Jump to content

Փերա փելես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերա փելես
Տեսակհյուրանոց
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԲեյօղլու և Ստամբուլ
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Հիմնադրված է1892
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Հյուրանոցի առաստաղը։

Փերա փելես հյուրանոց (թուրքերեն՝ Pera Palas Oteli), պատմական հատուկ կատեգորիա ունեցող հյուրանոց և թանգարան, որը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու (Փերա, Բերա) շրջանում։ Կառուցվել է 1892 թվականին Արևելյան ճեպընթացից ուղևորներին հյուրընկալելու նպատակով։ Անվանումն ստացել է այն շրջանի պատմական անունից, որտեղ գտնվում է։ Համարվում է «Թուրքիայի ամենահին եվրոպական ոճով կառուցված» հյուրանոցը։

Փերա փելես հյուրանոցը տեղակայված է Բեյօղլուի Թեփեբաշը թաղամասում, որը ժամանակին հայտնի էր «Փոքրիկ Եվրոպա» անվամբ։ Ստամբուլի օդանավակայանից գտնվում է մոտ 38 կիլոմետր հեռավորության վրա։

Հյուրանոցին բավականին մոտ գտնվում են Իսթիքլյալ պողոտան, Թաքսիմ հրապարակը, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հյուպատոսությունները։

2006 թվականին հյուրանոցը փակվեց վերանորոգման և թարմացման խոշոր աշխատանքների պատճառով։ Այն դարձյալ սկսեց գործել 2010 թվականի սեպտեմբերի 1-ից[1]։

2012 թվականի մայիսի 1-ից մինչև 2017 թվականը կառավարվել է Jumeirah Hotels-ի կողմից՝ կրելով Pera Palace Hotel Jumeirah անվանումը[2][3]։

Հյուրանոցի հիմնադրման աշխատանքները մեկնարկեցին 1892 թվականին, իսկ բացումը տեղի ունեցավ 1895 թվականին՝ հանդիսավոր պարահանդեսով։

Հյուրանոցի ճարտարապետը ֆրանսիական ծագմամբ օսմանյան ճարտարապետ Ալեքսանդր Վոլարին է, որը բնակվում էր Կոստանդնուպոլսում։ Ճարտարապետը հյուրանոցը նախագծել է նեոդասական, մոդեռն և արևելյան ոճերի համադրությամբ[4]։ Վոլարին Կոստանդնուպոլսում նախագծել է մի շարք կառույցներ ևս, այդ թվում՝ Բանկ Օտոմանի գլխամասը և Ստամբուլի հնագիտական թանգարանը, որն այն ժամանակ ծառայում էր որպես Կայսերական թանգարան։

Կայսերական պալատներից զատ, հյուրանոցն Օսմանյան կայսրության առաջին շենքն էր, որը սնուցվել էր էլեկտրականությամբ[5]։ Դա քաղաքի նաև միակ վայրն էր, որը հաճախորդներին տրամադրում էր հոսող տաք ջրի հնավարություն։ Այստեղ է տեղադրվել նաև Կոստանդնուպոլսի առաջին էլեկտրական վերելակը[6], որը Եվրոպայի տարածքում տեղադրված երկրորդ էլեկտրական վերելակն էր[7]։

Հյուրանոցի առաջին սեփականատերերից մեկը եղել է օսմանահայ Եսայան ընտանիքը[8]։

1941 թվականի մարտի 24-ին հյուրանոցը վնասվել էր ռումբի պայթյունից, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ներառյալ՝ Թուրքիայի քաղաքացիներ և բրիտանացի մեկ դիվանագետ։ 30 մարդ էլ վիրավորվել էր։ Զոհվել էին նաև հյուրանոցի երկու աշխատակիցները։ Ռումբը տեղադրվել էր ուղեբեռերի սենյակում՝ Սոֆիայում բրիտանական առաքելության աշխատակիցների ճամպրուկներից մեկում։ Առաքելությունը գլխավորում էր դեսպան Ջորջ Ուիլյամ Ռենդելը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո բրիտանական առաքելությունը տեղափոխվել էր Ստամբուլ[9]։ Ռենդելը ողջ է մնացել ահաբեկչական այդ հարձակման ժամանակ։

