Փեմբրոք (Մալթա)
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Փեմբրոք | |||||
| |||||
| 35°55′35″N 14°28′51″E / 35.92639°N 14.48083°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Lvant?[1] | ||||
| Հիմնադրված է | 1986 թ. | ||||
| Մակերես | 2,3 կմ² | ||||
| ԲԾՄ | 64±1 մետր | ||||
| Բնակչություն | ▲3735 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[2] | ||||
| Հեռախոսային կոդ | 356[3] | ||||
| Փոստային դասիչ | PBK[3] | ||||
| Պաշտոնական կայք | pembrokelc.gov.mt(մալթ․) | ||||
|
| |||||
Փեմբրոք (անգլ.՝ Pembroke[4][5]), քաղաք Մալթայի Հանրապետության հյուսիսային մասում, Միջերկրական ծովի ափին։ Երկրի նորագույն քաղաքներից մեկն է։ Զբաղեցնում է 2,3 քառակուսի կիլոմետր տարածք։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.645[6]: Առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից 64 մետր է։ Լողափերը քարքարոտ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեմբրոքի ներկայիս տարածքն ու շրջական 1850-ական թվականներից մինչև 1979 թվականը ծառայել է որպես բրիտանական ռազմական հանգրվան (բազա)։ Բնակավայրը հիմնադրվել է 1875-1878 թթ., անգլիացի ներդրողների միջոցներով և անվանվել է Փեմբրոքի 12-րդ կոմս Ռաբերտ Հենրի Հերբերթի պատվին։
Բնակավայրը նախկինում եղել է Սեյնթ Ջուլիանս քաղաքի թաղամասերից մեկը և պաշտոնապես առանձին քաղաք է դարձել 1993 թվականին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փեմբրոքի բերդը - 1878 թ.
- Մադլենա աշտարակը - 1659 թ.
- Մադլենա ֆուգասը - 1741 թ.
Մերձակայքում են գտնվում ծովային զվարճությունների պարկը՝ Mediterraneo Marine Park-ը և ջրաշխարհը՝ Splash and Fun Park-ը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարտեզ Պիետրո Արմենիա փողոցում[7]
- Բերդը
- Ավստրալիա սրահը
- Աշտարակը
- Ֆուգասը
- Ծովեզրը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեմբրոքը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].
Փեմբրոք Դոք, Ուելս, Մեծ Բրիտանիա (2002 թվականից)
Փեմբրոք, Ուելս, Մեծ Բրիտանիա (2002 թվականից)
Ռոկկալումերա, Սիցիլիա, Իտալիա (2002 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://localgovernment.gov.mt/public-body/eastern-region-lvant/
- ↑ https://nso.gov.mt/population/world-population-day-11-july-2025/
- 1 2 https://en.wikipedia.org/wiki/Pembroke,_Malta
- ↑ «How to Pronounce Pembroke» (αγγλικά). PronounceNames.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The proper way to pronounce Pembroke» (αγγλικά). Savannah Morning News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Pembroke Garden inaugurated». Times of Malta. օգոստոսի 1, 2012. Վերցված է փետրվարի 28, 2015-ին.
- ↑ «Kunsill Lokali Pembroke». pembroke.gov.mt (մալթայերեն). Pembroke. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեմբրոք (Մալթա)» հոդվածին։ |
|
