Փիթեր Կորտ վան դեր Լինդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Կորտ վան դեր Լինդեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1846(1846-05-14)[1][2][3][…]
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ[3]
Մահացել էհուլիսի 15, 1935(1935-07-15)[1][2][4][…] (89 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[4][3]
ԳերեզմանOud Eik en Duinen
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրոնRemonstrants?
ԿրթությունԼեյդենի համալսարան (1869)[5] և Gymnasium Haganum?
Մասնագիտությունփաստաբան, իրավաբան, քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, տնտեսագետ, դատավոր և պատմաբան
ԱշխատավայրԱմստերդամի համալսարան[5], Գրոնինգենի համալսարան[5], Ամստերդամի համալսարան[4] և Գրոնինգենի համալսարան[3]
Ծնողներհայր՝ Gijsbertus Martinus van der Linden?
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of the Netherlands?, commies?, արդարադատության նախարար, Minister of State?, Minister of Justice and Security?, Minister of Foreign Affairs? և Minister of the Interior and Kingdom Relations of the Netherlands?
Կուսակցությունազատականություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCouncil of state?
ԵրեխաներPieter Willem Jacob Henri Cort van der Linden? և Jacobus Cort van der Linden?
 Pieter Cort van der Linden Վիքիպահեստում

Փիթեր Կորտ վան դեր Լինդեն, (հոլ.՝ Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden; մայիսի 14, 1846(1846-05-14)[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[3] - հուլիսի 15, 1935(1935-07-15)[1][2][4][…], Հաագա, Նիդերլանդներ[4][3][7]), նիդերլանդացի քաղաքական գործիչ, Նիդերլանդների վարչապետ 1913-1918 թվականներին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հաագայում՝ քաղաքական գործիչ Հեյսբերտուս Մարտինուս վան դեր Լինդենի և նրա կնոջ՝ Յակոբ Հենրիետա Վտեվալի ընտանիքում։ Իրավաբանություն է սովորել Լեյդենի համալսարանում, որտեղ 1869 թվականին ստացել է դոկտորի կոչում[8]։ Աշխատել է փաստաբան։

1897-1901 թվականներին արդարադատության նախարար էր Նիկոլաս Փիրսոնի կառավարությունում։ Փիթեր Կորտ վան դեր Լինդենի՝ 1913 թվականի կաբինետը ստեղծվել է Լիբերալ կուսակցության կողմից[9]։ Դա Նիդերլանդների վերջին լիբերալ կառավարությունն էր մինչև 2010 թվականը, երբ իշխանության եկավ Մարկ Ռյուտեի կաբինետը։ Կուսակցության կողմնակիցները բացարձակ մեծամասնություն չունեին խորհրդարանում և կախված էին սոցիալ-դեմոկրատների աջակցությունից։ Կորտ վան դեր Լիդենի իշխանությունն առաջ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Չնայած Նիդեռլանդները չեզոք մնաց և խուսափեց գերմանական օկուպացիայից, երկիրը հայտնվեց լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ, որն առաջացել էր բրիտանական ծովային շրջափակման և փախստականնների հոսքի պատճառով։

Փիթեր Կորտ վան դեր Լինդենի օրոք Նիդեռլանդներում ներդրվեց համընդհանուր ընտրական իրավունքը։ 1918 թվականի առաջին ընդհանուր ընտրություններում լիբերալները ջախջախիչ պարտություն կրեցին, իսկ սոցիալ-դեմոկրատներն ու կաթոլիկ կուսակցությունները հաղթեցին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերն ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին կինը Իոաննա Դիդերիկա Վտեվալն էր՝ ծնունդով Լեյդենից։ Նա Փիթերի մորեղբոր դուստրն էր[10]։ Նրանց ամուսնությունը գրանցվել է 1873 թվականի մայիսի 29-ին Հաուտենում[11]։ 1874 թվականի մարտին՝ քսաներկու տարեկան հասակում, Իոաննան մահացել է։

1880 թվականի հուլիսին Փիթերն ամուսնացել է 19-ամյա Յոհաննա դե Կոնինգի հետ[12]։ 1893 թվականի օգոստոսին ծնվել է նրանց որդին՝ Փիթեր Վիլեմ Յակոբ Անրի Կորտ վան դեր Լինդեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Catalogus Professorum Academiae Groninganae — 2014.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Album Academicum — 2007.
  5. 5,0 5,1 5,2 http://resources.huygens.knaw.nl/bwn1880-2000/lemmata/bwn1/linden
  6. https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.7/file/00031278.PDF
  7. «Mr. P.W.A. Cort van der Linden» (հոլանդերեն). parlement.com. Վերցված է 17.12.2014-ին.
  8. «14 mei jarig: Pieter Cort van der Linden» (հոլանդերեն). isgeschiedenis.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 17.12.2014-ին.
  9. «Kabinet-Cort van der Linden (1913-1918)» (հոլանդերեն). parlement.com. Վերցված է 17.12.2014-ին.
  10. «Bartholomeus Willem Wttewaall. Kinderen» (հոլանդերեն). genea.hommelberg.nl. Վերցված է 17.12.2014-ին.
  11. «BS Huwelijk met Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden (I)» (հոլանդերեն). wiewaswie.nl. Վերցված է 17.12.2014-ին.
  12. «BS Huwelijk met Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden (II)» (հոլանդերեն). wiewaswie.nl. Վերցված է 17.12.2014-ին.