Jump to content

Փեռլ Բաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեռլ Բաք
անգլ.՝ Pearl Comfort Sydenstricker Buck Walsh
Ծննդյան անունանգլ.՝ Pearl Comfort Sydenstricker[1]
Ծնվել էհունիսի 26, 1892(1892-06-26)[2][3][4][…]
ԾննդավայրՀիլսբորո, Փոքահոնտաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[2][5]
Վախճանվել էմարտի 6, 1973(1973-03-06)[3][4][6][…] (80 տարեկան) կամ 1973[7]
Վախճանի վայրԴենբի, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ
ԳերեզմանPerkasie
Գրական անունJohn Sedges
Մասնագիտությունթարգմանչուհի, վիպասան, ինքնակենսագիր, իրավապաշտպան, սցենարիստ, լրագրող, մանկագիր, գրող, միսիոներուհի և արձակագիր
Լեզուանգլերեն և արաբերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան և Ռանդոլֆ-Մակոն քոլեջ[1]
Ժանրերկենսագրություն
Ուշագրավ աշխատանքներՎտարում, Պայքարող հրեշտակ, Արևելյան քամի, արևմտյան քամի, Երկիր, Որդիներ, Առանձնացող տուն, China Sky?, Վիշապի սերմ, Peony?, Մեծ ալիք, Կին կայսրուհի, Նամակ Պեկինից և The Living Reed?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
ԱշխատավայրՆանկինի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՋոն Բակ և Richard J. Walsh?
ԶավակներCaroline Grace Buck? և Janice Comfort Walsh?
Изображение автографа
Փեռլ Բաք Վիքիքաղվածքում
 Pearl S. Buck Վիքիպահեստում

Փեռլ Բաք (ծննդյան ազգանունը՝ Սայդենստրիքեր, անգլ.՝ Pearl Sydenstricker Buck, չինական անունը՝ 赛珍珠, Sài Zhēnzhū, հունիսի 26, 1892(1892-06-26)[2][3][4][…], Հիլսբորո, Փոքահոնտաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[2][5] - մարտի 6, 1973(1973-03-06)[3][4][6][…] կամ 1973[7], Դենբի, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր։ Միսիոների դուստր է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Չինաստանում՝ մի երկրում, որը նրան ոգեշնչել է իր ստեղծագործությունները գրելիս։

1938 թվականին գրականության բնագավառում դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր «Չինացի գյուղացիների կյանքի բազմակողմանի, իսկապես էպիկական պատկերման և կենսագրական գլուխգործոցների համար»։ Չինաստանում հաճախ է համարվում չին գրող[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեռլ Սայդենստրիկերը ծնվել է 1892 թվականի հունիսի 26-ին Արևմտյան Վիրջինիա նահանգի Հիլսբորո քաղաքում։ Նրա ծնողները միսիոներներ էին և հարսանիքից անմիջապես հետո մեկնել էին Չինաստան, բայց այնուհետև վերադառնում են ԱՄՆ։ Երբ Փեռլը երեք ամսական էր, ընտանիքը նորից մեկնում է Չինաստան և բնակություն հաստատում Նանկինից ոչ հեռու։

Չինաստանի ապստամբությունից հետո օտերերկրացիների համար այդ երկրում մնալն անվտանգ չէր, և շատերը լքեցին այն։ Փեռլի հայրը որոշեց մնալ Չինաստանում, բայց ընտանիքի հետ տեղափոխվեց Շանհայ։

Ապագա գրողը հաճախել է Չինաստանի Miss Jewell's School դպրոցը, սակայն համադասարանցիների ռասիստական հայացքների պատճառով լքել է դպրոցը։ Փեռլը տիրապետում էր անգլերենին, չինարենի տեղական բարբառին և դասական չինարենին։ Այդ ընթացքում նա շատ էր կարդում, հատկապես Չարլզ Դիքենսի ստեղծագործությունները։

1911 թվականին Փեռլը մեկնում է ԱՄՆ, որտեղ նա հաճախում է Վիրջինիա նահանգի կանանց քոլեջ։ 1914-1933 թվականներին ծավալում է միսիոներական գործունեություն, բայց հետագայում նրա հայացքները սկսում են փոխվել, և նա հրաժարվում է միսիոներությունից։

1914 թվականին Փեռլը վերադառնում է Չինաստան։ Այնտեղ 1917 թվականի մայիսին ամուսնանում է միսիոներ Ջոն Բաքի հետ, որից հետո տեղափոխվում են Սուչժոու։ Այդ տարածքը նա նկարագրում է իր «Երկիր» и «Որդիներ» գրքերում։

