Փեննի Մարշալ
| Փեննի Մարշալ | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Carole Penny Marshall |
| Ծնվել է | հոկտեմբերի 15, 1943[1][2][3][…] Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 17, 2018[2][3] (75 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, հնարքներ բանեցնող, երգչուհի, պարուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ռեժիսոր և դերասանուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Նյու Մեքսիկոյի համալսարան և Ուոլթոն ավագ դպրոց |
| Ամուսին | Ռոբ Ռայներ |
| Պարգևներ | |
Քերոլ Փեննի Մարշալ (անգլ.՝ Carole Penny Marshall, հոկտեմբերի 15, 1943[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 2018[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Հայտնի է դարձել Լավերնի դերի շնորհիվ «Լավերն ու Շիրլին» հեռուստասերիալում, որը նրան վաստակել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երեք անվանակարգեր։ Ավելի ուշ նա հաջողության հասավ որպես ռեժիսոր և պրոդյուսեր՝ դառնալով առաջին կին ռեժիսորը, որի ֆիլմը ամերիկյան կինովարձույթում հավաքեց ավելի քան 100 միլիոն դոլար: Նրա ամենահայտնի ռեժիսորական աշխատանքներն են «Մեծը», որը նշանավորվել է Օսկարի մի քանի անվանակարգերով, ինչպես նաև «Զարթոնք», «Իրենց լիգան» և «Քահանայի կինը»:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերոլ Փեննի Մարշալը ծնվել է Նյու Յորք Սիթի քաղաքում, Նյու Յորք, պարի ուսուցիչ և պրոդյուսեր Էնթոնի Ուոլաս Մարշալի ընտանիքում[5]։ Նրա եղբայրը Հարի Մարշալն է, ինչպես նաև նա՝ ռեժիսոր և պրոդյուսեր[6], ունի նաև քույր՝ պրոդյուսեր Ռոնի Հալենը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեննի Մարշալն իր կարիերան սկսել է շամպուններից մեկի գովազդային հոլովակներում նկարահանվելով, որտեղ նկարահանվել է նաև Ֆեռա Ֆոսեթը։ Ավելի ուշ նա հայտնվեց Մարլո Թոմասի «Այս աղջիկը» սերիալում։ 1971-1975 թվականներին Փենին առաջին համբավը ձեռք բերեց «Հին ընկերներ» սիթքոմում հայտնվելու շնորհիվ։ Նույն ժամանակահատվածում նա լսումներ է անցկացրել նորից «Բոլորը ընտանիքում» սիթքոմում դերի համար, սակայն նրան շրջանցել է Սալլի Սթրութերսը։ 1974 թվականին նա դեր ստացավ «Մերի Թայլեր Մուրի շոուն» հայտնի սիթքոմում և միևնույն ժամանակ սկսեց վարել իր սեփական երաժշտական հեռուստաշոուն CBS — ով, իսկ հետո հայտնվեց այդ ժամանակաշրջանի մեկ այլ հայտնի շոուում՝ «Երջանիկ օրեր» Ռոն Հովարդի հետ։ Նրա կերպարն այնքան հայտնի դարձավ, որ նա ստացավ իր սեփական սիթքոմը՝ «Լավերն ու Շիրլին», «Ուրախ օրեր» սփին-օֆֆ, որը եթերում տևեց ութ սեզոն, իսկ Մարշալը ստացավ երեք անվանակարգ «Ոսկե գլոբուս»մրցանակի համար[7]։
Այն բանից հետո, երբ Մարշալը մի քանի սերիալ նկարահանեց, նա իր դեբյուտը կատարեց կինոյում՝ Վուպի Գոլդբերգի հետ «Ջեք-ցատկող» ֆիլմով։ Դրանից հետո նա հետագա հաջողությունների է հասել՝ բեմադրելով «Մեծ» ֆիլմերը Թոմ Հենքսի հետ (ով ավելի քան 100 միլիոն դոլար է հավաքել ամերիկյան կինովարձույթում՝ դարձնելով նրան առաջին կին ռեժիսորը, որի ֆիլմն այդքան մեծ գումար է հավաքել), «Զարթոնք» Ռոբին Ուիլյամսի և Ռոբերտ Դե Նիրոյի հետ, «Իրենց սեփական լիգան» Ջինա Դեյվիսի, Թոմ Հենքսի, Մադոննայի և Ռոզի Օ'Դոննելի հետ, «Քահանայի կինը» Դենզել Վաշինգտոնի և Ուիթնի Հյուսթոնի
2004 թվականին Փեննի Մարշալն աստղ է ստացել «Հոլիվուդյան փառքի ծառուղում»[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեննի Մարշալը երկու անգամ ամուսնացել է։ Նրա առաջին ամուսինը Մայքլ Հենրին էր՝ ֆուտբոլիստ (1961-1963), որից նա ունեցավ դուստր՝ Թրեյսին, իսկ երկրորդը՝ դերասան Ռոբ Ռայները (1971-1981), ով որդեգրեց իր դստերը։ Նա ութսունական թվականներին սիրավեպ է ունեցել նաև Արտ Գարֆանկելի հետ[8]։
Առողջական խնդիրներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին նրա մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ՝ ուղեղի մետաստազներով։ Ուռուցքը հաջողությամբ հեռացվեց, և նա անցավ ճառագայթային թերապիայի 12 դասընթաց, ինչը հանգեցրեց հիսուն ֆունտ (մոտ 23 կգ) քաշի ավելացման: 2012 - ին նա հայտարարեց, որ ռեմիսիայի մեջ է, և նույնիսկ ավելի ուշ կատակեց, որ սովորաբար քաղցկեղով հիվանդները նիհարում են, և փոխարենը նա գիրացել է: 2012-ին The Huffington Post-ին տված հարցազրույցում նա ասաց, որ զղջում է ծխելու համար:
Նա մահացավ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդության և շաքարախտի հետևանքով առաջացած սրտի անբավարարությունից[9]։ Նա 75 տարեկան էր։ Մարշալի մահից հետո դերասանուհի Սյուզան Սոմերսը (1946-2023) իր մահվան կապակցությամբ հայտարարության մեջ նշել է, որ օգնել է Մարշալին ընտրել «լավագույն բուժումները», որոնք նա ինքն է օգտագործել քաղցկեղի բուժման մեջ:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Режиссёр[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Դերասանուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Телевидение[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
- ↑ «Comedy On Tap- Garry Marshall Interview». Արխիվացված օրիգինալից 2018-07-19-ին. Վերցված է 2012-05-03-ին.
- ↑ Biography for Garry Marshall Internet Movie Database կայքում
- 1 2 «Awards for Penny Marshall». Արխիվացված օրիգինալից 2012-09-20-ին. Վերցված է 2012-05-03-ին.
- ↑ «Artgarfunkel.com». Արխիվացված օրիգինալից 2011-11-04-ին. Վերցված է 2012-05-03-ին.
- ↑ «Penny Marshall Died of Heart Failure Caused by Cardiovascular Disease and Diabetes». Արխիվացված օրիգինալից 2019-01-01-ին. Վերցված է 2019-01-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեննի Մարշալ» հոդվածին։ |
| ||||||||||||||||