Jump to content

Փիթեր Մաթիսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Մաթիսեն
անգլ.՝ Peter Matthiessen
Ծնվել էմայիսի 22, 1927(1927-05-22)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 5, 2014(2014-04-05)[1][5][6] (86 տարեկան)
Վախճանի վայրSagaponack, Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9]
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ և պատմաբան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Հոթչքիս դպրոց և Սբ․ Բեռնարի դպրոց
Ուշագրավ աշխատանքներThe Snow Leopard?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինPatricia Southgate?
ԶավակներAlex Matthiessen?
 Peter Matthiessen Վիքիպահեստում

Փիթեր Մաթիսեն (անգլերեն՝ Peter Matthiessen. մայիսի 22, 1927(1927-05-22)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 5, 2014(2014-04-05)[1][5][6], Sagaponack, Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9])[14], ամերիկացի բնագետ, բնապահպան, վավերագրական և գեղարվեստական գրքերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթիեսենի հետազոտական աշխատանքներն աչքի են ընկնում մանրակրկիտ մոտեցմամբ: Ընդ որում՝ նա հաճախ է առաջ քաշում բնիկ ամերինդացիների թեման: Այս հանգամանքը նկատել և Խենթ ձիու ոգին / Spirit of Crazy Horse գրքի մասին իր աշխատության մեջ ընդգծել է նաև Լեոնարդ Պելտիերը:

Մաթիսենը Ջորջ Փլիմփթոնի, Հարոլդ Հյումսի, Թոմաս Գինցբուրգի և Դոնալդ Հոլի հետ 1953 թվականին հիմնել է Paris Review գրական ամսագիրը։

Նրա «Տիրոջ դաշտերում խաղալիս» (At Play in the Fields of the Lord, 1965) վեպը, որը պատմում է ամերիկացի միսիոների մասին, ով քարոզչական նպատակներով մուտք է գործում հարավամերիկյան բնիկ մի ցեղ, նկարահանվել է 1991 թվականին բրազիլացի կինոռեժիսոր Հեկտոր Բաբենկոյի կողմից: Նրա աշխատանքը օվկիանոսագիտական հետազոտություններ իրականացնող «Կապույտ միջօրեական» նավի վրա՝ նույնպես նկարահանվել է «Կապույտ ջուր, սպիտակ մահ» ֆիլմում: Համարվում է, որ այդ գիրքը նաև ոգեշնչել է Փիթեր Բենչլիին՝ 1974 թվականին գրելու իր հանրահայտ Ծնոտներ / «Jaws» վեպը։

Մաթիսենի՝ վերջերս լույս տեսած գեղարվեստական եռերգությունը՝ Killing Mr. Watson-ը, Lost Man's River-ը and Bone by Bone-ը հիմնված է ֆլորիդացի հողագործ Էդգար Ջ. Ուոթսոնի կյանքի և մահվան պատմության վրա:

Մաթիսենը դարձել է զեն պրակտիկանտ, իսկ ավելի ուշ՝ բուդդայական քահանա:

2008 թվականին՝ 81 տարեկան հասակում, Մաթիսենը ստացավ Ազգային գրքի մրցանակ «Ստվերների երկիր» երկի համար։ Քննադատ Մայքլ Դիրդայի կարծիքով՝ «Ոչ ոք ավելի քնարական չի գրում կենդանիների մասին կամ ավելի հուզիչ չի նկարագրում լեռների, սավաննաների և ծովերի հոգևոր փորձառությունը»։

Փիթեր Մաթիսենը մահացել է 2014 թվականի ապրիլի 5-ին՝ 86 տարեկան հասակում, իր վերջին վեպի հրատարակումից երեք օր առաջ, վեպ, որը վերնագրված էր « Դրախտում» Սագապոնաքում, Նյու Յորք:

  • 1979 թ. ազգային գրքի մրցանակ «Ժամանակակից միտք» անվանակարգում՝ Ձյուների ընձառյուծը / The Snow Leopard գրքի համար[15][16]
  • 1980 թ. ազգային գրքի մրցանակ «Ոչ գեղարվեստական երկ» անվանակարգում՝ Ձյուների ընձառյուծը / The Snow Leopard գրքի համար[16][lower-alpha 1]
  • 1991 թ. Ամերիկյան նվաճումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակ[17]
  • 1993 թ. - Helmerich Award
  • 1995–97 թթ. ճանաչվել է Նյու Յորք նահագի տարվա հեղինակ
  • 2000 թ. - Heinz Award[18]
  • 2008 թ. ազգային գրքի մրցանակ «Գեղարվեստական երկ» անվանակարգում՝ Ստվերների երկիր / Shadow Country գրքի համար
  • 2010 թ. Spiros Vergos Prize[19]
  • 2010 թ. Ուիլյամ Դին Հոուելի մեդալ Ստվերների երկիր / Shadow Country գրքի համար[20]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Race Rock (1954) 0394745388
  • Պարտիզաններ / Partisans (1955) 0394753429
  • Raditzer (1961)
  • Տիրոջ դաշտերում խաղալիս / At Play in the Fields of the Lord (1965)
  • Far Tortuga (1975) 0394756673
  • Ստիքս գետի ափին և այլ պատմվածքներ / On the River Styx and Other Stories (1989) 0394553993
  • Ուոթսոն եռերգությունը / The Watson trilogy
    • Սպանելով պարոն Ուոթսոնին / Killing Mister Watson (1990) 0394554000
    • Կորուսյալ մարդու գետը / Lost Man's River (1997) 067973564X
    • Ոսկոր առ ոսկոր / Bone by Bone (1999) 0375501029
  • Ստվերների երկիր / Shadow Country: a new rendering of the Watson legend (2008) 081298062X
  • Դրախտում / In Paradise (2014) 1594633525