1920 թվականին նրանք նրանք բնակություն են հաստատում Նանկինի համալսարանի ուսանողական քաղաքում, և երկուսն էլ աշխատում են որպես դասախոս։ 1921 թվականին մահանում է գրողի մայրը։ 1924 թվականին կրկին վերադառնում են ԱՄՆ, որտեղ Փեռլն ստանում է Կոռնելի համալսարանի մագիստրոսի աստիճան։ 1925 թվականին Փեռլը որդեգրում է Ջենիս անունով մի աղջկա, իսկ աշնանն ընտանիքը տեղափոխվում է Չինաստան։

Պատերազմի սկսվելուն պես նա ստիպված էր ընտանիքի հետ թաքնվել աղքատ չինացիների տներում մինչև այն ժամանակ, երբ նրանց փրկեցին ամերիկյան զորքերը։ Այդպես, Փեռլը մեկնում է Շանհայ, այդտեղից էլ Ճապոնիա, որտեղ մնում է մի ամբողջ տարի, բայց հետո նորից վերադառնում Չինաստան։ 1927 թվականից, երբ Փեռլն արդեն Չինաստանում էր, ամբողջովին նվիրվում է գրական գործունեությանը։ Գրականությունը նրա համար և՛ ինքնադրսևորման, և՛ փող աշխատելու միջոց էր, քանի որ նրա ամուսնությունը փլուզվում էր, իսկ հարազատ դուստրը ծանր հիվանդ էր։ 1929 թվականին Փեռլը նորից է մեկնում ԱՄՆ։ Նյույորքյան հրատարակիչ Ռիչարդ Ուոլշն տպագրության է վերցնում նրա «Արևելյան քամի, արևմտյան քամի» գիրքը։ Փեռլը վերադառնում է Չինաստան, որպեսզի ավարտի իր «Երկիր» վեպը։ 1934 թվականին տեղափոխվում է Ամերիկա և այլևս չի մեկնում Չինաստան։

1935 գրողը բաժանվում է իր առաջին ամուսնուց և ամուսնանում Ռիչարդ Ուոլշի հետ։ Մինչը կյանքի վերջը Փեռլն ամուսնու հետ ապրում է Փենսիլվանիայում։

Փեռլ Բաքը մահացել է 1973 թվականի մարտի 6-ին՝ քաղցկեղից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փեռլ Բաքը Շվեդիայի Ստոկհոլմ համերգասրահում ստանում է Նոբելյան մրցանակը, որը հանձնում էր Գուստավ V թագավորը:

Փեռլ Բաքը գրել սկսել է դեռ մանկուց։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Շանհայ Մերկուրի» (անգլ.՝ «Shanghai Mercury») անգլիալեզու թերթի մանկական հավելվածում։ Մոր կենսագրությունը գրելուց հետո, որը տպագրվել է ավելի ուշ, գրողը սկսեց գրել վեպեր, իսկ 1920-ական թվականների սկզբներին «Atlantic Monthly» և ամերիկյան այլ ամսագրերում տպագրվում են նրա հոդվածները Չինաստանի մասին։

Նրա երկրորդ գիրքը՝ «Արևելյան քամի, արևմտյան քամի», որը Փեռլն սկսել էր գրել ԱՄՆ-Չինաստան ճանապարհին, հրապարակվել է 1930 թվականին։ Դա ավանդական սիրավեպ էր, որում առաջին հերթին նկարագրվում է և՛ հայրերի, և՛ երեխաների պրոբլեմը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Չինաստանում, վեպի հերոսները հասարակ չինացիներ են։ Սկզբում վեպը մերժվում էր հրատարակիչների կողմից՝ պատճառ բերելով ընթերցողների մոտ հետաքրքրությունների բացակայությունը չինացիների կյանքի նկատմամբ։ Արդյունքում վեպը վերահրատարակվել է 3 անգամ։

1931 թվականին հրատարակվում է «Երկիր» («The Good Earth») վեպը։ Վեպի համար գրողն ստանում է Պուլիցերյան մրցանակ։ Այդ գիրքը համարվում է Փեռլ Բաքի լավագույն ստեղծագործությունը։ Նրանում պատմվում է, թե ինչպես էր աղքատ գյուղացու ընտանիքը փորձում հասնել բարեկեցության և ստեղծել ընտանեկան դինաստիա։ Վեպը տարբերվում է իր պարզ ոճով, որ բնորոշ է Փեռլի ողջ ստեղծագործությանը և համեմատվում է աստվածաշնչյան ոճի հետ։ Այս վեպը դարձավ բեստսելեր, այն անվանում էին մարդու կյանքի մասին առակ։ Այն ընդհանուր գծեր ունի չինական ազգային գրականության հետ, որի ցիկլային ձևն արտացոլում է հավատը կյանքի շարունակականության նկատմամբ և նախանշված է հասարակ ժողովրդի զվարճանքի համար։ «Երկիր» վեպի շարունակությունը դարձան «Որդիներ» (1932) и «Առանձնացող տուն» (1935) վեպերը։ 1935 թվականին այդ վեպերը տպագրվել են մեկ հատորում՝ «Երկրի տուն» («The House of Earth») խորագրի ներքո։

