Փետրվարյան հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեխնոլոգիական ինստիտուտի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանների ձերբակալումը, Պետրոգրադ, 1917թ

Փետրվարյան հեղափոխություն, հեղափոխություն Ռուսական կայսրությունում։ Դրա արդյունքում վերացավ միապետությունը և Ռուսաստանում հաստատվեց ժողովրդի իշխանություն։ Երկիրը 300 տարի իշխած Ռոմանովների դինաստիան (1613-1917) հեռացավ պատմության ասպարեզից։ Դա Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ երկրորդ հեղափոխությունն էր՝ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունից հետո։

1917 թվականի փետրվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցավ հեղափոխությամբ ցարական իշխանությունը փոխարինվեց ժամանակավոր կառավարությամբ՝ իշխան Լվովի գլխավորությամբ, և Պետրոգրադի բանվորների և զինվորների խորհուրդով։ Երկրում փաստորեն հաստատվեց երկիշխանություն։

Պատմություն[խմբագրել]

Անվտանգության պահակները Պետական դումայի դռների մոտ, որտեղ գտնվում են ձերբակալված նախարարները և ցարական ռեժիմի ականավոր գործիչները

Ռուսաստանի մայրաքաղաքում 1916 թվականի հոկտեմբերից մինչև 1917 թվականի փետրվարը աշխատավորական դասակարգային պայքարը հետզհետե աճում էր։ Փետրվարի 23-ը, ըստ հին տոմարի, Ռուսաստանում մարտի 8-էր՝ Կանանց միջազգային օրը։ Այդ օրը գործադուլի էին մասնակցում 90 000 բանվորներ և բանվորուհիներ։ Կանանց միջազգային օրը Պետրոգրադում նշվեց մարտական ցույցերի, ժողովների ու ոստիկանության հետ արյունալի բախումների ձևով։ Աշխատավորական շարժման կենտրոնը տեղավորվել էր մայրաքաղաքի Վիբորգի՝ կողմում, որտեղ գտնվում էին քաղաքի շատ խոշոր ձեռնարկություններ։ Քաղաքի մյուս շրջաններում, ըստ գաղտնի ոստիկանության, նույն օրը ցույցեր չէին եղել, բայց ցարական իշխանությունը արդեն ներ էր քաշել որոշ զորամասեր ոստիկանությանը աջակցեուլ համար, որոնք դեռ չէին միջամտում դասակարգային դիմակայությանը։ Շարժման գերլարվածության կետը դարձավ կանանց ցույցը Պետական Դումային պահանջելով՝ «Հա՛ց տվեք»։ Սակայն, ցարական վարչակարգը ի վիճակի չէր բավարարել նույնիսկ աշխատավորության և մանր բուրժուաների մեծամասնության հիմնական սոցիալական կարիքները։ Կանանց միջազգային օրը Պետրոգրադում ավարտվեց առանց զոհերի։

Փետրվարի 24-ին հեղափոխական շարժումը սկսեց ավելի զարգանալ։ Գործադուլի դուրս եկան Պետրոգրադի արդյունաբերական աշխատավորների մոտ 50 տոկոսը։ Չնայած նրան, որ բանվորներն ու բանվորուհիները եկել էին իր «սեփական» ձեռնարկությունները, սակայն նրանք չսկսեցին աշխատել, այլ կազմակերպում էին ժողովներ և ցույցեր, որպեսզի ցույց տան իրենց սոցիալական զայրույթը հզոր պրոլետարական փողացային շարժման ձևով։ Ցուցարարների հիմնական կարգախոսները հետևյալներ՝ «Հա՛ց տվեք», «Կորչի՛ պատերազմը» և «Կորչի՛ ինքնակալությունը»։ Մարդկանց ահռելի զանգվածները շարժվում էին քաղաքի մի տարածքից մյուսը, թեև ոստիկանությունը և զորքը ցրում էին մարդկանց, նրանք միևնույնն է հավաքվում էին ու լրացնում ամբողջ հրապարակներն ու պողոտաները։ Շնորհիվ այս ցարական ռեակցիայի դեմ հզոր ցույցերի, պայքարին ներ էին քաշվում քաղաքի այլ շրջաններ և բնակչության նոր սոցիալական խմբեր։