Ոչ գեղարվեստական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վայրի բնությունն Ամերիկայում / Wildlife in America (1959) 014004793X
  • Ամպային անտառ. Հարավային Ամերիկայի վայրի բնության ժամանակագրություն / The Cloud Forest: A Chronicle of the South American Wilderness (1961) 0140255079
  • Լեռան պատի տակ. Քարի դարի երկու եղանակների տարեգրություն / Under the Mountain Wall: A Chronicle of Two Seasons in the Stone Age (1962) 9780140252705
  • «Ատլանտյան ափը», գլուխ «Բնական հրաշալիքների ամերիկյան ժառանգություն» գրքում / "The Atlantic Coast", a chapter in The American Heritage Book of Natural Wonders (1963)
  • Հյուսիսային Ամերիկայի ծովափնյա թռչունները / The Shorebirds of North America (1967) 1881527379
  • Oomingmak (1967)
  • Դուրս արի, եթե կարող ես. Սեզար Չավեսը և ամերիկյան նոր հեղափոխությունը / Sal Si Puedes: Cesar Chavez and the New American Revolution (1969) 0520282507
  • Կապույտ միջօրեական: Մեծ սպիտակ շնաձկան որոնումը / Blue Meridian: The Search for the Great White Shark (1971). 9780140265132
  • Ծառը, որտեղ մարդը ծնվել է / The Tree Where Man Was Born (1972) 0525222650
  • The Snow Leopard (1978) 0143105515
  • Ավազի գետեր / Sand Rivers, with photographer Hugo van Lawick. Aurum Press, London 1981, 0-906053-22-6.
  • Խենթ ձիու ոգով / In the Spirit of Crazy Horse (1983) 0-14-014456-0.
  • Հնդկական երկիր / Indian Country (1984). 0670397873
  • Ինը գլխանի վիշապի գետը / Nine-headed Dragon River: Zen Journals 1969–1982 (1986). 1570623678
  • Մարդկանց կյանքեր / Men's Lives: The Surfmen and Baymen of the South Fork (1986). 039475560X
  • Աֆրիկյան լռություններ / African Silences (1991). 9780679731023
  • Բայկալ: Սիբիրի սուրբ ծովը / Baikal: Sacred Sea of Siberia (1992). 0871563584
  • Լո Մոնթանգից արևելք. Մուստանգի երկրում / East of Lo Monthang: In the Land of Mustang (1995). 1570621314
  • Փիթեր Մաթիսենի ընթերցարան. ոչ գեղարվեստական երկեր / The Peter Matthiessen Reader: Nonfiction, 1959–1961 (2000).
  • Վագրերը ձյան մեջ / Tigers in the Snow (2000). 0865475768
  • Երկնքի թռչունները. ճամփորդություններ կռունկների հետ / The Birds of Heaven: Travels With Cranes (2001). 0865476578
  • Աշխարհի վերջը. ճամփորդություն դեպի Անտարկտիկա / End of the Earth: Voyage to Antarctica (2003). 0792250591

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 http://www.nndb.com/lists/505/000063316/
  3. 1 2 http://www.nytimes.com/2014/04/06/books/peter-matthiessen-author-and-naturalist-is-dead-at-86.html
  4. 1 2 http://www.reuters.com/article/2014/04/06/us-usa-matthiessen-idUSBREA3501P20140406
  5. 1 2 Encyclopædia Britannica
  6. 1 2 Babelio (ֆր.) — 2007.
  7. 1 2 http://www.countercurrents.org/banerjee070414.htm
  8. 1 2 http://www.nytimes.com/books/97/11/23/home/matthiessen-silences.html
  9. 1 2 http://www.theparisreview.org/miscellaneous/6320/peter-matthiessen-1927-2014-terry-mcdonell
  10. https://sah.columbia.edu/content/prizes/society-american-historians-prize-historical-fiction-formerly-known-james-fenimore
  11. 1 2 https://www.nationalbook.org/books/the-snow-leopard/
  12. https://www.nationalbook.org/books/shadow-country/
  13. https://www.heinzawards.org/pages/peter-matthiessen
  14. BBC (6 de abril de 2014). «Muere el escritor y naturalista estadounidense Peter Matthiessen» (español). Արխիվացված է օրիգինալից 30 de enero de 2024-ին. Վերցված է 30 de enero de 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. "National Book Awards – 1979" Արխիվացված Հունիս 20, 2019 Wayback Machine. National Book Foundation. Retrieved February 21, 2012. There was a "Contemporary" or "Current" award category from 1972 to 1980.
  16. 1 2 "National Book Awards – 1980" Արխիվացված Ապրիլ 26, 2020 Wayback Machine. National Book Foundation. Retrieved February 21, 2012.
  17. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. «The Heinz Awards, Peter Matthiessen profile». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
  19. Spiros Vergos Prize 2010 (չաշխատող հղում)
  20. «American Academy of Arts and Letters - Award Winners». Artsandletters.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Փիթեր Մաթիսեն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Մաթիսեն» հոդվածին։
  1. Dual awards for hardcover and paperback books were conferred from 1980 to 1983, when both Fiction and Nonfiction were also subdivided in other ways. Most of the roughly 30 award-winning paperbacks were reprints; The Snow Leopard alone won awards in both its first hardcover and its first paperback editions.
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found.