Փետրավոր օձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացտեկական դարաշրջանի քարե փետրավոր օձ, որը ցուցադրվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում
Հատված «Փետրավոր օձի բուրգից», Տեոտիուական
Փետրավոր օձ Juxtlahuaca անձավի խորքում

Փետրավոր օձ (իսպ.՝ Serpiente Emplumada), մեզոամերիկյան դիցաբանությունում հանդիպող նշանավոր գերբնական էակ, կուռք կամ աստված։ Ացտեկյան, կուկուլկան, մայաների, կուկումաց, տոհիլյան, կիչե դիցաբանությունների մեջ նրան անվանում են Կեցալկոատլ։ Անվան կրկնակի սիմվոլիկան այլաբանական է՝ ըստ կուռքի երկակի բնույթի. որպես փետրավոր (թևավոր) օձ՝ այն կարող է թռչել ու հասնել երկինք, և որպես օձ ներկայացվում է նրա մարդկային բնույթը կամ կարողությունը՝ սողալ երկրի վրայի մյուս կենդանիների նման, մի դուալիզմ, որը շատ տարածված է մեզոամերիկյան դիցաբանության մեջ[1]:

Փետրավոր օձի ամենավաղ ներկայացուցիչն ի հայտ է եկել օլմեկների մշակույթում (մոտ մ. թ. ա. 1400-400)[2]: Օլմեկյան մշակույթի փրկված նմուշներից է Լա Վենտայում գտնվող Հուշարձան 19-ը և Ջուկստլաուակա (Juxtlahuaca) քարանձավում փետրավոր բոժոժավոր օձի մի նկար, որը երբեմն փետուրներով փակում է մարմինը, երբեմն սերտ նմանություն ունի մարդկանց հետ[3]: Ենթադրվում է, որ օլմեկյան գերբնական էակները, ինչպիսիք են փետրավոր օձերը, հանդիսանում են մեզոամերիկյան դիցաբանության նախակարապետները[4], թեև փորձագետները վիճարկում են օլմեկների համար փետրավոր օձի կարևորությունը[5]:

Տեոտիուականում կա «Փետրավոր օձի բուրգ» (150-200)[6]: Կառույցի վրա կան բազմաթիվ փետրավոր օձեր և՛ ամբողջ մարմնով, և՛ միայն գլխի հատվածով։

Տոլտեկների մայրաքաղաք (950–1150) Տուլա դե Ալնդեի շինություններն առանձնանում էին փետրավոր օձի ուրվագծով[7]:

Ացտեկների փետուրներով օձը՝ Կեցալկոատլ աստվածը, հայտնի է մի քանի ացտեկական կոդեքսներից, ինչպիսին է Ֆլորենցիայի կոդեքսը, ինչպես նաև իսպանացի կոնկիստադորների կոդեքսները։ Կեցալկոատլը գիտելիք բերող, գրքեր հնարող աստված էր և կապված էր Վեներա մոլորակի հետ։

Մայաների համապատասխան կուռքը՝ Կուկուլկանը, հազվադեպ է եղել մայաների քաղաքակրության մեզոամերիկյան ժամանակաշրջանում[8]: «Պոպոլ Վուխ» (իսպ.՝ Popol Vuh) գիրք-էպոսում մայաների լեզվով՝ սուվերեն Կուկումացը տիեզերքը ստեղծողն է[9]:

Փետրավոր օձի նմանատիպ հատկանիշներով մեզոամերիկյան դիցաբանության մեջ գոյություն են ունեցել մի քանի օձ-աստվածներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Oxford Encyclopedia of Mesoamerican Culture
  2. Pool, p. 1. Other authors give a slightly different dates.
  3. Joralemon, p. 58.
  4. Covarrubias, p. 62. Joralemon, p. 58.
  5. Diehl, p. 104 says that "its rarity suggests that it was a minor member of the Olmec pantheon". Joralemon (1996) however, states that "the feathered serpent is a divinity of considerable importance in Olmec civilization", p. 58.
  6. Castro.
  7. Coe, p. 133.
  8. Miller & Taube, p. 150.
  9. Christenson (2007)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Castro, Ruben Cabrera (1993) "Human Sacrifice at the Temple of the Feathered Serpent: Recent Discoveries at Teotihuacan" Kathleen Berrin, Esther Pasztory, eds., Teotihuacan, Art from the City of the Gods, Thames and Hudson, Fine Arts Museums of San Francisco, ISBN 0-500-27767-2.
Coe, Michael D., Rex Koontz (2002)։ Mexico: from the Olmecs to the Aztecs (5th edition, revised and enlarged ed.)։ London and New York: Thames & Hudson։ ISBN 0-500-28346-X։ OCLC 50131575 
Covarrubias, Miguel (1957)։ Indian Art of Mexico and Central America (Color plates and line drawings by the author ed.)։ New York: Alfred A. Knopf։ OCLC 171974 
Christenson, Allen (2007) [2003]։ Popol Vuh: the Sacred Book of the Maya։ University of Oklahoma Press։ ISBN 978-0-8061-3839-8 
Diehl, Richard (2004)։ The Olmecs: America's First Civilization։ Ancient peoples and places series։ London: Thames & Hudson։ ISBN 0-500-02119-8։ OCLC 56746987 
Joralemon, Peter David (1996) "In Search of the Olmec Cosmos: Reconstructing the World View of Mexico's First Civilization", in Olmec Art of Ancient Mexico, eds. E. P. Benson and B. de la Fuente, National Gallery of Art, Washington D.C., ISBN 0-89468-250-4, pp. 51–60.
Miller, Mary, Karl Taube (1993)։ The Gods and Symbols of Ancient Mexico and the Maya: An Illustrated Dictionary of Mesoamerican Religion։ London: Thames & Hudson։ ISBN 0-500-05068-6։ OCLC 27667317 7
Pool, Christopher A. (2007)։ Olmec Archaeology and Early Mesoamerica։ Cambridge World Archaeology։ Cambridge and New York: Cambridge University Press։ ISBN 978-0-521-78882-3։ OCLC 68965709