Գեներալ Խաբալովի հայտարարությունը, փետրվարի 25

Փետրվարի 24-ին տեղի ունեցան առաջին անվեհեր շփումները գործադուլավոր և ցուցարար Պետրոգրադի աշխատավորների և մայրաքաղաքում դասավորված բանակի ստորաբաժանումների հետ։ Վիրավոր և հիվանդ զինվորները հիվանդանոցի պատուհաններից բարեկամաբար ձեռքով էին անում ցուցարարներին։ Սակայն, վերջինները կազակների անընդհատ հարձակումների թիրախ էին, բայց այդ հարձակումները չունեին հետևողականություն։ Ռուսաստանի համար ապարդյուն Առաջին համաշխարհային պատերազմում ռազմական սպանդը և դրան հաջորդող սոցիալական դժգոհությունը, թողել էր իր հետքը նույնիսկ կազակների մոտ։ Այդ նույն օրը տեղի էին ունենում առաջին խոսակցությունները բանվորնների և կազակների միջև, որն հետագա հեղափոխական գործընթացում կարևոր դեր խաղացին։ Սակայն, ավելի ուշ, ցարական ռեակցիան ցուցարարների դեմ ուղարկեց կիսահարբած դրագուններին, որոնք հարձակվեցին սուսերներով բանվորների ու բանվորուհիների վրա։ Պայքարող պրոլետարիատը գործում էր տակտիկակապես շատ խելացիորեն տարբեր ռեպրեսիվ օրգանների նկատմամբ։ Այդ ժամանակ, երբ նրանք ցույց էին տալիս ոստիկաններին լրիվ իրենց ատելությունը քարերի և երկաթի կտորների տեսքով, պայքարող պրոլետարիատը փորձում էր զինվորներին իրենց կողմն անցկացնել։

Փետրվարի 24-ի ցուցարարների և գործադուլավորների շարքում էին, «ԷՐԻՔՍՈՆ» գործարանի ամբողջ աշխատակազմը՝ Վիբորգի շրջանի ամենախոշոր ընկերություններից մեկը։ Առավոտյան ժողովից հետո 2500 բանվորներից ու բանվորուհիներից բաղկացած շարասյունը երթով շարժվեց դեպի Սամպոնիևսկի պողոտա։ Ճանապարհին նա բախվեց կազակների մի ջոկատի հետ։ Սկզբից սպաները, իսկ հետո «հասարակ» կազակները, ձիերով խցկվեցին ցուցարարների ամբոխի մեջ, բայց նրանցից ոմանք բարեկամաբար ժպտում էին բանվորներին, նույնիսկ ձեռքով էին անում։ Կազակները բաց չէին խախտում կարգապահությունը, բայց նաև չէին ցրում բանվորներին։ Որոշ ժամանակ անց, նույնիսկ բանավեճեր սկսվեցին առանձին կազակների և բանվորների միջև։ Սպաները դրան արձագանքեցին հրամանով փակել փողոցը, որպեսզի արգելափակել «ԷՐԻՔՍՈՆ»-ի բանվորների շարժումը։ Կազակները կատարեցին իրենց հրամանը կանգնելով շարժման դիմաց, սակայն նրանք առանց դիմադրություն ցույց տալու թույլ տվեցին բանվորներին շարունակել իրենց ճանապարհը։ Դրանք զինվորական կարգապահության առաջին ճեղքվածքներն էին, որին պրոլետարիատը հասավ իր պայքարի արդյունքում։

Աշխատավորների քանակը, ովքեր մասնակցում էին պայքարին և այն զինվորների քանակը, ովքեր անցան ապստամբների կողմը Պետրոգրադում, փետրվարի 23-մարտի 1 (մարտի 8-14), 1917թ [1]

Փետրվարի 25-ին գործադուլավորների քանակը ավելի մեծացավ։ Համաձայն կառավարության տվյալների, այդ օրը գործադուլի էին մասնակցում 240 000 բանվորներ և բանվորուհիներ։ Բացի այդ, ավելի գիտակից պրոլետարիատի կողմից, արդեն դասակարգային հակամարտության անմիջական գործողության մեջ էին ներգրավվել գիտակցության առումով հետամնաց պրոլետարիատը։ Խոշոր ձեռնարկությունների բանվորները օգնության ուժ էին ստացել բանվորների ու բանվորուհիների կողմից, որոնք աշխատում էին փոքր ձեռնարկություններում, բայց հիմա դադարել էին աշխատանքը։ Գործադուլին էին միացել նաև ուսանողներն և գիմնազիստները։ Փորձեր էին կատարվում կազմակերպել բացօթյա ժողովներ։ Ցարական գաղտնի ոստիկանության ու գործադուլավոր և ցուցարար պրոլետարիատի միջև հակամարտությունը ընդունում էր զինված ընդհարման բնույթ։ Ալեքսանդր III-ի, հուշարձանի մոտ ելույթ ունեցողներից մեկը վիրավորվել էր ոստիկանների կողմից, որոնք կրակում էին ցուցարարներին թաքստոցների ետևից։ Սակայն Պետրոգրադի պրոլետարիատը մարտական էր տրամադրված, ի պատասխան այդ բանին սպանվեցին մեկ սպա և մի քանի շարքային ոստիկաններ։ Բանվորների և բանվորուհիների զենք էին ծառայում՝ շշեր, ճայթուկներ և նռնակներ։ Ոստիկանության և պրոլետարիատի միջև հակամարտության ժամանակ զինվորները պահում էին իրենց բավականին պասիվ։ Լուրերի համաձայն նույնիսկ մի քանի կազակներ միացել էին հեղափոխությանը։ Սակայն ոստիկանությունը արագորեն անհայտացավ փողոցային մարտերից և սկսեց գործել ընդհատակյա։ Առաջ դուրս եկան հրացաններն ուսին զինվորները։ Բանվորները փորձում էին քաշել զինվորներին իրենց կողմը։ Ավելի ու ավելի բանվորներ հասկանում էին ցարական ոստիկանության բռնի զինաթափման անհրաժեշտությունը։

