Jump to content

Փեթ Բարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեթ Բարքեր
Ծնվել էմայիսի 8, 1943(1943-05-08)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրThornaby-on-Tees, Thornaby, Stockton-on-Tees, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և պատմաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[4] և Դարհեմի համալսարան
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներUnion Street?, Blow Your House Down?, The Century's Daughter?, Regeneration Trilogy?, Another World?, Border Crossing?, Double Vision?, Life Class? և Toby's Room?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Բրիտանական ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինDavid Barker?
 Pat Barker Վիքիպահեստում

Պատրիսիա Մերի Վ. Բարքեր (անգլերեն՝ Patricia Mary W. Barker. ծնվ. Պատրիսիա Մերի Վ. Դրեյք. մայիսի 8, 1943(1943-05-08)[1][2][3][…], Thornaby-on-Tees, Thornaby, Stockton-on-Tees, Միացյալ Թագավորություն[4]), առավել հայտնի Փեթ Բարքեր անուն-ազգանունով. բրիտանացի կին գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Բուքերյան, որն ստացել է 1995 թվականին:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթ Բարքերը ծնվել է Անգլիայի Սթոքթոն-օն-Թիս փոքրիկ քաղաքում: Նրան խնամել, մեծացրել են իր բանվոր հայրը (նա չէր ճանաչում իր մորը) և տատն ու պապը:

Պատրիսիան Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում պատմություն է ուսումնասիրել: Ավարտել է 1965 թվականին և մինչև 1970 թվականը աշխատել է որպես ուսուցչուհի՝ սկզբում դպրոցում, այնուհետև իր մայր բուհում : Միաժամանակ խնամել է իր հիվանդ տատիկին, որը մահացել է 1971 թվականին։

Պատրիսիան իր ազգանունը վերցրել է բրիտանացի հայտնի կենդանաբան Դեյվիդ Բարքերից, ում հետ ամուսնացել է 1978 թվականին, այն բանից հետո, երբ վերջինս բաժանվել է իր առաջին կնոջից: Պատրիսիան 2009 թվականին այրիացել է:

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթ Բարքերը գրականություն մուտք է գործել 1982 թվականին իր «Union Street» վեպով, որը շատ հաջողված ստեղծագործություն էր: 1990 թվականին այն էկրանավորվել է, ընդ որում՝ գլխավոր դերում հանդես է եկել Ջեյն Ֆոնդան: Դրան հաջորդել են երկու վեպեր, որոնք, ինչպես և առաջինը, կենտրոնանում էին միջին խավի աշխատող կանանց խնդիրների, զուգընկերների հետ նրանց հարաբերությունների և ալկոհոլի չարաշահման թեմաների վրա.

1989 թվականին Փեթ Բարքերը փոխել է թեման՝«Մարդը, որ այնտեղ չէր» վեպում խորանալով տղամարդու հոգեբանության մեջ: Այս վեպի շնորհիվ նրան հաջողվեց թոթափել միայն կանանց համար գրողի անարդարացի պիտակը:

Այս ստեղծագործությանը հաջորդել է նրա գրական կարիերայի մեծ եռերգությունը, որը կազմված է «Վերածնունդ» (1991), «Աչքը դռան վրա » (1993) և «Ուրվականների ճանապարհը» (1995 թ.) վեպերից, որոնց գլխավոր հերոսը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գործած բժիշկ Ուիլյամ Ռիվերսն է: Այս եռերգության վերջին մասի՝ «Ուրվականների ճանապարհը» վեպի համար Փեթ բարքերն արժանացավ Բուքերյան մրցանակի:

2012 թվականին The Observer հանրահայտ պարբերականը ««Վերածնունդ» եռերգությունը բնորոշեց որպես «10 լավագույն պատմավեպերից մեկը» / one of "The 10 best historical novels"[10]:

  • Union Street / Միության փողոց (1982)
  • Blow Your House Down (1984)
  • The Century's Daughter / Դարի դուստրը (հրատարակվել է նար Liza's England / Լիզայի Անգլիան վերնագրով, 1986)
  • The Man Who Wasn't There / Մարդը, որ այնտեղ չէր (1988)
  • Regeneration Trilogy / «Վերածնունդ» եռերգություն
    • Regeneration / Վերածնունդ (1991)
    • The Eye in the Door / Աչքը՝ դռան վրա (1993)
    • The Ghost Road / Ուրվականների ճանապարհը (1995)
  • Another World / Մի ուրիշ աշխարհ (1998)
  • Border Crossing / Անցնելով սահմանը (2001)
  • Double Vision / Կրկնատեսություն (2003)
  • Life Class (2007)
  • Toby's Room / Թոբիի սենյակը (2012)
  • Noonday (2015)
  • Trojan Wars series / «Տրոյական պատերազմներ» շարքը
    • The Silence of the Girls / Աղջիկների լռությունը (2018)
    • The Women of Troy / Տրոյայի կանայք (2021)
    • The Voyage Home (2024)

Մրցանակներ և մեծարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fawcett Society Prize 1983 Union Street-ի համար
  • 1993 Guardian թերթի մրցանակ՝ «Աչքը դռան վրա» վեպի համար
  • 1995 Բուքերյան մրցանակ «Ուրվականների ճանապարհ» վեպի համար
  • 1996 Տարվա հեղինակ (Մեծ Բրիտանիայի գրավաճառների ասոցիացիայի կողմից)
  • 1996 Բաց համալսարանը շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[11]:
  • Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատարական աստիճան (2000 թ.)
  • Բուքերյան մրցանակակիրների մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից (2008 թ., մրցանակի հիմնման 40-ամյակի կապակցությամբ)
  • 2024 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 61.
  5. https://thebookerprizes.com/fiction/backlist/1995
  6. https://rsliterature.org/fellows/pat-barker/
  7. https://www.theguardian.com/books/2023/apr/15/grantas-best-of-young-british-novelists-meet-the-class-of-23
  8. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  9. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
  10. Skidelsky, William (2012 թ․ մայիսի 13). «The 10 best historical novels». The Observer. Guardian Media Group. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  11. «Honoray graduate cumulative list» (PDF). open.ac.uk.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեթ Բարքեր» հոդվածին։