Հիմնական աշխատանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փեռլ Բաք
  • Արևելյան քամի, արևմտյան քամի (անգլ.՝ East Wind:West Wind, 1930)
  • Երկիր (անգլ.՝ The Good Earth, 1931, Պուլիցերյան մրցանակ)
  • Որդիներ (անգլ.՝ Sons, 1933)
  • Առանձնացող տուն (անգլ.՝ A House Divided, 1935)
  • Հպարտ սիրտ (անգլ.՝ This Proud Heart, 1938)
  • Մեծ ալիք (անգլ.՝ The Big Wave, 1938)
  • Dragon Seed (1942)
  • Pavilion of Women (1946)
  • Peony (1948)
  • Երեխան, որ չդարձավ մեծահասակ (անգլ.՝ The Child Who Never Grew, 1950)
  • God's Men (1951)
  • Come, My Beloved (1953)
  • Կին կայսրուհի (անգլ.՝ Imperial Woman, 1956)
  • China Sky (1956)
  • Նամակ Պեկինից (անգլ.՝ Letter from Peking, 1967)
  • The Living Reed (1963)
  • The Time is Noon (1966)
  • Matthew, Mark, Luke and John (1967)
  • Տիկին Լյանի 3 դուստրերը (անգլ.՝ The Three Daughters of Madame Liang, 1969)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վտարում (անգլ.՝ The Exile, 1936)
  • Պայքարող հրեշտակ (անգլ.՝ Fighting Angel, 1936)

Ինքնակենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • My Several Worlds (1954)
  • A Bridge For Passing (1962)

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեռլ Բակը նշանակալի դեր է խաղացել միջազգային որդեգրման պատմության մեջ։ 1949 թվականին նա հիմնել է աշխարհում առաջին միջազգային որդեգրման գործակալությունը՝ Welcome House: Առանձնակի ուշադրություն է դարձվել որբացած ասիական ռասայի ճակատագրին։ Այդ ժամանակ այդպիսի երեխաների որդեգրումն ամերիկյան հասարակության մեջ ընդունված չէր։ Մինչև այժմ գործում է Փեռլ Բակի անվան հիմնադրամը, որը մասնագիտացված է միջռասայական որդեգրումների ոլորտում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 154.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Бак Перл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Our hidden heritage : Pennsylvania women in historyAAUW, 1983. — P. 313. — ISBN 0-9611476-0-1
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1938/buck-facts.html
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. https://www.womenofthehall.org/inductee/pearl-s-buck/
  11. Member Profile – Horatio Alger Association
  12. https://www.pulitzer.org/prize-winners-by-year/1932
  13. Meyers, Mike Pearl of the Orient (англ.) // New York Times. — 5 марта 2006.
  14. Владимир Абаринов Кого наказываете, господа?. — Международный ежемесячник «Совершенно секретно».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лауреаты Нобелевской премии: Энциклопедия: Пер. с англ.– М.: Прогресс, 1992.
  • Peter J. Conn. Pearl S. Buck: A Cultural Biography. Cambridge England ; New York: Cambridge University Press, 1996. ISBN 0521560802
  • Hilary Spurling, Burying the Bones: Pearl Buck in China (London: Profile, 2010) ISBN 9781861978288
  • Nora B. Stirling, Pearl Buck, a Woman in Conflict (Piscataway, NJ: New Century Publishers, 1983)
  • Elizabeth Johnston Lipscomb, Frances E. Webb and Peter J. Conn, eds., The Several Worlds of Pearl S. Buck: Essays Presented at a Centennial Symposium, Randolph-Macon Woman's College, March 26–28, 1992. Westport, CT: Greenwood Press, Contributions in Women's Studies, 1994. ISBN 0313291527
  • Liao Kang. Pearl S. Buck: A Cultural Bridge across the Pacific. (Westport, CT, London: Greenwood, Contributions to the Study of World Literature 77, 1997). ISBN 0-313-30146-8.
  • Xi Lian. The Conversion of Missionaries: Liberalism in American Protestant Missions in China, 1907-1932. (University Park: Pennsylvania State University Press, 1997). ISBN 027101606X
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեռլ Բաք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեռլ Բաք» հոդվածին։