Ցույց Նևայի պողոտայում

Վիբորգի շրջանում ցարական իշխանությունը ընկել էր արդեն 1917 թվականի փետրվարի 25-ին։ Հեղափոխական պրոլետարիատը ավերել էր ոստիկանատունը, մի քանի ոստիկաններ սպանվել էին, մեծ մասը ստիպված են թաքնվել։ Գլխավոր ոստիկանը կորցրել էր կապը քաղաքի մեծ մասի հետ։ Վիբորգյան շրջանից հետո պրոլետարիատը գրավեց Պեսկի շրջանը։ Սակայն այդ շրջանի բանվորները դեռ ամբողջությամբ չէին գիտակցել իրենց հաղթանակի զորությունը։ Կայսր Նիկոլայ II-ը, որն այդ պահին բացակայում էր Պետրոգրադից, փետրվարի 25-ին հրաման տվեց հաջորդ օրը դաժանորեն ճնշել աշխատավորների մարտական դասակարգային պայքարը։ Փետրվարի 26-ին ցարական հետադիմությունը պատրաստվում էր վճռական մարտի։ Եթե աշխատավորներին չհաջողվի համոզել զինվորների մեծամասնությանը դարձնել իրենց զենքը նրանց դեմ, ովքեր տվել են նրանց հրաման կրակել բանվորներին, ապա հեղափոխությունը կարող էր խորտակվել։

Ցարական վարչակարգը անցավ հակահեղափոխական հակահարվածի։ Փետրվարի 25-ից լույս 26-ի գիշերը Պետրոգրադի մի քանի շրջաններում ռեպրեսիվ օրգանները ձերբակալեցին մենշևիկների, բոլշևիկների ու սոցիալիստ հեղափոխականների մոտ հարյուր անդամների։ Այդ ռեպրեսիաներից հետո գրեթե գլխատվեց բոլշևիկների պետրոգրադյան բաժինը։ Մանր բուրժուական ծայրահեղական բոլշևիկների քաղաքական ղեկավարությունը տեղափոխվեց Վիբորգյան շրջան, որը գտնվում էր հեղափոխական պրոլետարիատի ուժեղ ճնշման տակ։ Նույնիսկ ամենածայրահեղ մանրբուրժուական քաղաքականության ուժը, այսինքն՝ բոլշևիզմը, նունպես գտնվում էր դասակարգային պայքարի իրադարձությունների հետևում։ Այնպես, որ օրինակ բոլշևիկյան կենտրոնական կոմիտեն, փետրվարի 25-ի առավոտյան կոչ արեց իրենց թռուցիկում համազգային գործադուլի, մինչդեռ Պետրոգրադում արդեն եռանդով զարգանում էր հեղափոխությունը։

