Փեթթինգ
Փեթթինգ (անգլ.՝ petting կամ to pet՝ փայփայել, շոյել), սեռական բավարարման հասնելն է զուգընկերոջ մարմնի էրոգեն գոտիների գրգռման միջոցով՝ առանց սեռական օրգանների անմիջական շփման[1]։ Ամերիկացի կենսաբան և սեքսոլոգ Ալֆրեդ Քինսիի սահմանմամբ փեթթինգը զուգընկերների միջև ֆիզիկական շփում է՝ օրգազմի հասնելու նպատակով, առանց սեռական օրգանների հպման։

Բժշկական գիտությունների թեկնածու Ա. Վ. Բրուենոկը նշում է, որ փեթթինգը կարող է լինել մակերեսային (համբույրներ, գրկախառնություններ, շոյումներ, հագուստի վրայից սեռական օրգանների շփում և այլն) կամ խորը, այդ թվում՝ սեռական օրգանների օրալ գրգռմամբ, ինչը, գիտնականի կարծիքով, թույլ է տալիս այն դիտարկել որպես փոխադարձ մաստուրբացիայի տեսակ[1]։ Ինչպես նշում է Բրուենոկը, փեթթինգը, որի ժամանակ զուգընկերները սահմանափակվում են մարմնի բաց մասերի՝ օրինակ պարանոցի, դեմքի, ձեռքերի և այլ մասերի շոյումներով, սահմանվում է նեքքինգ հասկացությամբ (անգլ.՝ neck պարանոց բառից)[1]։ Հետազոտողներ Գ. Լ. Բիլիչը և Ե. Յու. Զիգալովան, խոսելով փեթթինգի տեսակների մասին, նշել են, որ շատ սեքսոլոգներ տարանջատում են փեթթինգ և նեքքինգ հասկացությունները՝ առաջինի տակ հասկանալով գոտկատեղից ներքև բոլոր տեսակի սեռական շոյումները (ձեռքերով և բերանով), իսկ երկրորդի տակ՝ գոտկատեղից վերև։ Գիտնականները եզրակացնում են, որ ավելի նախընտրելի է օգտագործել փեթթինգ միասնական տերմինը։
Փեթթինգը տարածում է գտել այն երկրներում, որտեղ կնոջ կուսությունը բարոյական նորմերի պահանջների ուժով առանձնահատուկ գնահատվում էր։ Փեթթինգը հաճախ պրակտիկայում կիրառվում է երիտասարդության կողմից, ընդ որում, ինչպես որպես սեռական կյանքի ինքնուրույն ձև (հաճախ հեշտոցային սեքսի հետ համադրմամբ), այնպես էլ այնպիսի հանգամանքներում, որոնք բացառում են սեռական հարաբերությունների հնարավորությունը (օրինակ՝ մինչև ամուսնությունը)։ Ալֆրեդ Քինսիի հետազոտությունների համաձայն՝ մինչև 25 տարեկան կանանց 91%-ը մինչ ամուսնությունը կիրառել է փեթթինգ, ընդ որում՝ 39%-ը փեթթինգի արդյունքում օրգազմ է զգացել։ Ամերիկացի սեքսոլոգներ Ուիլյամ Մաստերսը և Վիրջինիա Ջոնսոնը, ուսանողների մեծ խմբի շրջանում հարցում անցկացնելով, պարզել են, որ հարցվածների 82%-ն իրականացրել է փեթթինգ, ընդ որում՝ հարցված աղջիկների 40%-ի և տղաների 50%-ի մոտ այդ սեռական շոյումներն օրգազմ են առաջացրել։
Որոշ կենդանիների մոտ փեթթինգը հանդես է գալիս որպես խաղի և զվարճանքի տեսակ[1]։
Այս համատեքստում մեկ այլ հայտնի ամերիկյան ծագում ունեցող տերմին է making out-ը, որը թվագրվում է առնվազն 1949 թվականով և օգտագործվում է համբուրվելու, այդ թվում՝ երկարատև ֆրանսիական համբույրի կամ պարանոցի ու դրանից վեր հատվածների ինտենսիվ համբույրների, կամ սեռական հարաբերություն չենթադրող այլ գործողությունների, ինչպիսիք են սիրախաղը (ինտիմ շփում՝ սեռական հարաբերությունից առաջ), նշելու համար։ Այլ բարբառներում համարժեք տերմիններից են բրիտանական անգլերենում getting off-ը և իռլանդական անգլերենում