Փիթեր Լաքս
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Փիթեր Դևիդ Լաքս (հունգ.՝ Lax Péter Dávid, անգլ.՝ Peter David Lax, մայիսի 1, 1926[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - մայիսի 16, 2025[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի մաթեմատիկոս, 1987 թվականի Վոլֆի մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Լաքսը ծնվել է 1926 թվականին Բուդապեշտում հրեաների ընտանիքում։ Ծնողները՝ Հենրի Լաքսն ու Կլարա Քորնֆելդը, եղել են բժիշկներ։ 1941 թվականին ամբողջ ընտանիքը երկրից փախել է Նյու Յորք։ 19 տարեկանից մասնակցել է Մանհեթենյան նախագծին՝ միջուկային զենքի մշակման ծրագրին։ 1949 թվականին ստացել է Նյու Յորքի համալսարանի փիլիսոփայության դոկտորի կոչում։ Լաքսը եղել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից, ինչպես նաև աշխատել է Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտում։
Լաքսի գործունեության դաշտը բազմակողմանի է. մասնավորապես այն ներառում էր ինտեգրվող համակարգերի, հարվածային ալիքի, հիդրոդինամիկայի ուսումնասիրությունը։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել սոլիտոնների տեսության զարգացման գործում։ Նրա անվան հետ են կապված այնպիսի մաթեմատիկական ձեռքբերումներ և թվային մեթոդներ, ինչպիսիք են Լաքս-Միլգրամի թեորեմը, Լաքսի համարժեքության թեորեմը, Լաքս-Ֆրիդրիխսի սխեման և Լաքս-Վենդրոֆի սխեման, Լաքսի էնտրոպիայի պայմանը և Լաքս-Լևերմորի տեսությունը, Լաքսի հավասարումը[23]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը (1948 թվականից) մաթեմատիկոս Անելի Կան Լաքսն է (1922, 1999 Կատովիցե, Նյու Յորք)՝ Ռիխարդ Կուրանտի աշակերտը,
- Որդիներ՝ Ջեյմս և Ջոն։
- Երկրորդ կինը՝ ջութակահար Լեոնորա Կուրանտ (1928-2015), մաթեմատիկոս, Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի հիմնադիր Ռիխարդ Կուրանտի դուստրը և ֆիզիկոս, միջուկաբան Էռնեստ Կուրանտի քույրը։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեության համար Լաքսն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ 1970 թվականից նա եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 1975 թվականին նրան շնորհվել է Նորբերտ Վիների մրցանակ։ 1986 թվականին պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով, 1987 թվականին՝ Վոլֆի մրցանակով, 1992 թվականին՝ Ստիլի մրցանակով։ 2005 թվականին մաթեմատիկոսը դարձել է Աբելի մրցանակի դափնեկիր[23]։ Լաքսն աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր է, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (1990 թվականից)[24]։ 2012 թվականից ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[25], 1979-1980 թվականներին եղել է նրա նախագահը։ Փիթեր Լաքսին շնորհվել է նաև 2013 թվականի Լոմոնոսովի անվան Մեծ ոսկե մեդալը[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 Gray J. J. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Peter Lax, Pre-eminent Cold War Mathematician, Dies at 99 — The New York Times.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Peter Lax, Pre-eminent Cold War Mathematician, Dies at 99 / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2025. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Лакс Питер (Петер) Дэвид — (untranslated), 2014.
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
- ↑ 10,0 10,1 2013 Class of Fellows of the AMS — AMS.
- ↑ American Mathematical Society Names Initial Class of Fellows of the AMS — AMS, 2012.
- ↑ Chang S. Academic Genealogy Of Mathematicians — World Scientific, 2010. — P. 451.
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 13,23 13,24 13,25 13,26 13,27 13,28 13,29 13,30 13,31 13,32 13,33 13,34 13,35 13,36 13,37 13,38 13,39 13,40 13,41 13,42 13,43 13,44 13,45 13,46 13,47 13,48 13,49 13,50 13,51 13,52 13,53 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Professor Michael Ghil — ICL.
- ↑ Academia.edu — 2008.
- ↑ Les Docteurs honoris causa de l'UPMC - De 1975 à 2003 — Pierre and Marie Curie University.
- ↑ Leroy P. Steele Prize (1970 - 1992) — AMS.
- ↑ 2005: Peter D. Lax
- ↑ Peter D. Lax — Carnegie Institution for Science.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В. Ломоносова — (untranslated).
- ↑ American Mathematical Society Names Initial Class of Fellows of the AMS — AMS.
- ↑ 23,0 23,1 «Питер Д. Лакс» (PDF). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Почётный доктор СПбГУ 1990 года». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ [Пресс-релиз заседания РАН (18 февраля 2014 года) http://www.ras.ru/news/news_release.aspx?ID=4ad7f5af-d048-40fd-94dd-ca9bad74c907]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Լաքսի կենսագրությունը (անգլ.) — MacTutor History of Mathematics archive.
- Martin Raussen, Christian Skau (2006). «Интервью с Питером Лаксом» (PDF) (անգլերեն). Notices of the American Mathematical Society. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Լաքս» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 2025 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