Զնամենի հրապարակը Փետրվարյան հեղափոխության ժամանակ

Փետրվարի 26-ը կիրակի էր, ուստի բանվորներն ու բանվորուհիները չկարողացան հավաքվել գործարաններում և ֆաբրիկաներում, որպեսզի միասին հանրահավաքի դուրս գան։ Մինչ այդ աշխատավորների շարժումը բխում էր գործարաններից և ֆաբրիկաներից դեպի փողոց՝ տալով նրան մեծ սոցիալական պայթուցիչ ուժ։ Այսուհետ աշխատավորներին համախմբելու և փողոց դուրս բերելու համար ավելի շատ ժամանակ պետք եկավ։ Սոցիալական ռեակցիան արդեն սկսել էր երազել, որ պրոլետարական պայքարը կորցրել է իր ուժը։ Այսպիսով կայսրուհին ուղարկեց իր բացակա ամուսնուն հեռագիր հետևյալ խոսքերով. «Մայրաքաղաքում տիրում է հանգիստ»։ Սակայն պրոլետարիատը ռեակցիային չթողեց երկար երազել։ Բանվորներն ու բանվորուհիները սկսեցին կամաց-կամաց հավաքվել և շարժվել արվարձաններից դեպի քաղաքի կենտրոն։ Ցարական ռեակցիան չէր ուզում բանվորներին թողնել շարժվել կամուրջների վրայով դեպի կենտրոն։ Սակայն բանվորներն անցան Նևաի սառույցի վրայով, որն այդ ժամանակ ծածկել էր գետը։ Ոստիկանները կրակում էին բանվորներին հարակից տների պատուհաններից, պատշգամբներից և ձեղնահարկերից։ Բանակը նույնպես սույն օրը մասամբ կրակում էր ցուցարարներին։ Ըստ պաշտոնական տվյալների` փետրվարի 26-ին, սպանվել էր 40 մարդ։ Պետդումայի նախագահ Ռոդյանկոն պահանջեց ճակատից ուղարկել հուսալի զորամասեր, նոր սկսված հեղափոխությունը ճնշելու համար։ Լիբերալները առաջարկեցին ցարական պատժիչ մարմիններին զանգվածները ճնշել ոչ թե կապարով, այլ հրշեչ խողովակներից, սառը ջրով։ Սակայն պատժիչ մարմինները համարեցին, որ սառը ցնցուղը ավելի կզայրացնի պրոլետարիատը։ Այլ ազատական քաղաքական գործիչները նույնպես բարեհոգի էին ձևանում ցարական հակահեղափոխության նկատմամբ, բայց ցարիզմը ուշադրություն չէր դարձնում լիբերալների վրա։

Փետրվարյան հեղափոխությունն սկսած առաջին սպան՝ Տիմոֆեյ Կիրպիչնիկովը

Պետրոգրադի պրոլետարիատը դարնում էր ավելի համարձակ և արդեն նույնիսկ բանակին թույլ չէր տալիս անհամաձայնություն իրենց շարքերում։ Զինվորների ծեծի և հետ քաշվելու հրամանին պրոլետարիատը պատասխանում էր քարկոծությամբ և երկաթյա կտորների նետումներով։ Զգուշացման կրակոցները եղանակ չէին փոխում, և միայն կրակն ամբոխի վրա կարողեր կարճ ժամանակով փարատել նրանց, բայց միայն կարճ ժամանակով։ Հետո նրանք նորից հավաքվում էին մի ուրիշ տեղում։ Սակայն բանակի դեմ հեղափոխական պրոլետարիատը կիրառում էր միայն անհրաժեշտ քայլեր։ Դա նրա կոլեկտիվ գիտակցության մի մասն էր, քանի որ նրանք հասկանում էին, որ ցարական վարչակարգի դեմ պայքարը կարելի է հաղթել միայն այն դեպքում, եթե զինվորները, որոնց մեծ մասը գյուղացիներ էին, անցնեն իրենց կողմը։ Այսպիսով բանվորներն ու բանվորուհիները բազմիցս անգամ պահանջում էին զինվորներին չկրակել իրենց վրա, այլ իրենց հետ միասին պայքարել պատերազմի, աղքատության և միապետության դեմ։ Զինվորները պետք է որոշում ընդունեին։ Իսկապես 23-ից մինչև փետրվարի 25-ը ապստամբների նկատմամբ պասիվ կարեկցանքը և ըստ կանոնադրության ոչ խստորեն հրամանների կատարումը, զինվորներին թույլ տվեց չդառնալ ցարական հակահեղափոխության օգտագործման գործիք։ Սակայն փետրվարի 26-ին ցարական ռեակցիան ազատ կրակի հրաման ստանալով անցավ հեղափոխական պրոլետարիատի դեմ հարձակման։ Այս պահից սկսած զինվորների համար խուսավարելու տարածություն այլևս չկար։ Նրանք պետք է կանգնեին կամ պրոլետարիատի կամ էլ ցարական ռեժիմի կողքին։