shifting-ը։ Երբ այն կատարվում է տրանսպորտային միջոցում կանգնած վիճակով, անվանում են parking, ինչը համընկնում է ամերիկյան ավտոմեքենաների մշակույթի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Make out» արտահայտության սեռական ենթատեքստերը, ըստ երևույթին, ձևավորվել են 1930-ական և 1940-ական թվականներին՝ արտահայտության մեկ այլ՝ «հաջողության հասնել» իմաստից։ Սկզբնապես այն նշանակում էր «գայթակղել» կամ «սեռական հարաբերություն ունենալ»[2]։
Փեթթինգը («making out» կամ սիրախաղ) լայն տարածում է գտել 1920-ականներին, երբ երիտասարդական մշակույթը մարտահրավեր է նետել սեքսուալության վերաբերյալ վիկտորյանական նախկին խիստ կանոններին[3]՝ «փեթթինգ խնջույք»-ների հայտնիության աճին զուգընթաց[4]։ Այդ խնջույքներում անկանոն սեռական կյանքն ավելի սովորական է դարձել՝ խզելով միակնության կամ սիրահարության ավանդույթները, որոնք ենթադրում էին ամուսնություն[5]։ Սա տիպիկ էր քոլեջներին, որտեղ երիտասարդները շատ ժամանակ էին անցկացնում առանց վերահսկողության և խառը ընկերակցության մեջ[6][7][8], ինչպես նաև թատրոններին[9]։
1950-ականներին Life ամսագիրը «փեթթինգ խնջույք»-ները կոչել է որպես «20-ականների այդ հայտնի և ցնցող ինսիտուտը» և, մեկնաբանելով Քինսիի զեկույցը, նշել, որ դրանից հետո մշտապես ուղեկցում են մեզ[10]։ 1950 թվականի Քինսիի զեկույցում նշվում էր 1920-ականների սերնդի համար նախամուսնական սեռական հարաբերությունների աճի մասին։ Քինսիի տվյալներով՝ մինչև 1900 թվականը ծնված կանանց շրջանում մինչև 25 տարեկանը նախամուսնական սեռական հարաբերություն ունեցողները կազմում էին 14 տոկոս, մինչդեռ 1900 թվականից հետո ծնվածների դեպքում այդ ցուցանիշը 2,5 անգամ ավելի բարձր էր (36 տոկոս)[11]։

Այդ ժամանակաշրջանի եվրոպական ոգին պատկերված է Զիգմունդ Ֆրոյդի՝ 1931 թվականին Շանդոր Ֆերենցիին գրած նամակում, որտեղ ինքը կատակով նկատողություն է անում վերջինիս՝ հիվանդներին համբուրելը դադարեցնելու համար. Ֆրոյդը նախազգուշացրել է նրան, որ «տեխնիկայի հարցերում մի շարք անկախ մտածողներ իրենք իրենց կասեն. Ինչո՞ւ կանգ առնել համբույրի վրա։ Իհարկե, մարդ ավելի հեռու է գնում, երբ որդեգրում է նաև շոշափումը, որը, ի վերջո, երեխա չի առաջացնում։ Եվ հետո կհայտնվեն ավելի համարձակները, ովքեր ավելի հեռու կգնան՝ դիտել և ցուցադրել, և շուտով մենք վերլուծության տեխնիկայի մեջ կընդունենք կիսակուսության և փեթթինգի երեկույթների ողջ ռեպերտուարը»[12]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո[13] նեքքինգը և փեթթինգը դարձել են ընդունված վարքագիծ ամերիկյան հիմնական մշակույթում, քանի դեռ զուգընկերները ժամադրվում էին[14]։ 1956 թվականի ուսումնասիրությունը նեքքինգը սահմանել է որպես «համբույրներ և թեթև շոյումներ պարանոցից վեր», իսկ փեթթինգը՝ որպես «ավելի մտերմիկ շփում էրոգեն գոտիների հետ՝ չհասնելով սեռական հարաբերության»[15]։ Ալֆրեդ Քինսիի սահմանմամբ փեթթինգը «գոտկատեղից վեր կամ վար մարմնի մասերի դիտավորյալ հպումն էր», ի տարբերություն նեքքինգի, որը ենթադրում էր միայն մարմնի ընդհանուր շփում[16]։
Բնութագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Make out»-ը սովորաբար դիտվում է որպես ռոմանտիկ կապվածության կամ սեռական ձգողության դրսևորում։ Դրա մեկ դրվագը հաճախ անվանում են «make-out session» կամ պարզապես «making out»։ Այն ընդգրկում է սեռական վարքագծի լայն շրջանակ[17] և տարբեր բաներ է նշանակում տարբեր տարիքային խմբերի և Միացյալ Նահանգների տարբեր հատվածների համար[18]։ Այն սովորաբար վերաբերում է համբուրվելուն[19], ներառյալ երկարատև, կրքոտ, բաց բերանով համբույրները (հայտնի նաև որպես ֆրանսիական համբույր) և մաշկի շփումը[18][19]։ Տերմինը կարող է վերաբերել նաև սիրախաղի այլ ձևերի, ինչպիսին է ինտենսիվ սիրախաղը (երբեմն պարզապես անվանվում է փեթթինգ)[19], որը սովորաբար ներառում է որոշակի սեռական գրգռում[20], բայց սովորաբար չի հասնում սեռական հարաբերության անմիջական ակտին[19][21][22]։
«Make out»-ի նշանակությունը կարող է կախված լինել մասնակիցների տարիքից և հարաբերական սեռական փորձից։ Դեռահասները երբեմն խաղում են խնջույքների խաղեր, որոնցում «making out»- ը հիմնական գործողությունն է։ Այս կատեգորիայի խաղերից են «յոթ րոպե դրախտում» և «շշով խաղը»[23]։
Դեռահասները կարող են ունենալ սոցիալական հավաքույթներ, որոնցում «making out»-ը գերակշռող իրադարձություն է։ Միացյալ Նահանգներում այդ միջոցառումներն անվանում էին «make-out parties» և դրանք կարող էին սահմանափակվել որոշակի տարածքով, որը կոչվում էր «make-out room»[24]։ Այս երեկույթները, ընդհանուր առմամբ, չէին դիտարկվում որպես սեքս-երեկույթներ, թեև կախված խմբից՝ դրանցում կարող էր ներառված լինել ինտենսիվ սիրախաղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Бруенок, 2014, էջ 137
- ↑ Moe, Albert F. (1966) Make out' and Related Usages". American Speech 41(2): 96–107.
- ↑ Weeks, Linton (2015 թ․ հունիսի 26). «When 'Petting Parties' Scandalized The Nation». NPR. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑
- Staff (1922 թ․ փետրվարի 17). «Mothers Complain that Modern Girls 'Vamp' Their Sons at Petting Parties». The New York Times.
- An earlier article in the same newspaper rebutted an attack on the behaviour of American girls made recently in the Cosmopolitan by Elinor Glyn. It admitted the existence of petting parties but considered the activities were no worse than those which had gone on in earlier times under the guise of "kissing games", adding that tales of what occurred at such events were likely to be exaggerated by an older generation influenced by traditional misogyny
- Dupuy, Mrs William Atherton (1921 թ․ հոկտեմբերի 15). «Let Girls Smoke, Mrs. Dupuy's Plea; Penwomen's President Rises in Defense of Young Thing Who 'Parks Corsets' Before Dance. MRS.GLYN WRONG, SHE SAYS Declares Short-Skirt Girl of Today Who Goes to "Petting Parties" Is All She Should Be». The New York Times.