Ճարտարապետություն և վերանորոգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուրանոցի ներքին տեսքը։

Այսօր Փերա փելես հյուրանոցը համարվում է պատմական կարևոր կառույց ու գտնվում է Թուրքիայի մշակութային ժառանգությանը վերաբերող օրենսդրության ընդհանուր պաշտպանության ներքո (1983 թվականին ընդունված N 2863 որոշում, օրենսդրական ուժ է ստացել 2004 թվականին)։

Արտաքին ճակատը, ինչպես նաև կառույցի ընդհանուր ճարտարապետությունը, իրականացվել է նեոդասական մոտեցմամբ։ Շենքի ներքին տեսքը կառուցվել է արևելյան ոճով, հատկապես՝ պարահանդեսների սրահը։ Այդ էկլեկտիկ ոճին համապատասխան, վերելակի ներսը և շուրջը, ինչպես նաև սուրճի սրահը, կառուցվել են մոդեռն ոճին բնորոշ տարրերով։

Չնայած լինելով Ստամբուլի քաղաքային կոլորիտի կարևորագույն խորհրդանիշներից մեկը՝ Փերա փելեսը մասշտաբային վերանորոգման կարիք ուներ։ Համապատասխանաբար, 2008 թվականի ապրիլին, Beşiktas Shipping Group-ը ձեռնարկեց 23 միլիոն եվրոյի վերանորոգման ու վերականգնման նախագիծ[10]։ Պատմական կառույցների պահպանմամբ և ճարտարապետությամբ զբաղվող KA.BA ընկերությունը, Metex Design Group-ի հետ միասին, իրականացրեց նախագիծն ու այն սկսեց վերաշահագործվել 2010 թվականի սեպտեմբերի 1-ից[11]։

Հյուրանոցի պատմական սենյակներից մեկը՝ Աթաթուրքի սենյակ 101-ը, շարունակում է գործել որպես «թանգարանային սենյակ»։ Այնտեղ ցուցադրվում են Թուրքիայի հիմնադիր առաջնորդի՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անձնական իրերն ու ընթերցանության նյութեր։

Գրականություն և հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Yackley, Ayla Jean (2010 թ․ սեպտեմբերի 3). «Istanbul's Pera Palace Hotel restored to former glory». Reuters. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Jumeirah to Operate Pera Palace Hotel in Istanbul». 2012 թ․ ապրիլի 29.
  3. «Pera Palace Hotel». The Most Famous Hotels in the World. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  4. Batur, Afife; Üner, Göze (2005 թ․ հունվարի 1). Architectural guide to Istanbul. Vol. 2. Mimarlar Odası (Chamber of Architects of Turkey), Istanbul Metropolitan Branch. էջ 33. ISBN 9789753958950 – via Google Books.
  5. King, Charles (2014 թ․ սեպտեմբերի 15). Midnight at the Pera Palace: The Birth of Modern Istanbul. W. W. Norton & Company. ISBN 9780393245783 – via Google Books.
  6. Gaze's Tourists Gazette. Henry Gaze and Sons. 1900 թ․ հունվարի 1 – via Google Books.
  7. «Turkey's First Elevator Comes To Life Again». Elevator World Turkey (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Kayserili Ünlü Ermeniler» (Turkish). Kayseri Surp Krikor Lusavoric Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «TURKEY: Bombs in the Baggage Room» (անգլերեն). Time. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Yackley, Ayla Jean (2016 թ․ սեպտեմբերի 3). «Istanbul's Pera Palace Hotel restored to former glory». Reuters.
  11. Marcus, J. S. (2010 թ․ փետրվարի 20). «Hammam Rejuvenation». The Wall Street Journal.
  12. Morgenstern, Erin (2016). The Night Circus. Vintage. էջ 413.
  13. Pera Palas'ta Gece Yarisi (Drama, History, Mystery), Karga Seven Pictures, 2022 թ․ մարտի 3, Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին

Հետագա ընթերցանության համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • King, Charles. Midnight at the Pera Palace: The Birth of Modern Istanbul. New York: W. W. Norton & Company, 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերա փելես» հոդվածին։