Զինվորները փետրվարի 27-ին մեծամասնությամբ որոշեցին անցեն պրոլետարիատի կողմը։ Արդեն փետրվարի 26-ի երեկոյան, ապստամբեց Պավլովսկի գնդի լեյբ-գվարդիայի չորրորդ վաշտը, հատկապես այն վրդովվածության պատճառով, որ այդ գնդի պարեկներից մեկը պարեկության ընթացքում Նևսկիի վրա կրակել էր բանվորների վրա։ Այդ գնդի ջոկատներից մեկի արյունոտ հալածանքի մասին տեղեկատվությունը տարածվել էր բանվորների պատվիրակության միջոցով։ Այս տեղեկատվությունը ցույց տվեց իր ազդեցությունը. Մոտ ժամը 18-ին 4-րդ վաշտը, կրտսեր սպաի հրամանատարությամբ կամավոր հեռացավ զորանոցից և շարժվեց դեպի Նևսկի պողոտայի ուղղությամբ, որպեսզի հանեն դիրքերից զինվորներին, որոնք կրակել էին բանվորների վրա։ Ճանապարհին ապստամբած զինվորները հանդիպեցին ցարական պարեկային ոստիկանությանը։ Զինվորները կրակ բացեցին ոստիկանության վրա։ Մի ոստիկան և մի ձի սպանվեցին, վիրավորվեցին նաև մեկ ոստիկան և մեկ ձի։

Շրջանային դատարանի այրված շենքը

Որոշ ժամանակ անց չորրորդ վաշտը վերադարձավ զորանոց և քաշեց ամբողջ Պավլովսկի գունդը հեղափոխության կողմը։ Սակայն այդ ժամանակ թագավորական հակահեղափոխությունն արդեն հանձնվել էր։ Ապստամբած զինվորները կարողացան գրավել երեսուն հրացան։ Ի վերջո նրանց շրջապատեցին Պրեոբրաժենսկի գնդի զինվորները։ 19 ապստամբներ ձերբակալվեցին նստեցվեցին ամրոց, իսկ այդ ժամանակ Պավլովսկի գունդի մնացորդը հանձնվեց։ Ըստ հայտնի աղբյուրների, երեկոյան զորաշարվածքի ժամանակ բացակայում էր 21 զինվոր իրենց հրացաններով։

Փետրվարի 27-ին զինվորների սկսած ապստամբությունը ավելի ընդլայնվեց և ամրապնդեց Փետրվարվարյան հեղափոխության հաղթանակը, որի սկիզբն արդեն դրելեր դասակարգային մարտական պրոլետարիատը։ Այդ հաղթանակի նախադրյալն այն փաստն էր, որ բանվորներն ու բանվորուհիները չվախեցան բանակի նրանց վրա բաց արած կրակից չերերացին և շարունակեցին պայքարը։ Եթե պրոլետարիատը թուլություն ցույց տար և երերար, ապա ապստամբած զինվորները չէին ստանա վճռորոշ ազդակը։ Երկուշաբթի առավոտյան բանվորներն ու բանվորուհիները կրկին հավաքվեցին գործարաններում ու ֆաբրիկաներում, բայց ոչ թե բարեխղճորեն արտադրեն ավելացրած արժեքը, այլ շարունակեն դասակարգային պայքարը։ Անցած մի քանի օրերից հետո, երբ համընդհանուր գործադուլը վերաճեց լայնամասշտաբ փողացային շարժման, համաձայն դասակարգային պայքարի ներքին դինամիկայի, նրա շարունակությունը կարող էր լինել միայն զինված ապստամբությունը։ Եթե առաջ ոչ մի քաղաքական ուժ համընդհանուր գործադուլի կոչ չէր անում, ապա առավել ևս զինված ապստամբության մասին անգամ խոսք էլ չէր գնում։ Պետրոգրադի պրոլետարիատը ընտրեց զինված ապստամբության ուղին առանց քաղաքական հովանավորության։ Սակայն իհարկե սուբյեկտիվ գիտակից հեղափոխական բանվորներն ու բանվորուհիները, որոնք Փետրվարյան հեղափոխությունից առաջ օբյեկտիվորեն պատկանում էին մանրբուրժուական կուսակցության մարքսիզմի սոցիալիստական հեղափոխականների և անարխիզմի ուղղություններին, խաղացին մեծ դեր Փետրվարյան հեղափոխությանում։ Այնուամենայնիվ սոցիալ հեղափոխական բանվորների ու բանվորուհիների խավը գործում էր ինքնուրույն, առանց քաղաքական վերահսկողության բուրժուական ժողովրդավարների ու ծայրահեղականների։ Նրանց հաջողվեց պայքարի մեջ քաշել պրոլետարիատի պահպանողական(կոնսերվատիվ) մասը և դրա հետ միասին հասնել մասնակի հաղթանակի՝ ինքնակալության տապալլման, բուրժուազիայի դասակարգային տիրապետման, կալվածատերերի և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների պահպանման ձևով։