- ↑ McArthur, Judith N; Smith, Harold L (2010). Texas Through Women's Eyes: The Twentieth-Century Experience. University of Texas Press. էջեր 104–05. ISBN 9780292778351. «The spirit of the petting party is light and frivolous. Its object is not marriage – only a momentary thrill. It completely gives the lie to those sweet, old phrases, "the only man" and "the only girl". For where there used to be only one girl there may be a score of them now.»
- ↑ Drowne, Kathleen Morgan; Huber, Patrick (2004). The 1920s. Bloomsbury Academic. էջ 45. ISBN 9780313320132.
- ↑ Nelson, Lawrence J (2003). Rumors of Indiscretion. University of Missouri Press. էջ 39. ISBN 9780826262905..
- ↑ Bragdon, Claude (2007). Delphic Woman. Cosimo. էջեր 45–46. ISBN 9781596054301..
- ↑ «Petting Parties at Theatres Blushingful Aweful - She Says». Variety. New York City: Variety, Inc. 88 (7): 1, 31. 1927 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Havemann, Ernest. "The Kinsey Report on Women" Life magazine (August 24, 1953)
- ↑ Duenil, Lynn (1995). The Modern Temper: American Culture and Society in the 1920s. New York, NY: Hill and Wang. էջ 136.
- ↑ Quoted in Malcolm, Janet. Psychoanalysis: The Impossible Profession (London 1988) pp. 37-8
- ↑ Weeks, Linton (2015 թ․ մայիսի 26). «When 'Petting Parties' Scandalized The Nation». National Public Radio. National Public Radio, Inc. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Breines, Wini (2001). Young, White, and Miserable: Growing Up Female in the Fifties. University of Chicago Press. էջեր 117–118. ISBN 0-226-07261-4.
- ↑ Breed, Warren (1956). «Sex, Class and Socialization in Dating». Marriage and Family Living. 18 (2): 137–144. doi:10.2307/348638. ISSN 0885-7059. JSTOR 348638.
- ↑ Weigel, Moira (2016). Labor of Love. Farrar, Straus and Giroux. էջեր 76–77. ISBN 9780374182533.
- ↑ Lafollette, Hugh (2002). Ethics in Practice. Oxford: Blackwell. էջ 243. ISBN 0-631-22834-9. «"making out," which can comprise a rather wide variety of activities»
- 1 2 Lief, Harold I. (1975). Medical Aspects of Human Sexuality: 750 Questions Answered by 500 Authorities. Williams & Wilkins. էջ 242. «Among the city kids of 13 to 17 who live along the Boston, New York, Philadelphia string, "making out" is heavy petting.»
- 1 2 3 4 Bolin, Anne (1999). Perspectives on Human Sexuality. Albany: State University of New York Press. էջ 222. ISBN 0-7914-4133-4. «Making out usually refers to kissing or passionate physical contact, but it also may escalate into petting.»
- ↑ «Heavy petting - definition of heavy petting in English from the Oxford dictionary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Partridge, Eric (2006). The New Partridge Dictionary of Slang and Unconventional English. New York: Routledge. էջ 1259. ISBN 0-415-25938-X.
- ↑ Crownover, Richard (2005). Making out in English. Boston: Tuttle Publishing. էջ 4. ISBN 0-8048-3681-7. «"Making out," used in the title of this book is a colloquialism that can mean engaging in sexual intercourse, ...»
- ↑ "Notes From the State of Virginia", with Wesley Hogan, in First of the Year, vol. II, edited by Benj DeMott (New York: Transaction Publishers, 2010) p.121
- ↑ From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century by Mansour, David. (2005) 978-0740751189. p.110