Փենն և Թելլեր
| Փենն և Թելլեր | |
|---|---|
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Փենն և Թելլեր (անգլ.՝ Penn & Teller) ամերիկացի իլյուզիոնիստների դուետ ՝ Փեն Ջիլեթը և Թելլերը, որոնք սկսել են միասին ելույթ ունենալ 1970-ականների վերջին։ Նրանք առավել հայտնի են իրենց բազմաթիվ բեմական և հեռուստատեսային ելույթներով։ Նրանց շոուն այժմ կատակերգության և մոգության խառնուրդ է։ Նրանց ելույթներում Փենը պատմողն է, մինչդեռ Թելլերը սովորաբար ընդհանրապես չի խոսում, չնայած նրա ձայնը կամ արտահայտությունները երբեմն կարելի է լսել։ Նրանք մասնագիտանում են բազմազան հնարքների, գործնական կատակների և խարդախության բացահայտման մեջ։ Վերջին տարիներին զույգը կապված է աթեիզմի, գիտական սկեպտիցիզմի և լիբերտարիանիզմի հետ, մասնավորապես՝ իրենց «Փենն և Թելլեր. Անհեթեթություն» հեռուստաշոուի միջոցով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեննն ու Թելլերը հանդիպել են 1974 թվականի ապրիլի 10-ին՝ ընդհանուր ընկերոջ՝ Ուեյր Քրիսմերի միջոցով[2]։ Նրանց առաջին համատեղ ելույթը տեղի է ունեցել Minnesota Renaissance Festival–ում 1975 թվականի օգոստոսի 19-ին[3]։ Նրանք սկսել են ելույթ ունենալ որպես եռյակ, որը հայտնի է որպես «Սպարժի հովտի մշակութային ընկերություն»[2]։ 1981 Փեննն ու Թելլերը բաժանվել են Քրիսմերից և սկսել են ելույթ ունենալ որպես կախարդական դուետ[4]։

1985 թվականին Փեննը և Թելլերը արդեն դրական արձագանքներ էին ստացել իրենց Օֆֆ-Բրոդվեյ շոուի համար, ինչպես նաև «Էմմի» մրցանակ PBS-ի «Փենն ու Թելլերը հանրային են» հատուկ հաղորդման համար։ 1987 նրանք սկսեցին ելույթ ունենալ Բրոդվեյի թատրոնում։ Մինչև 1990 ականների առաջին կեսը զույգը հանդես էր գալիս բազմաթիվ հայտնի հեռուստաշոուներում, ինչպիսիք են՝ Late Night with David Letterman, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում», The Tonight Show with Jay Leno, Late Night with Conan O'Brien և շատ ուրիշներ հաղորդումներում[5]
Փեննը և Թելլերը քննադատների գովասանքի են արժանացել 1990-ականներին իրենց ազգային շրջագայությունների համար։ Զույգը նաև հայտնվել է «Babylon 5» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում՝ որպես կատակերգուներ «Day of the Dead»[6] դրվագում։ Նրանք հայտնվել են «The Drew Carey Show»-ի երկու դրվագներում՝ Ֆեն և Գելլերի դերերում, 1998-ից մինչև 2004 թվականը «Hollywood Squares» խաղային շոուի մի քանի դրվագներում, ինչպես նաև բազմաթիվ այլ հեռուստաշոուներում և սերիալներում։ Նրանք էպիզոդիկ դերեր են խաղացել «The Simpsons» -ի «Hello Gutter», «Hello Fadder» և «The Great Simpsina» դրվագներում, ինչպես նաև «Futurama: Into the Wild Green Yonder» մուլտֆիլմում։ Ամերիկյան Run-D հիփ հոփ խմբի 1987 թվականի «It's Tricky» տեսահոլովակում հաղորդավարները մարմնավորում են խաբեբաների։ Ամերիկացի երգչուհի Քեթի Փերիի 2009 թվականի «Waking Up in Vegas» տեսահոլովակում Փեննին և Թելլերին դուրս են շպրտում Լաս Վեգասի հյուրանոցի սենյակից։
2003-ից 2010 թվականներին Showtime-ը հեռարձակեց «Penn & Teller: Bullshit!» շոուն, որտեղ նրանք պատկերում են սկեպտիկ վերաբերմունք տարբեր գուշակների, կրոնների, կեղծ գիտությունների, դավադրության տեսությունների և պարանորմալ գործունեության նկատմամբ: Շոուն նաև քննադատում է մարդկանց համար շատ «ընդհանուր» բաներ, ինչպիսիք են թմրանյութերի դեմ պատերազմը, շրջակա միջավայրի հարցերը, զենքի վերահսկողությունը, ֆեն շույը և տարբեր կազմակերպություններ, ինչպիսիք են PETA-ն և Greenpeace-ը:
Նրանց «Փեննը և Թելլերը. Ճշմարտություն և սուտ» շոուն Discovery Channel- ով հեռարձակվել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 9-ը։
2011 թվականի հունվարին բրիտանական ITV հեռուստաալիքով ցուցադրեց «Ո՞վ կարող է խաբել Փենին և Թելլերին» շոունի պրեմիերան, որը հեռարձակվեց մինչև 2011 թվականի օգոստոսը։ 2015 թվականին շոուն վերսկսվեց ամերիկյան The CW հեռուստաալիքով։ Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած աճպարարները փորձում են տպավորություն թողնել Փեննի և Թելլերի վրա, և եթե նրանց չի հաջողվում հասկանալ հնարքի գաղտնիքը, ստանում են հատուկ պարգև։