Այն սակավաթիվ սպաներից մեկը, ով ակտիվորեն հանդես էր գալիս ցարի պաշտպանությամբ Փետրվարյան հեղափոխության ժամանակ, գնդապետ Ալեքսանդր Կուտեպովը (1918 թվականի նոյեմբերից՝ գեներալ-մայոր)։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, անձամբ է հրամայել գնդակահարել հեղափոխությունը փաստացի սկսած 1917 թվականից ավագ ֆելդֆեբել Տիմոֆեյ Կիրպիչնիկովին

Փետրվարի 27-ին Պետրոգրադի մարտական պրոլետարիատը կրկին ավելացրեց ճնշումը զինվորների վրա կոչ անելով միանալ ցարական հակահեղափոխության դեմ պայքարին։ Վիբորգի շրջանի բանվորները Մոսկվայի գնդի դիմաց կազմակերպեցին զանգվածային հանրահաք, սակայն որոշ հակահեղափոխական սպայերին հաջողվեց ուղղել գնդացրերը բանվորների վրա և ցրել նրանց։ Դրանից հետո պրոլետարները ձգտում էին զինվել, որպեսզի հակահեղափոխության վերջը տան։ Բանվորները պահանջում էին զենք նաև բոլշևիկներից, բայց քաղաքական մանրբուրժուական ծայրահեղականությունը դեռ իրենց տրամադրության տակ զենք չուներ։ Միայն զինվորների ապստամբությունը կարող էր զինել Փետրվարյան հեղափոխությունը։ Փետրվարի 27-ի առավոտյան ըմբոստացավ լեյբ գվարդիայի Վոլինյան գնդի պահեստային գումարտակի ուսումնական հրամանատարությունը։ Պահակախումբը հրաժարվեց պրոլետարիատի դեմ արյունոտ ռեպրեսիաներ անցկացնել։ Նրանք հեռանում էին զորանոցից և գնդակահարում էին իրենց հրամանատարներին։ Վոլինյան գունդը ի սկզբանե ձգտում էր ընդլայնել զինվորական ապստամբության սոցիալական հիմքը։ Գնդի զինվորները տեղափոխվում էին զորանոցից զորանոց, որպեսզի զինվորներին դուրս բերեն փողոց։ Լիտովյան և Պրեոբրաժենսկի գնդերը զանգվածներով միացան ապստամբությանը։ Մոսկովյան գունդը, գնդի մեջ բախումներից հետո, միացավ զինվորների հիմնական զանգվածին։ Մոսկվայի գնդի ցարի դեմ պայքարին միանալուց հետո «Արսենալ» գործարանի բանվորները սկսեցին զինվել և զինվորների հետ միասին ձևավորել հեղափոխական պայքարի մարմիններ։ Ավելի ու ավելի շատ զինվորներ անցնում էին հեղափոխության կողմը։ Նույն օրը երեկոյան պայքարող բանվորներին ու զինվորնեին միացավ Սեմյոնովյան գունդը։ Հենց այդ գունդն էր, որ մասնակցել էր Մոսկվայում 1905 թվականի հեղափոխության ժամանակ պրոլետարական ապստամբության ճնշմանը։ Հիմա, ընդամենը 11 տարի հետո, նույն գնդի զինվորները օգնում էին տապալելու ցարին։

Փետրվարի 27-ին Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից։ Պրոլետարական և զինվորական Պետրոգրադը ազատագրեց ամբողջ Ռուսաստանը ցարիզմից։ Մի քանի օր անց հսկայական երկիրը միացավ հեղափոխական պորթկումով մայրաքաղաքին։ Լիբերալ բուրժուազիայի ողորմելի ժողովրդավարական պառլամենտարիզմը և ցարական Դուման, Պետրոգրադի պրոլետարիատի և ապստամբաց զինվորների ու մեռնող ցարական ռեժիմի պայքարի մեջ, մնացել էին անօգնական օդում կախված։ Ցարիզմը, նույնիսկ կրակոցներով, այլևս ի վիճակի չէր կանգնեցնել պրոլետարիատի հեղափոխական պոռթկումը։ Սակայն, ի վերջո, մինչև մեռնելը, նա կարողացավ ապտակ հասցնել լիբերալ բուրժուազիային։ Այսպիսով, ցարական ռեակցիան, Փետրվարյան հեղափոխության ժամանակ արձակեց Պետդուման, որի մասին խորհրդարանական հերոսները իմացան միայն փետրվարի 27-ի առավոտյան։ Եվ նույնիսկ այդ ժամանակ Դուման չկարողացավ բացեիբաց խաղտել մեռնող միապետություն հրամանը։ Արձակված Պետդումայի պատգամավորները հավաքվել էին «Անձնական խորհրդակցությունների» համար։ Միայն այն ժամանակ, երբ մարտի 3-ին պարզ դառավ այն փաստը, որ ցարին այլևս չէր կարելի փրկել, պատգամավորները խորհրդակցության հրավիրեցին «Պետդումայի ժամանակավոր հանձնաժողովը»։

