Փիթեր Գիլմոր
Փիթեր Հոուարդ Գիլմոր Peter Howard Gilmore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1956 (66 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | Սատանիզմ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և գրող |
Աշխատանք | Քրմապետ |
Գործունեություն | ԼաՎեյան սատանիզմ |
Ամուսին | Peggy Nadramia? |
Կայք | churchofsatan.com |
![]() |
Փիթեր Հոուարդ Գիլմոր (անգլ.՝ Peter Howard Gilmore [ˈpitəɹ ˈhaʊəɹd ˈgɪlmɔɹ], մայիսի 24, 1958[1] կամ դեկտեմբերի 14, 1956, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Սատանայի եկեղեցու քրմապետ։ Փիթեր Գիլմորը ծնվել ու մեծացել է Նյու Յորքում։ Պատանեկության հասակում նա հաճախ է այցելել Դժոխային խոհանոց թաղամասն, իսկ 1980 թվականին, տեղափոխվել ու բնակություն է հաստատել այնեղ։ Տասներեք տարեկան հասակում նա ընթերցեց Սատանայի աստվածաշունչն ու Սատանայի եկեղեցին նկարագրեց որպես «մոտիվացնող փիլիսոփայական ուժ իր կյանքում»[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար ժամանակ եղել է Սատանայի եկեղեցու անդամ, միաժամանակ հանդիսանալով դեթ մետալ ժանրի «Acheron» սատանիստական ռոք խմբի անդամ, 2001 թվականին Բլանշ Բարթոնը՝ Անտոն ԼաՎեյի (կազմակերպության հիմնադիր, ով մինչև կյանքի վերջը (1997) հանդիսացել է եկեղեցու քրմապետ) կինը, Վինսենթ Քրոուլիի Սատանայի եկեղեցու քրմապետի դերը ստանձնելու առաջարկի պաշտոնական մերժումից հետո, պաշտոնական կերպով քրմապետի հաստիքն իր լիազորությամբ հանձնում է Գիլմորին և նրա կնոջը՝ Փեգի Նադրամիային։
Որպես Սատանայի եկեղեցու ներկայացուցիչ, Փիթեր Գիլմորը սատանիզմի վերաբերյալ շատ ռադիո և հեռուստատեսային հարցազրույցների մասնակցեց, ինչպիսիք են օրինակ՝ The History Channel-ը, BBC-ն, Syfy Universal-ը, Բոբ Լարսոնի քրիստոնեական ռադիոհաղորդումը և այլն[2]։
1989 թվականին, կնոջ՝ Փեգի Նադրամիայի հետ, հեղինակեցին «Սև Բոց» սատանայական ամսագիրը, որը մինչև օրս էլ հրատարակվում է։ 2005 թվականին դարձել է ԼաՎեյան սատանիզմի «Սատանայի աստվածաշունչ» գրքի նոր ներածության հեղինակը[3], իսկ նրա սատանիզմի մասին պատմող հոդվածը ներառվել է «Կրոնի և բնության հանրագիտարան»-ում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peter Gilmore. Satanism // The Encyclopedia of Religion and Nature. — L., NY.: Thoemmes Continuum, 2005. pp. 1483–1484. ISBN 1-84371-138-9
- Peter Gilmore. The Satanic Scriptures / Foreword by Blanche Barton, Biographical sketch by Peggy Nadramia, Illustrated by Timothy Patrick Butler. — Scapegoat Publishing, 2007. ISBN 978-0-9764035-9-3, ISBN 978-0-9764035-7-9
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փիթեր Գիլմորի հարցազրույցը
- «Քարտեզ մոլորվածների համար», Փիթեր Գիլմոր
- Փ. Գիլմոր, «The Satanic Scriptures» (հատված(անգլ.))
- Սատանայի եկեղեցու պաշտոնական կայքէջ (англ.) Archived 2021-03-21 at the Wayback Machine.
Հարցազրույց անգլերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Endemoniada
- New York Press
- The Devil’s Advocates — հոդված, նվիրված 6/6/06.
|