Փեննն ու Թելլերը աջակցություն են հայտնել Բրայթսի նատուրալիստական սոցիալական շարժմանը[7]: Wired ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ նրանք երբեմն ստորագրություններ են ստորագրում, որտեղ ստորագրության փոխարեն գրում են «Աստված չկա». տարբեր հարցազրույցներում նրանք ասում են, որ կրոնը կեղտ է. նրանք կարծում են, որ կախարդները բնույթով պետք է լինեն սկեպտիկներ, և հետևում են Հարրի Հուդինիի ավանդույթներին, որը ծաղրում էր Սպիրիտիզմը[8]:
Հարաբերությունները բեմից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Reddit սոցիալական լրատվական կայքին տված հարցազրույցում Փեն Ջիլեթը պատասխանել է կայքի անձնակազմի կողմից տրված 10 հարցի։ Փենը մասնակցել է Big Think տեսահարցազրույցի, որտեղ խոսել է իրենց հարաբերությունների մասին։ Նրանք ունեն մի շարք ընդհանուր հետաքրքրություններ և մտերիմ ընկերներ են։ Փենի երեխաները Թելլերին համարում են մտերիմ ազգական։ Ջիլեթը պնդում է, որ ի տարբերություն այնպիսի հայտնի դուետների, ինչպիսիք են Դին Մարտինը և Ջերի Լյուիսը, Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին, որոնք հիմնված են միմյանց նկատմամբ խորը կապի վրա, նրանց գործնական հարաբերություններն ու բարեկամությունը կառուցված են փոխադարձ հարգանքի վրա[9][10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին դուետը ստացավ Հյու Հեֆների «Hugh M. Hefner First Amendment Award»[7]: 2013 թվականի ապրիլի 5-ին նրանց շնորհվեց Հոլիվուդյան փառքի ծառուղու 2494-րդ աստղը՝ իրենց 35 տարվա համատեղ ելույթների ընթացքում ունեցած նվաճումների համար: Նրանց աստղը գտնվում է հայտնի ամերիկացի իլյուզիոնիստ Հարրի Հուդինիի աստղի մոտ[11][12][13]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Penn & Teller’s How to Play in Traffic (1997, ISBN 1-57297-293-9)
- Penn & Teller’s How to Play with Your Food (1992, ISBN 0-679-74311-1)
- Penn & Teller’s Cruel Tricks for Dear Friends (1989, ISBN 0-394-75351-8)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդեոխաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Penn & Teller’s Smoke and Mirrors[14]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ programme
- 1 2 Ferrel, Anne "Nita" (2003 թ․ մարտի 27). «Frequently Asked Questions About the Bad Boys of Magic...». PennAndTeller.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Penn Jillette (2013 թ․ օգոստոսի 19). «Twitter / pennjillette: 36 years ago today,Teller and ...» (անգլերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Trillin, Calvin (1989 թ․ մայիսի 15). «A couple of Eccentric Guys». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Penn & Teller Booking Agent - Book Penn & Teller Comedian For Corporate and Private Events Worldwide». Artists > Comedy (անգլերեն). Entertainment Booking Agency. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Penn & Teller on Babylon 5» (անգլերեն). 2004 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- 1 2 «The Brights' Net - Enthusiastic Brights (Page 2)». The-Brights.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Gagnon, Geoffrey (2006). «The Illusionists». Faces of the New Atheism. Wired Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին. «Never shy about their atheism (Penn's got the Nevada license plates ATHEIST and GODLESS), the two have been raising their voices – even the oft-silent Teller – to decry the muddying line between church and state... Sometimes they'll even sign autographs with "There is no God."»
- ↑ Пенн и Теллер (2011 թ․ հոկտեմբերի 4). «IAMA: Penn and Teller | reddit's top ten questions». YouTube. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Пенн Джиллет (2011 թ․ հունիսի 13). «Penn Jillette: Penn and Teller Are Not Lovers». YouTube. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Magicians Penn & Teller get star on Hollywood Walk of Fame». MercuryNew.com. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Magicians Penn & Teller Get Star On Walk Of Fame». 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Magicians Penn & Teller Honored With Star on Hollywood Walk of Fame». bhcourier.com. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Desert Bus (Sega CD) - Angry Video Game Nerd (AVGN)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.