Հեղափոխությունն Անդրկովկասում[խմբագրել]

Փողոցային կռիվները Պետրոգրադում

Հեղափոխության ալիքը շուտով հասավ Անդրկովկաս։ Այդ ժամանակ այն բաժանված էր վարչատարածքային 7 հիմնական միավորների՝ Թիֆլիսի, Քութայիսի, Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի նահանգների և Բաթումի ու Կարսի մարզերի միջև։ Թիֆլիսը Անդրկովկասի քաղաքական ու մշակութային, Բաքուն՝ արդյունաբերական ու առևտրական կենտրոնն էր։ Երկու քաղաքներ էլ բազմազգ էին՝ ռուս ժողովրդի գերակայությամբ։ Մյուս խոշոր քաղաքները՝ Քութայիսը, Բաթումը, Սուխումը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Երևանը, Ելիզավետպոլը, Շուշին և Շամախին համեմատաբար ավելի միազգ պատկեր ունեին։

Անդրկովկասում տարածված հեղափոխական շարժումների, ինչպես նաև՝ մինչ այդ Նիկոլայ կայսեր հրաժարականի արդյունքում 1917 թվականի մարտի 2-ին Կովկասի փոխարքան իշխանության փոփոխության մասին հայտնեց Թիֆլիսի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանին։ Մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասում վերացրեց նախկին իշխանության բոլոր մարմինները` ստեղծելով Անդրկովկասի հատուկ կոմիտե (ռուս.՝ Особый Закавказский Комитет - ОЗАКОМ)։ Իշխանության այս մարմնի 5 անդամներից նախագահը ազգությամբ ռուս Խառլամովն էր, անդամներից երկուսը՝ վրացիներ, մեկը Կովկասի թաթար, մյուսը` հայ (Պապաջանյան)։ ՕԶԱԿՈՄ-ի իշխանության տակ դրվեց բացի Անդրկովկասից նաև ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքը՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթները։

Լիտեյնի պողոտայի բարիկադները

Սակայն 1917 թվականի ապրիլի 26-ին ժամանակավոր կառավարությունը Արևմտյան Հայաստանը հատուկ որոշմամբ հանեց ՕԶԱԿՈՄ-ի իշխանությունից և Արևմտյան Հայաստանում հիմնեց առանձին նահանգապետություն՝ գեներալ Սվերյանովի գլխավորությամբ։ Նրա օգնականն էր հայ բժիշկ Հակոբ Զավիրյանը։ Արևմտյան Հայաստանը բաժանվեց 3 օկրուգների` Կարինի, Վանի և Խնուսի։ Ժամանակավոր կառավարության այս որոշման շնորհիվ 150 հազար հայեր վերադարձան Արևմտյան Հայաստան։

Միաժամանկ ռուսական բանակաում տեղի է ունենում ազգային կազմավորումների ձևավորման գործընթաց։ Միայն Կովկասյան ճակատում հայերից բաղկացած 6 գունդ կար։ Ընդհանուր առմամբ ռուսական բանակում 1917 թվականին ծառայում էր 120 հազար հայ։ Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը ժամանակավոր կառավարության առջև հայ զինվորներին Արևմտյան ռազմաճակատից կովկասյան ռազմաճակատ տեղափոխելու հարց բարձրացրեց։ Ռուսաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հնարավորություն ընձեռեց ազգային կուսակցությունների ազատ գործունեության համար։

1917 թվականին տեղի ունեցավ դաշնակցության կոնֆերանսը և հայ ժողովրդական կուսակցության հիմնադիր համագումարը։ Դաշնակցությունն ու ՀԺԿ-ն հանդես էին գալիս Արևմտյան Հայաստանի անկախության և Արևելյան Հայաստանի (Երևանի նահանգ, Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգի լեռնային հայաբնակ մասերը՝ Տավուշը, Զանգեզուրը, Ղարաբաղը, ինչպես նաև՝ Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի հայկական հատվածը ու ԱխալքալաքըՌուսաստանի կազմում ինքնավարության առաջարկով։

