards». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Official Holby City Web Site».
  13. «Last night's TV: Rupert Smith». the Guardian (անգլերեն). 2000 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  14. «'They get The Wire, we get Casualty'». the Guardian (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  15. Jukes, Peter (2009 թ․ հոկտեմբերի 21). «Why Britain can't do The Wire». Prospect. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  16. «BBC synopsis for Soul Motel». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  17. «BBC Radio 4 programmes».
  18. Cowen, Ruth (25 March 2007). "Bickering actors bring humour to a serious subject". Sunday Express.
  19. «Behind the scenes | The Spectator». web.archive.org. 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  20. «Wednesday's TV & radio choices». www.telegraph.co.uk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  21. «TLS - Times Literary Supplement». TLS (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  22. Donovan, Paul (2008 թ․ հուլիսի 27). «Programme of the Week». The Sunday Times. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  23. «TV listings guide». Radio Times.
  24. Peter Jukes (1990). A Shout in the Street: An Excursion into the Modern City. University of California Press. ISBN 0-374-26339-6.
  25. «"Hardcovers in Brief"». The Washington Post Archive. 26 August 1990. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է Retrieved 21 March 2009.-ին.
  26. Troy, P. (1991). «Book Reviews : A SHOUT IN THE STREET: THE MODERN CITY. Peter Jukes. London, Faber and Faber, 1990. xviii + 258pp. $45.00 (hardback)». Journal of Sociology. Excerpt, Sage Journals Online. 27 (2): 254–255. doi:10.1177/144078339102700214. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
  27. "A Shout in the Street – An Excursion into the Modern City". The New Yorker. 27 August 1990.
  28. «Anxieties of influence: Melancholic or Marxist? 100 years after his». The Independent (անգլերեն). 1992 թ․ հուլիսի 22. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  29. Castells, Manuel; O'Brien, Stephen (1999), «Creative Capital», 21st Century Era, ISBN 9780953404704, Վերցված է 20 March 2009-ին
  30. «The Fall of the House of Murdoch». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  31. Deeivya Meir, Peter Jukes: Podcast "Untold - The Daniel Morgan Murder", episode "Serpico Haslam", 7th of July 2016, 31 min, from minute 1:45. And episode "Too Close for Comfort - New Evidence Connecting Daniel Morgan to another Violent Death", 9th of Oct. 2018, 24 min
  32. «Dial M for Mueller: Why Brexit Needs an FBI Style Inquiry - with Carole Cadwalladr and Peter Jukes on Apple Podcasts». Apple Podcasts (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  33. «Peter Jukes». Doollee.com – The Playwright's Database. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  34. «Matador». Doollee.com – The Playwright's database. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  35. «Books: Please be my Virtual Valentine...». The Independent (անգլերեն). 1999 թ․ փետրվարի 13. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  36. «The last of England: As Shakespeare's 429th birthday nears, the». The Independent (անգլերեն). 1993 թ․ ապրիլի 17. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  37. «Get a (digital) life.». web.archive.org. 2009 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  38. «Peter Jukes (June 1992). "The Work of Art in the Digital Domain" (PDF)» (PDF). New Statesman. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.(չաշխատող հղում)
  39. «Books: The apocalypse, now and then». The Independent (անգլերեն). 1998 թ․ մայիսի 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  40. «Peter Jukes (April 2005). "Die Apokalypse in uns. Die Moderne und der monotheistische Fundamentalismus"». Internationale Politik. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
  41. «Select Committee on Standards and Privileges». Hansard Appendix 4, Section 12. 1995 թ․ ապրիլի 27. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
  42. Jukes, Peter (October 2008). «Flaming for Obama». Prospect. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  43. «Special Relationship». The Motley Moose. February 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  44. «Live Tweeting the Hacking Trial till the Verdict». Indiegogo.
  45. «Articles by Peter Jukes | Byline Times Journalist | Muck Rack». muckrack.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]