Փենդենիս ամրոց
![]() | |
Տեսակ | Device Fort? և ռազմական թանգարան |
Հասցե | Castle Drive, Falmouth TR11 4LP[1] |
Վարչական միավոր | Falmouth? |
Գտնվում է ափին | River Fal? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 1540 |
Ընթացիկ սեփականատեր | Անգլիական ժառանգություն |
Վերահսկվում է | Անգլիական ժառանգություն |
Կայք | pendenniscastle.com և english-heritage.org.uk/visit/places/pendennis-castle/ |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Փենդենիսը (անգլ.՝ Pendennis Castle ) հրետանային ամրոց է, որը կառուցվել է Հենրի VIII-ի կողմից 1540-1542 թվականներին։ Այն գտնվում է Անգլիայի Քորնըվոլ թերակղզու Ֆելմըստ քաղաքի մոտ։ Այն կառուցվել է Ֆրանսիայի ներխուժումից, հռոմեական կայսրությունից պաշտպանվելու համար։ Օրիգինալ, շրջանաձև հրանոթատեղը ընդարձակվել է դարի վերջում։ Անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում ռոյալիստները գրավում են ամրոցը, իսկ 1646 թվականին, երկար պաշարումից հետո, այն վերցնում են պառլամենտականները։ 1600 թվականին Չարլզ II գահին նստելուց հետո վերանորոգում է բերդը։ 21-րդ դարում, ամրոցը տնօրինվում է անգլիական Ժառանգության կողմից որպես տուրիստական ատրակցիոն։ 2011-2012 թվականներին ամրոցն ունեցել է 74,230 այցելու[2]։ Ամրոցը համարվում է երկրի հետմիջնադարյան հիանալի օրինակներից մեկը[3]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը գտնվում է թերակղզու ծայրամասում, նայելով Քարիք Ռոուդս ծովախորշին և ծովին[4]։
Այն ներառում է 16-րդ դարի Դիվայս Ֆորթսի բնօրինակը, շրջապատված է օղակաձև արտաքին պաշտպանությամբ, որը հիմնված է Էլիզաբեթյան բերդապատնեշով, իսկ հետագայում՝ 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում վերափոխվում է[5]։ Հետագա հրանոթային մարտկոցները և փայտաշեն տունը կառուցում են ափին մոտ[5]։ Պատմական Անգլիայի ժառանգության մեջ Փենդենիսը համարում է երկրի լավագույն պաշտպանական ամրոցներից մեկը նախամիջնադարում[6]։
18-19-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան հեղափոխության ընթացքում Ֆրանսիան դարձավ հեղափոխականների դաշնակիցը, որի արդյունքում 1778 թվականին Բրիտանիան պարտություն կրեց[7]։ Պատերազմի ընթացքում Ֆելմըսթը դարձավ կարևոր ռազմական ճամբար։ 1795 թվականին թագավորը Քիլիգրյու ընտանիքից գնեց ամրոցի տարածքը, ամրացրեց, զարգացրեց այն սպառնալի ներխուժումներից դիմադրելու համար։ Կառուցվեցին օժանդակ շենքեր ամրոցի ներսում[7]։ Գագաթին տեղադրվեցին 48 հրանոթներ, ավելացրեցին զենքեր և տարբեր զինամթերքներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ BDRC Continental (2011), «Visitor Attractions, Trends in England, 2010», Visit England, էջ 65, Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 19, 2015-ին, Վերցված է սեպտեմբերի 19, 2015
- ↑ «Pendennis Peninsula Fortifications», Historic England, Վերցված է դեկտեմբերի 21, 2015
- ↑ Pattison 2009, էջեր. 4, 32
- ↑ 5,0 5,1 Pattison 2009, էջեր. 4, 15
- ↑ «Pendennis Peninsula Fortifications», Historic England, Վերցված է դեկտեմբերի 21, 2015; «Significance of Pendennis Castle», English Heritage, Վերցված է դեկտեմբերի 21, 2015
- ↑ 7,0 7,1 Pattison 2009, էջ. 42