Հեղափոխական զինվորների կողմից ձերբակալված սպաները

Վրացիները և կովկասյան թաթարները կտրուկ դեմ հանդես եկան հայկական կողմի այս առաջարկին։ Վրացական ազգային դեմոկրատական կուսակցությունը հայտարարում էր, որ Վրաստանի կազմի մեջ պետք է ընդգրկվեն Թիֆլիսի նահանգն ամբողջությամբ, այդ թվում՝ Լոռին և Փամբակը, ինչպես նաև Քութայաիսի նահանգը, Բաթումի մարզը և Կարսի մարզի հյուսիսը։ Թաթարական Մուսավաթական կուսակցությունը պահանջում էր իրենց ապագա պետությանը միացնել ոչ միայն Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները, այդ թվում՝ Ղարաբաղը և Զանգեզուրը, այլև տաարածքներ Երևանի նահանգից (Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի կեսը՝ Նախիջևանը

Օզակոմը ողջ Անդրկովկասում ստեղծեց տեղական ինքնակառավարման մարմիններ՝ գործադիր կոմիտեներ։ Համաձայն Օզակոմի հրահանգի, մարտի 12 -ին Շուշիում տեղի ունեցան գործադիր կոմիտեի ընտրություններ։ Շուշին Անդրկովկասի՝ բնակչությամբ 3-րդ քաղաքն էր՝ Թիֆլիսից ու Բաքվից հետո։ Այնտեղ ապրում էր 42 000 մարդ, որոնցից 35 000-ը՝ հայ, մնացածը՝ ռուսներ, պարսիկներ, քրդեր և կովկասյան թաթարներ։ Ընտրվեց 40 պատգամավոր, որոնք իրենց հերթին ընտրեցին 8-հոգանոց վարչություն։ Հեղափոխության ընձեռած ժողովրդավարական ազատությունների շնորհիվ հասարակական կյանքը Շուշիում բավական աշխուժացավ։

Նիկոլայ II կայսեր հրաժարականի մասին ակտը, մարտի 2, 1917թ

Սկսեցին գործել կուսակցություններ, կուսակցության անվան տակ՝ տարբեր քաղաքական խմբակներ։ Շուշիի խորհորդը ուներ հետևյալ կազմը՝

  1. Էսեռներ. խմբակը բաղկացած էր 5 - 6 հոգուց։
  2. Կադետներ. հայ և թուրք բուրժուազիայի ներկայացուցիչներ էին և ակտիվանում էին հատկապես ընտրությունների ժամանակ, փողով հասնում որոշ հաջողությունների, ունեին “Шушинский листок” թերթը։
  3. Սոցիալ-դեմոկրատներ. գործում էին միայն Շուշիում, հիմնականում մտավորականներ էին, ունեին «Փայլակ» անունով թերթ։ Սոցիալ-դեմոկրատները 1917 թվականին տրոհվեցին բոլշևիկների և մենշևիկների։ Բոլշևիկներն ունեին «Նեցուկ» անունով թերթ (խմբագիր՝ Ա. Հովհաննիսյան)։
  4. Հայ հեղափոխական դաշնակցություն. ամենահին, ամենաբազմամարդ և Ղարաբաղում հեղինակություն վայելող կուսակցությունն էր։ Ուներ «Ապառաժ» անունով պաշտոնաթերթ։ Քաղաքում գտնվող նրանց ակումբում տեղի էին ունենում ժողովներ, հավաքույթներ, ներկայացումներ։ Ակումբում կարելի էր ծանոթանալ «Ապառաժին» և դրսից ստացվող թերթերին։ Տեղերում՝ խոշոր բնակավայրերում, կուսակցությունն ուներ իր կազմակերպությունները, որոնք կոչվում էին «Հողային կոմիտեներ»։

1917 թվականի նոյեմբերի 15-ին ՕԶԱԿՈՄ-ը դադարեցրեց իր գործունեությունը, ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, որի երեք անդամները հայեր էին։ 1917 թվականի նոյեմբերի 19-ին քայքայվող ռուսական բանակի փոխարեն Կովկասյան ճակատը կայունացնելու նպատակով ստեղծվեց հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ։ Հայկական կորպուսը բաղկացած էր 2 դիվիզիայից, որոնց հրամանատարն էին գեներալ Արեջյանը և Սիլիկյանը։ Ռուսական հրամանատարությունը ստիպված էր թուրքերի հետ 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Երզնկայում զինադադար հաստատել։ Սակայն թուրքական կողմը զինադադարն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար այն պարագայում, որ ռուսական զորքը զանգվածաբար լքում էր ռազմաճակատն ու հեռանում Ռուսաստան։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Великий Октябрь. Атлас. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1988. — С. 48.

Աղբյուրներ[խմբագրել]